Էլ ինչի՞ է պատրաստ գնալ Նիկոլը՝ ՌԴ-ին իր նվիրվածությունն ու հավատարմությունն ապացուցելու համար. Արթուր Ղազինյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 05 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.81
  • 440.99
WEATHER
+18.09 oC

Էլ ինչի՞ է պատրաստ գնալ Նիկոլը՝ ՌԴ-ին իր նվիրվածությունն ու հավատարմությունն ապացուցելու համար. Արթուր Ղազինյան

11:30 10.09.2018

Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում իրեն մտահոգող որոշ հանգամանքների:

«Հայաստան-Ռուսաստան միջպետական և Փաշինյան – Պուտին միջանձնային հարաբերությունների մասին արտահայտվել եմ դեռևս մայիսի 14-ին՝ Փաշինյանի Սոչի այցելության օրը։

Հիմնական ասելիքս կենտրոնացած էր մեկ հանգամանքի շուրջ. անհապաղ դադարեցնել Ռուսաստանի առջև արդարանալու անիմաստ փորձերը և հնարավորինս արագ դուրս գալ Ռուսաստանին իր լոյալության վերաբերյալ համոզման ռեժիմից։

Դեռևս այն ժամանակ համոզված էի, որ Ռուսաստանում երբեք չեն հավատալու Փաշինյանի արդարացումներին և նրան երբեք չի հաջողվելու համոզել Պուտինին, որ ինքը հակառուսական գործիչ չի՝ ինչպես նրան փորձում էին ներկայացնել ՀՀԿ-ականները։

Սակայն Փաշինյանը չըմբռնեց պահի լրջությունն ու կարևորությունը և սկսեց անդադար արդարանալ ռուսների առաջ և համոզել նրանց, ինչի արդյունքում ստիպված եղավ համաձայնել Սիրիա ուղարկել հայկական բանակի ստորաբաժանում, ինչից ուղղակի հրաժարվել են Բելառուսը, Ղազախստանը և Ռուսաստանի մնացած գործընկերները։ Իր ժամանակին այս գաղափարը մերժել էր նաև Սերժ Սարգսյանը՝ հասկանալով դրա ծայրաստիճան վտանգավորությունը։

Բայց Նիկոլն իր «Դուխով» լինելը ապացուցեց գործով և գնաց այնպիսի քայլի, որ ուղղակի վտանգի տակ դրեց Հայաստանի Հանրապետության անվտանգությունը։

Իսկ երեկ էլ հայտարարեց, որ ռուս մասնագետներին թույլ է տվել մտնել ամերիկյան լաբորատորիա՝ համոզելու համար, որ այնտեղ ոչ մի «հակառուս» փորձեր չեն արվում։

Հետաքրքիր է, էլ ինչի է պատրաստ գնալ Նիկոլը՝ Ռուսաստանին իր նվիրվածությունն ու հավատարմությունը ապացուցելու համար»,- գրել է նա:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հնդկաստանի մի քանի շրջաններում մարդկանց տարհանում են

13:06 07.05.2025

Հնդկաստանի մի քանի շրջաններում մարդկանց տարհանում են

Հնդկաստանի Ջամմու և Քաշմիր շրջանների որոշ տարածքներից մարդիկ տարհանվում են՝ Պակիստանի հետ սրվող հակամարտության պատճառով, հայտարարել է շրջանի փոխնահանգապետ Մանոջ Սինհան։ Նա նշել է, որ ուշադիր հետևում է իրավիճակին, և Ջամմուի և Քաշմիրի կառավարությունը պատրաստ է ցանկացած զարգացման: «Ես հանձնարարել եմ փոխկոմիսարներին խոցելի շրջաններից գյուղացիներին տեղափոխել ավելի անվտանգ վայրեր՝ նրանց տրամադրելով կացարան, սնունդ, բժշկական օգնություն […] ...

