Սալահը վիճել է Կլոպի հետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 05 2024
  • $
    388.01
  • RUBLE
    4.20
  • 418.24
WEATHER
+16.09 oC

Սալահը վիճել է Կլոպի հետ

18:19 27.04.2024

Անգլիական «Լիվերպուլի» ֆուտբոլիստ Մոհամեդ Սալահը վիճաբանել է ակումբի մարզիչ Յուրգեն Կլոպի հետ, երբ նա պատրաստվում էր փոխարինման դուրս գալ Անգլիայի Պրեմիեր լիգայի (ԱՊԼ) «Վեսթ Հեմի» դեմ խաղում, հայտնում է Чемпионат-ը։
Դրվագը տեղի է ունեցել հանդիպման 82-րդ րոպեին. Սալահին հանգստացրել են Դարվին Նունեսը և Ջո Գոմեսը, ովքեր նույնպես պատրաստվում էին փոխարինման դուրս գալ:
Հանդիպումն ավարտվել է 2։2 հաշվով։
Գերմանացի մասնագետ Կլոպը անգլիական «Լիվերպուլում» աշխատում է 2015 թվականի աշնանից։ Նա թիմից կհեռանա ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Շոտլանդացի երկրպագուն Եվրո-2024-ի համար Գլազգոյից ոտքով կուղևորվի Մյունխեն

15:43 10.05.2024

Շոտլանդացի երկրպագուն Եվրո-2024-ի համար Գլազգոյից ոտքով կուղևորվի Մյունխեն

Շոտլանդիայի հավաքականի երկրպագու Քրեյգ Ֆերգյուսոնը երկար ճանապարհորդություն է սկսել Եվրո-2024-ին ներկա լինելու համար, հայտնում է BBC-ն: 20-ամյա ֆանատը որոշել է ոտքով Գլազգոյից հասնել Մյունխեն, որպեսզի Շոտլանդիա – Գերմանիա խաղում կարողանա ստադիոնից աջակցել իր երկրի հավաքականին: Գլազգոյից Մյունխեն միջև հեռավորությունը ավելի քան 1700 կմ է: Ճանապարհորդության ընթացքում երկրպագուն կլինի շոտլանդական ազգային տարազով: Այս արշավով նա հույս […] ...

UFC-ն պայմանագիր է ստորագրել Սաուդյան Արաբիայի հետ

15:25 10.05.2024

UFC-ն պայմանագիր է ստորագրել Սաուդյան Արաբիայի հետ

UFC-ի նախագահ Դանա Ուայթը և Սաուդյան Արաբիայի ժամանցների կառավարման գլխավոր վարչության (Riyadh Season) քարտուղար Տուրկի Ալ աշ Շեյխը ռազմավարական պայմանագիր են ստորագրել, հայտնում է ESPN-ը: Կողմերը ծրագրում են 2024 թվականի վերջում կամ 2025-ի սկզբին Էր-Ռիյադում անցկացնել UFC-ի խոշոր մրցաշար, որը ծավալներով գերազանցելու է այս տարվա հունիսի 22-ին նախատեսված մրցաշարը: Riyadh Season-ը սեպտեմբերին Լաս Վեգասում կայանալիք […] ...

Դավիդե Անչելոտին պնդել է, որպեսզի հայրը դաշտ դուրս բերի Խոսելուին

15:03 10.05.2024

Դավիդե Անչելոտին պնդել է, որպեսզի հայրը դաշտ դուրս բերի Խոսելուին

Մադրիդի «Ռեալի» իտալացի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի որդին՝ Դավիդե Անչելոտին «Բավարիայի» հետ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի պատասխան խաղում պնդել է, որպեսզի հայրը դաշտ դուրս բերի Խոսելուին, հայտնում է AS-ը: Movistar Plus+ հեռուստաալիքի եթերում հայտնվել է դրվագ, երբ կրտսեր Անչելոտին հորն առաջարկում է դաշտ մտցնել իսպանացի հաձակվողին: 34-ամյա Խոսելուն փոխարինման էր մտել հանդիպման 81-րդ րոպեին, իսկ 88-րդ […] ...

Մբապեն «Ռեալում» չի լինելու ընդգծված առաջատար. Դեսայի

14:38 10.05.2024

Մբապեն «Ռեալում» չի լինելու ընդգծված առաջատար. Դեսայի

«Միլանի», «Չելսիի» և Ֆրանսիայի հավաքականի նախկին պաշտպան Մարսել Դեսային կարծում է, որ Կիլիան Մբապեի համար ավելի լավ կլինի տեղափոխվել Սաուդյան Արաբիան ներկայացնող որևէ ակումբ. «Վստահ չեմ, որ Մադրիդի «Ռեալը» Մբապեի համար կարիերայի շարունակության կատարյալ վայր է։ Ձախ եզրում խաղում է Վինիսիուսը։ Կան նաև այնպիսի խաղացողներ, որոնք մեծ կարողություններ ունեն, օրինակ՝ Բելինգեմը։ Մբապեն «Ռեալում» չի լինելու […] ...

«Մանչեսթեր Յունայթեդի» որոշ ֆուտբոլիստներ այլևս լուրջ չեն ընդունում Էրիկ տեն Հագին

14:18 10.05.2024

«Մանչեսթեր Յունայթեդի» որոշ ֆուտբոլիստներ այլևս լուրջ չեն ընդունում Էրիկ տեն Հագին

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը սկսում է կորցնել հանդերձարանի հսկողությունը, հայտնում է Daily Mail-ը: Որոշ ֆուտբոլիստներ այլևս լուրջ չեն ընդունում հոլանդացի մասնագետին և միտումնավոր չեն կատարում նրա ցուցումները: 54-ամյա մարզչի հեղինակությունը վտանգի տակ է, սակայն ակումբի ղեկավարությունը որոշում է կայացրել վստահել նրան նաև գալիք մրցաշրջանում: Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդն» Անգլիայի Պրեմիեր լիգայում […] ...

Արտյոմ Հարությունյանը կմենամարտի անպարտելի  չեմպիոնի հետ

13:59 10.05.2024

Արտյոմ Հարությունյանը կմենամարտի անպարտելի չեմպիոնի հետ

Գերմանիան ներկայացնող հայ բռնցքամարտիկ, թեթև քաշային Արտյոմ Հարությունյանը կմենամարտի ամերիկացի Շաքուր Սթիվենսոնի դեմ։ Top Box պրոմոութերական ընկերության պաշտոնական կայքը հայտնում է, որ մենամարտը կայանալու է հուլիսի 7-ին Նյու Ջերսիում: 33-ամյա Արտյոմ Հարությունյանը ծնվել է Երևանում։ Հայ բռնցքամարտիկը 2016 թ. Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր է։ Նա պրոֆեսիոնալ ռինգում անցկացրել է 13 մենամարտ, տարել 12 հաղթանակ (7-ը` […] ...

BACK_TO_TOP