Այսօր մենք նշում ենք Քաղաքացու օրը․ Փաշինյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 05 2024
  • $
    388.01
  • RUBLE
    4.21
  • 417.11
WEATHER
+14.09 oC

Այսօր մենք նշում ենք Քաղաքացու օրը․ Փաշինյան

09:09 27.04.2024

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղերձ է հղել Քաղաքացու օրվա կապակցությամբ․

«Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ,

Այսօր մենք նշում ենք Քաղաքացու օրը, որը մեր տոնացույցում հայտնվեց 2018 թվականի Ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխությունից հետո, նշանավորելու դե ֆակտո հաստատումը վաղուց ի վեր հայտարարված այն բանաձեւի, որ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին:

Այդ բանաձեւն այլեւս անշրջելի իրողություն է Հայաստանում, եւ ապացուցվում է նաեւ վերջին տարիների իրադարձություններով, երբ երբեմնի էլիտաները, որ ի զորու էին փոքր հավաքներում որոշել ո՞վ լինի իշխանություն եւ ո՞վ ընդդիմություն, այլեւս ի վիճակի չեն դա անելու, որովհետեւ նման որոշումներ կայացնելու իրավունք եւ հնարավորություն արդեն ունի միայն մեկ սուբյեկտ, եւ այդ սուբյեկտը Հայաստանի Հանրապետության Քաղաքացին է, եւ քաղաքացիների հավաքականություն Ժողովուրդը:

Հենց Քաղաքացու՝ որպես իշխանության բարձրագույն կրողի, օծումը տեղի ունեցավ 2018 թվականի Ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխությամբ եւ օծված Քաղաքացին է, որ մեզ հնարավորություն է տալիս դիմակայել վերջին տարիներին մեզ բաժին հասած դժվարագույն փորձություններին:

Այդ փորձությունների առանցքային թիրախը մեր անկախությունն է, ինքնիշխանությունն ու պետականությունը, եւ քաղաքացու օծումը ոչ թե մեզ համակած այդ փորձությունների, այլ այդ փորձությունները հաղթահարելուն ի վիճակի լինելու առանցքային պատճառն է:

Օծված Քաղաքացին, իշխանավոր Ժողովուրդն ի ցույց է դրել ինքնիշխան պետություն ունենալու իր կամքը եւ արտահայտված այդ կամքը պետք է ունենա կոնկրետ դրսեւորումներ:

Դրանցից կարեւորագույնը տարածքային ամբողջականությունն է, առանց որի պետություն գոյություն ունենալ չի կարող, եւ մեր օրակարգի առանցքային խնդիրներից մեկը, որը լուծում ենք հիմա, Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը, մեր երկրի միջազգայնորեն ճանաչված սահմանները վերարտադրելն է՝ որպես մեր անկախության, ինքնիշխանության, պետականության հենք, եւ Քաղաքացին պետականության երաշխավորի իր հանդարտությամբ ապահովում է, որ մենք վճռականորեն գնանք այս ճանապարհով:

Պետության գոյության հաջորդ կարեւորագույն գրավականն իրավունքների եւ պարտականությունների հավասարակշռված հարաբերությունների մասին համաժողովրդական համաձայնությունն է, ժողովրդական որոշումը՝ արձանագրված պետության իրավական հիմքերում, եւ մի ինչ-որ պահի պետք է հասնենք նաեւ ռազմավարական այս նպատակին, որպեսզի երկրում հաստատված իրավակարգը, իրավունքների ու պարտականությունների համակարգը քաղաքացին իրենը, իր ստեղծածը համարի եւ ոչ թե ինչ-որ շրջանակների կողմից իրեն պարտադրված: Քաղաքացիական գիտակցությամբ ու որոշմամբ ստեղծված իրավակարգն ինքնիշխանության եւ պետականաության կարեւորագույն պայման է, եւ այդպիսով նաեւ մեր պետականության սյուները պիտի ուժեղանան եւ ամրանան:

Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ,

Շնորհավորում եմ բոլորիդ Քաղաքացու օրվա առիթով: Սա մի օր է, որ կերտել եք դուք՝ բոլորդ եւ յուրաքանչյուրդ, սեփական տանն անվտանգ, արժանապատիվ, բարեկեցիկ ու երջանիկ ապրելու մղումով: Ինչո՞ւ են ուրեմն Հեղափոխությունից հետո մեզ բաժին հասնում նման ծանր փորձություններ: Որովհետեւ որեւէ մեկը չի կարող իր տանն անվտանգ, արժանապատիվ, բարեկեցիկ ու երջանիկ ապրել՝ առանց այդ տան դռները, լուսամուտները, տանիքն ու ցանկապատը կարգի բերելու: 2018 թվականի Հեղափոխության ժամանակ մենք գիտեինք, որ մեր տան՝ Հայաստանի Հանրապետության դռները, լուսամուտները, տանիքն ու ցանկապատը կարգի բերելու անհրաժեշտություն ունեն՝ հակառակ դեպքում Հեղափոխություն անելու կարիք չէր լինի:

