Բարեղամ Հարությունյանը և Նարեկ Մանասյանն այսօր երեկոյան կպայքարեն ոսկե մեդալի հմար. բռնցքամարտի ԵԱ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
13 05 2024
  • $
    387.64
  • RUBLE
    4.24
  • 417.91
WEATHER
+17.09 oC

Բարեղամ Հարությունյանը և Նարեկ Մանասյանն այսօր երեկոյան կպայքարեն ոսկե մեդալի հմար. բռնցքամարտի ԵԱ

17:10 28.04.2024

Հայաստանի ներկայացուցիչներ Բարեղամ Հարությունյանը (48 կգ) և Նարեկ Մանասյանը (92 կգ) այսօր երեկոյան Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ավարտվող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում կպայքարեն ոսկե մեդալի համար:

35-ամյա Հարությունյանն օրվա առաջին եզրափակչում կմենամարտի Ռուսաստանը ներկայացնող հայ բռնցքամարտիկ Էդմոնդ Խուդոյանի հետ, իսկ Մանասյանը ոսկե մեդալը կվիճարկի Ռուսաստանի մեկ այլ ներկայացուցչի՝ Մուսլիմ Գաջիմագոմեդովի հետ:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականները մինչ այժմ 5 բրոնզե մեդալ են նվաճել Բելգրադում ավարտին մոտեցող աշխարհամասի առաջնությունում: Կանանց Հայաստանի հավաքականից բրոնզե մեդալակիր են դարձել Անուշ Գրիգորյանը (50 կգ) և Անի Հովսեփյանը (70 կգ), տղամարդկանց հավաքականից՝ Արթուր Բազեյանը (57 կգ), Արթուր Սահակյանը (60 կգ) և Արարատ Հարությունյանը (67 կգ):

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը հոսպիտալացվել է. նրա գլխին շիշ է ընկել ինքնագիր բաժանելիս

16:58 13.05.2024

Առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը հոսպիտալացվել է. նրա գլխին շիշ է ընկել ինքնագիր բաժանելիս

Հռոմի «Մասթերս» ATP-1000 շարքի մրցաշարի երկրորդ փուլում ֆրանսիացի Կորենտեն Մուտեին (83-րդ ռակետ) 6-3, 6-1 հաշվով հաղթելուց հետո աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը հայտնվել է անախորժ իրավիճակում։ Մրցախաղից հետո սերբ թենիսիստը մոտեցել է երկրպագուներին` ինքնագիր բաժանելու, սակայն նրա գլխին տրիբունայից շիշ է ընկել։ Սկսվել է արյունահոսություն, 36-ամյա մարզիկին հոսպիտալացրել են։ Բարեբախտաբար, Ջոկովիչը լուրջ վնասվածք չի ստացել։ […] ...

Mix Fight 56-ում կլինեն հայ-ֆրանսիական դիմակայություններ

16:40 13.05.2024

Mix Fight 56-ում կլինեն հայ-ֆրանսիական դիմակայություններ

Mix Fight 56 խառը մենամարտերի մրցաշարը տեղի կունենա հուլիսի 14-ին՝ Երևանի «Միկա» մարզահամալիրում, հայտնում է մրցաշարի մամուլի ծառայությունը: Ղազախ մարտիկների փոխարեն մրցաշարին մասնակցելու համար Հայաստան կժամանեն ֆրանսիացի մարտիկներ: Մրցաշարում կլինեն հայ-ֆրանսիական մի շարք դիմակայություններ: Mix Fight 56-ը պետք է կայանար մայիսի 26-ին՝ Հայաստանի և Ղազախստանի մարտիկների մասնակցությամբ, սակայն անցկացման ժամկետը փոխվել է, այդ պատճառով էլ […] ...

Խաչանովը երկրորդ հաղթանակը տարավ և դուրս եկավ 1/8 եզրափակիչ․ Հռոմ

16:16 13.05.2024

Խաչանովը երկրորդ հաղթանակը տարավ և դուրս եկավ 1/8 եզրափակիչ․ Հռոմ

Աշխարհի 18-րդ ռակետ Կարեն Խաչանովը դուրս է եկել Հռոմում ընթացող «Մասթերս» ATP-1000 շարքի մրցաշարի 1/8 եզրափակիչ։ Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստը երրորդ փուլում 6-2, 6-4 հաշվով հաղթել է արգենտինացի Ֆրանսիսկո Չերունդոլոյին (22-րդ ռակետ)։ Անցնող երկու ամսում Խաչանովն արդեն երրորդ անգամ է հաղթում Չերունդոլոյին։ 27-ամյա թենիսիստն արգենտինացի մրցակցին հաղթել է նաև Մայամիի ու Մոնտե Կառլոյի «Մասթերսների» երրորդ […] ...

Մբապեն հայտարարել է, որ մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա ՊՍԺ-ից

16:00 13.05.2024

Մբապեն հայտարարել է, որ մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա ՊՍԺ-ից

Կիլիան Մբապեն սոցցանցերում տեսաուղերձ է հրապարակել՝ հայտարարելով, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա փարիզյան ակումբից: «Ցանկանում եմ տեղեկացնել, որ սա իմ վերջին մրցաշրջանն է ՊՍԺ-ում։ Ես չեմ երկարաձգի պայմանագրի ժամկետը, այս արկածը կավարտվի մի քանի շաբաթից։ Շատ հուզված եմ, երկար տարիներ պատիվ եմ ունեցել լինել Ֆրանսիայի լավագույն ակումբի մի մասնիկը։ Սա իմ առաջին փորձն էր […] ...

Զախարյանը պատրաստ է «Բարսելոնայի» հետ խաղին

15:40 13.05.2024

Զախարյանը պատրաստ է «Բարսելոնայի» հետ խաղին

«Ռեալ Սոսյեդադի» և Ռուսաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արսեն Զախարյանը պատրաստ է Լա լիգայի 35-րդ տուրի` «Բարսելոնայի» հետ խաղին, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: «Զախարյանը լավ մարզավիճակում է և պատրաստ է խաղին»,- ասված է հաղորդագրության մեջ: Հիշեցնենք, որ 20-ամյա Զախարյանն ընթացիկ մրցաշրջանում բասկյան ակումբի կազմում անցկացրած 36 խաղում դարձել է մեկ գոլի և 2 գոլային փոխանցման […] ...

Սպերցյանի տպավորիչ գոլը լավագույնն է ճանաչվել ապրիլին ՌՊԼ-ում

15:14 13.05.2024

Սպերցյանի տպավորիչ գոլը լավագույնն է ճանաչվել ապրիլին ՌՊԼ-ում

«Կրասնոդարի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը Ռուսաստանի Պրեմիեր լիգայի ապրիլի լավագույն գոլի հեղինակն է։ ՌՊԼ-ի փորձագետների քվեարկության արդյունքում լավագույնն է ճանաչվել 23-ամյա ֆուտբոլիստի գոլը Կալինինգրադի «Բալթիկայի» դեմ խաղում։ Հիշեցնենք, որ Էդուարդ Սպերցյանը հավակնում է դառնալ նաև այս մրցաշրջանում Ռուսաստանի Պրեմիեր լիգայի լավագույն ֆուտբոլիստ։ Ընթացիկ առաջնությունում «Կրասնոդարի» առաջատարը 25 խաղում խփել է 10 գոլ ու […] ...

BACK_TO_TOP