10:05 10.09.2018
Տավուշում անցկացված գործարար համաժողովից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց լրագրողների հարցերին։ Այն հարցին, թե արդյո՞ք Ռուսաստանի նախագահի հետ հանդիպման ժամանակ քննարկվել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցը, Փաշինյանը պատասխանեց․
«Մենք քննարկել ենք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ հարցեր, բոլոր հնարավոր հարցերը, որ կարելի էր քննարկել։ Բոլոր հնարավոր հարցերը քննարկել ենք»։
Ինչ վերաբերում է գազի սակագնի մասին հարցերին, ապա Նիկոլ Փաշինյանը Պուտինին հայտնել է, որ 150 դոլարով գազը ստանում է ոչ թե Հայաստանի Հանրապետությունը, այլ «Գազպրոմ Արմենիան», հետևաբար պետք է քննարկել հետագա գնագոյացման սխեման ու դրա հիմքում դրված պայմանագրերը։ Փաշինյանը կարծում է, որ Պուտինի համար նորություն է եղել այն տեղեկությունը, որ քաղաքացիները շատ ավելի բարձր գնով են գազ ստանում։
Պուտինը Փաշինյանին հայտնել է, որ անձամբ է հրահանգել Հայաստանին գազ մատակարարել ամենացածր գնով, քանի որ Գյումրի այցի ժամանակ տեսել է բնակիչների սոցիալական բարդ վիճակը։ Փաշինյանը հայտնել է, որ այդ որոշումն այնքան էլ չի ազդել իրական գնի վրա։
19:58 02.05.2025
Արայիկ Հարությունյանը ներկա է գտնվել գեղանկարիչ Արթուր Հովհաննիսյանի ցուցահանդեսի բացմանըՎարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը Հայաստանի նկարիչների միությունում ներկա է գտնվել գեղանկարիչ Արթուր Հովհաննիսյանի ցուցահանդեսի բացմանը: «Շրջանների միջև» ցուցահանդեսը ներկայացնում է գեղանկարչի վերջին 20 տարիների ստեղծագործությունների ընտրանին: Արայիկ Հարությունյանը շրջել է ցուցասրահով՝ ծանոթացել ներկայացված աշխատանքներին: ...
19:54 02.05.2025
«Ինտերի» պաշտպան Դենզել Դյումֆրիսը՝ Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ«Ինտերի» պաշտպան Դենզել Դյումֆրիսը ճանաչվել է Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ, հայտնում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը: Նիդերլանդցին կատալոնական «Բարսելոնայի» դեմ կիսաեզրափակչի առաջին մրցավեճում դուբլ էր գրանցել և մեկ գոլային փոխանցում կատարել: Շաբաթվա լավագույնի կոչման համար պայքարում միլանցիների պաշտպանն առաջ է անցել ֆրանսիական ՊՍԺ-ի պորտուգալացի կիսապաշտպան Վիտինյայից: ...
19:50 02.05.2025
Մայրաքաղաքում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխությունԵրևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ մայիսի 6-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: «Մասնավորապես՝ Բաղյան փողոցից դեպի Գյուրջյան փողոց նախկին թույլատրված աջ և ձախ երթևեկության փոխարեն երթևեկությունը կթույլատրվի «միայն աջ» ուղղությունով»,- ասվում է հաղորդագրությունում: ...
19:44 02.05.2025
Կլիմայի փոփոխության գործընթացում «շրջադարձային կետերը» անխուսափելի ենԿլիմայի փոփոխության գործընթացում «շրջադարձային կետերը» անխուսափելի են: Ինչպես տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը, Էքսետերի և Համբուրգի համալսարանների գիտնականների նոր ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ եթե գլոբալ քաղաքականությունը շարունակվի այնպես, ինչպես կա, կլիմայական բազմաթիվ «շրջադարձային կետեր» կարող են առաջանալ: «Շրջադարձային կետ» է համարվում այն, երբ փոքր փոփոխությունը համակարգը տեղափոխում է նոր վիճակի՝ առաջացնելով զգալի և […] ...
19:39 02.05.2025
Աշխատանքի և աշխատավորների միջազգային օրվա առթիվ Նարեկ Մկրտչյանը հյուրընկալել է աշխատանքի վետերաններիԱշխատանքի և աշխատավորների միջազգային օրվա առթիվ՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն այսօր նախարարությունում հյուրընկալել է աշխատանքի վետերաններ՝ 89-ամյա Թամարա Կարապետյանին և 86-ամյա Ռազմիկ Աբրահամյանին, ովքեր բնակվում են պետության ենթակայությամբ գործող շուրջօրյա խնամքի հաստատություններում։ Նախարարը շնորհակալություն է հայտնել նրանց՝ երկարամյա աշխատանքային գործունեության և ունեցած վաստակի համար։ Վերջիններս նախարարին պատմել են իրենց գործունեության, խոսել աշխատելու […] ...