Գիտեինք նաեւ, որ ոմանք մեզ կենվոր են համարում մեր իսկ տանը, եւ այդ ընկալումն ամրագրելու բազմաթիվ պայմաններ են ապահովել: 2018 թվականին մենք որոշեցինք լինել տանտեր, առանց մտածելու դրա հետեւանքների մասին: Ոչ թե առանց հասկանալու չմտածեցինք դրա հետեւանքների մասին, այլ հասկանալով չմտածեցինք, որովհետեւ ինքդ դու՛ լինելու հետեւանքների մասին մտածելու մասին մտածելն անիմաստ է. դու պարզապես պիտի որոշես՝ ուզո՞ւմ ես դու լինել, թե՞ ոչ:
Մենք որոշեցինք, որ մենք տանտեր ենք, ու գնում ենք տանտեր լինելու մեր ճանապարհով: Ու մենք բարեհաջող կանցնենք այդ ճանապարհը, որովհետեւ ազատ, ինքնիշխան, անվտանգ, երջանիկ պետություն ունենալու ՀՀ քաղաքացու կամքն ամուր է քարից էլ, իսկ ոգին հանձնվել չգիտի՛:

Փա՛ռք նահատակների,ն եւ կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը:
Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Փաշինյանը Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստում անդրադարձել է «Խաղաղության խաչմերուկ» նախագծին

21:04 08.05.2024

Փաշինյանը Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստում անդրադարձել է «Խաղաղության խաչմերուկ» նախագծին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ Մոսկվայում` Կրեմլում, տեղի է ունեցել Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստը: Վերջինիս, բացի ԵԱՏՄ երկրների առաջնորդներից, մասնացել են նաև ԵԱՏՄ-ում դիտորդ երկրի կարգավիճակ ունեցող Ուզբեկստանի ու Կուբայի նախագահները: Նախ տեղի է ունեցել նեղ կազմով նիստը, որից հետո կայացել է պետությունների առաջնորդների տեսալուսանկարահանման արարողությունը: Ընդլայնված կազմով նիստում վարչապետ Փաշինյանը հանդես է ելույթով, […] ...

Վերադարձնելով մեր վերահսկողության տակ մնացած գյուղերը` մենք վերադարձնում ենք պատերազմի սկսման պատճառը. Արփի Դավոյան

19:27 08.05.2024

Վերադարձնելով մեր վերահսկողության տակ մնացած գյուղերը` մենք վերադարձնում ենք պատերազմի սկսման պատճառը. Արփի Դավոյան

«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է ԱԺ-ի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանին: Անդրադարձ է եղել Կիրանցում տեղի ունեցող սահմանազատման գործընթացին, Բագրատ սրբազանի նախաձեռնած դիմադրության ակցիային, վարչապետի երեկվա ասուլիսում հնչած խոսքերին, հայ-ռուսական հարաբերություններին: Խոսելով սահմանազատման գործընթացը որպես պատերազմից խուսափելու երաշխիք լինելու հարցի շուրջ` Արփի Դավոյանը նշել է հետևյալը. «Մենա անում ենք այնպես, որ բացառենք որևէ տեսակի բախման […] ...

Ամփոփվել է Հունգարիա ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը

17:00 08.05.2024

Ամփոփվել է Հունգարիա ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը

Ամփոփվել է Հունգարիա ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը։ Կայացել է համապարփակ քննարկում և փաստաթղթերի ստորագրում Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարար Պետեր Սիյարտոյի հետ՝ ի շարունակություն 2023թ. հոկտեմբերին Հունգարիայի նախարարի՝ Երևան կատարած այցի: Ի թիվս այլ հարցերի, ձեռք է բերվել պայմանավորվածություն երկու մայրաքաղաքներում հիմնել դիվանագիտական ներկայացուցչություններ՝ դեսպանությունների մակարդակով: Հանդիպումների ընթացքում քննարկվել են երկկողմ, […] ...

ՀՀ-ն և ՎԶԵԲ-ը 236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրեն Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան ճանապարհի հարավային՝ 24,2 կմ հատվածը կառուցելու համար

15:27 08.05.2024

ՀՀ-ն և ՎԶԵԲ-ը 236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրեն Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան ճանապարհի հարավային՝ 24,2 կմ հատվածը կառուցելու համար

ՀՀ-ն և ՎԶԵԲ-ը 236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրեն Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան ճանապարհի հարավային՝ 24,2 կմ հատվածը կառուցելու համար։ ՀՀ-ի համար առաջնահերթություն համարվող Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի 4-րդ տրանշի Սիսիան-Քաջարան շուրջ 60 կմ նոր ճանապարհահատվածի (ներառյալ Բարգուշատի թունելը) ներդրումային ծրագիրը նախատեսվում է իրականացնել ըստ երեք ենթահատվածների՝ 1. 27.12 կմ երկարությամբ Հյուսիսային ենթահատված, 2. 8.65 կմ երկարությամբ Բարգուշատի […] ...

ՌԴ ԱԳՆ-ն ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպումը Ղազախստանում

14:17 08.05.2024

ՌԴ ԱԳՆ-ն ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպումը Ղազախստանում

Մոսկվան ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպումը, որը նախատեսված է մայիսի 10-ին Ալմաթիում։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Մենք ողջունում ենք այս հանդիպումը, որը նախատեսված է մայիսի 10-ին»,- ասել է դիվանագետը՝ պատասխանելով Ռուսաստանի ակնկալիքների մասին հարցին։ Զախարովան ընդգծել է, որ Մոսկվան «պատրաստ է շարունակել աջակցել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման […] ...

Նիկոլ Փաշինյանը ժամանել է Մոսկվա

14:07 08.05.2024

Նիկոլ Փաշինյանը ժամանել է Մոսկվա

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանել է Մոսկվա։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ վարչապետի ինքնաթիռը քիչ առաջ վայրէջք է կատարել Մոսկվայում։ Մոսկվայում Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ տեղի կունենա Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը: Նախատեսվում է նաև ՀՀ վարչապետի և ՌԴ նախագահի հանդիպումը: ...

BACK_TO_TOP