Հնդկաստանի վարչապետի այցը Եվրոպա հետաձգվել է

13:00 07.05.2025

Հնդկաստանի վարչապետի այցը Եվրոպա հետաձգվել է

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին հետաձգել է մայիսի կեսերին Նորվեգիա, Խորվաթիա և Նիդերլանդներ կատարելիք իր այցը, հաղորդում է ANI լրատվական գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրներին։ «Վարչապետ Նարենդրա Մոդիի՝ Նորվեգիա, Խորվաթիա և Նիդերլանդներ այցը հետաձգվել է», – գործակալությանը հայտնել են աղբյուրները։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ նա պլանավորում է մասնակցել Հնդկաստանի և Հյուսիսային Եվրոպայի երրորդ գագաթնաժողովին Օսլոյում […] ...

Հրազենով տղամարդը վնասազերծվել է․ Երևանի քրեական ոստիկանների բացահայտումը

12:48 07.05.2025

Հրազենով տղամարդը վնասազերծվել է․ Երևանի քրեական ոստիկանների բացահայտումը

Մայիսի 6-ին Երևան քաղաքի վարչության քրեական ոստիկանները տեղեկություններ են ստացել, որ մայրաքաղաքում բնակվող 40-ամյա մի տղամարդ ապօրինի հրազեն ունի։ Նույն օրը՝ ժամը 10։25-ի սահմաններում, տղամարդը հայտնաբերվել է Երևանի Ռոստովյան փողոցում։ Ձերբակալման ընթացքում կիրառվել են ձեռնամարտի հնարքներ։ Տղամարդու ձեռքին եղած ատրճանակից հնչել է կրակոց, ինչի հետևանքով վնասվել է նրա դաստակը։ Դեպքի առթիվ կազմված փաստաթղթերը փոխանցվել են […] ...

Օդի ջերմաստիճանն այսօրվանից աստիճանաբար կբարձրանա

12:42 07.05.2025

Օդի ջերմաստիճանն այսօրվանից աստիճանաբար կբարձրանա

​Երևանում մայիսի 7-ի ցերեկը, 9-10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայիսի 8-ի և 11-ի ցերեկը, 12-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ նաև քամու ուժգնացում 15-18 մ/վ արագությամբ: ​ ​Մարզերում մայիսի 7-ի ցերեկը, 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայիսի 8-իցերեկը, 12-ին շրջանների զգալի մասում, 10-11-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև […] ...

Հետազոտությունները ցույց են տալիս, որ սոցիալական մեդիայից կախվածությունը վերջին շրջանում կտրուկ աճել է

12:36 07.05.2025

Հետազոտությունները ցույց են տալիս, որ սոցիալական մեդիայից կախվածությունը վերջին շրջանում կտրուկ աճել է

Ժամանակակից տեխնոլոգիական զարգացման արդյունքում մարդիկ շատ ժամանակ են անցկացնում սոցիալական ցանցերում կամ օնլայն խաղերում: Հաճախ այս ամենն այնքան է խորանում, որ մարդկանց մոտ խաթարվում են իրական սոցիալական շփումներն ու ամենօրյա գործունեությունը: Այս մասին հրապարակում է արվել ՀՀ առողջապահության նախարարության ֆեյսբուքյան էջում։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ սոցիալական մեդիայից կախվածությունը վերջին շրջանում կտրուկ աճել է՝ հասնելով […] ...

Ուրսուլա ֆոն դեր Լայենը կոչ է անում արագացնել Ուկրաինայի անդամակցությունը ԵՄ-ին

12:28 07.05.2025

Ուրսուլա ֆոն դեր Լայենը կոչ է անում արագացնել Ուկրաինայի անդամակցությունը ԵՄ-ին

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ ԵՄ-ն պետք է արագացնի Ուկրաինայի անդամակցության գործընթացը և Կիևի հետ սկսի էական բանակցություններ արդեն 2025 թվականին։ «Մենք պետք է արագացնենք Ուկրաինայի՝ մեր միությանը անդամակցելու ուղին։ Սա միայն Ուկրաինայի ձգտումը չէ։ Այն կարող է լինել անվտանգության ամենահուսալի երաշխիքը։ Մենք ջանասիրաբար աշխատում ենք Ուկրաինայի հետ՝ անդամակցության բանակցությունների […] ...

BACK_TO_TOP