Վիեննայի Սուրբ Հռիփսիմե եկեղեցում մատուցվել է Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին նվիրված Բարեխոսական կարգ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
13 05 2024
  • $
    387.64
  • RUBLE
    4.24
  • 417.91
WEATHER
+11.09 oC

Վիեննայի Սուրբ Հռիփսիմե եկեղեցում մատուցվել է Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին նվիրված Բարեխոսական կարգ

18:30 28.04.2024

Ապրիլի 28-ին Վիեննայի Սուրբ Հռիփսիմե Հայ Առաքելական եկեղեցում Կենտրոնական Եվրոպայի և Շվեդիայի Հայրապետական Պատվիրակ Տիրան եպիսկոպոս Պետրոսյանի կողմից մատուցվել է Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին նվիրված Բարեխոսական կարգ։ Այս մասին տեղեկացնում են Ավստրիայում Հայաստանի դեսպանությունից:

Պատարագին հաջորդած հիշատակի միջոցառմանը ելույթով հանդես է եկել Ավստրիայում ՀՀ դեսպան Արմեն Պապիկյանը: Դեսպան Պապիկյանը ծաղկեպսակ է զետեղել եկեղեցու բակում տեղադրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողի մոտ։

Возможно, это изображение 1 человек и Могила неизвестного солдата в США

Возможно, это изображение 9 человек и текст

Возможно, это изображение 9 человек

Возможно, это изображение 15 человек

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ֆինլանդիայի վարչապետը հայտարարել է Ուկրաինայում տագնապալի իրավիճակի մասին

22:52 13.05.2024

Ֆինլանդիայի վարչապետը հայտարարել է Ուկրաինայում տագնապալի իրավիճակի մասին

Ֆինլանդիայի վարչապետ Պետերի Օրպոն հայտարարել է Ուկրաինայում տագնապալի իրավիճակի մասին և կոչ է արել մեծացնել ռազմական օգնությունը Կիևին։ «Ուկրաինայում իրավիճակը կրիտիկական է: Վտանգված է ոչ միայն Ուկրաինայի անվտանգությունը, այլև մեր անվտանգությունը: Մենք պետք է գործենք հիմա»,- ասել է նա Ստոկհոլմում հյուսիսային Եվրոպայի վարչապետների համատեղ ասուլիսում: Հեռարձակումն իրականացվել է Շվեդիայի կառավարության գրասենյակի YouTube ալիքով։ ...

Կոչ եմ անում դիմակայել բոլոր սադրանքներին առավելագույն հանդուրժողականությամբ․ Կոբախիձեն՝ ոստիկանների գործողությունների մասին

22:30 13.05.2024

Կոչ եմ անում դիմակայել բոլոր սադրանքներին առավելագույն հանդուրժողականությամբ․ Կոբախիձեն՝ ոստիկանների գործողությունների մասին

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ իրեն դուր չեն գալիս ոստիկանների կողմից օտարերկրյա գործակալների մասին օրինագծի դեմ ցուցարարներին ծեծի ենթարկելու դեպքերը։ Ավելի վաղ վրացական որոշ լրատվամիջոցներ լուսանկարներ և տեսանյութեր էին տարածել, որտեղ երևում է, թե ինչպես է ոստիկանությունը ուժ կիրառում ցուցարարների նկատմամբ։ «Ինձ դուր չեն գալիս նման միջադեպերը, ևս մեկ անգամ կոչ եմ անում […] ...

«Հըզբոլլահն» ասել է, որ Իսրայելի պաշտպանության բանակի ներխուժումը Ռաֆահ չի փրկի Նեթանյահուին պարտությունից

21:51 13.05.2024

«Հըզբոլլահն» ասել է, որ Իսրայելի պաշտպանության բանակի ներխուժումը Ռաֆահ չի փրկի Նեթանյահուին պարտությունից

Շիական «Հըզբոլլահի» զինված խմբավորումները կշարունակեն Իսրայելի հետ պատերազմը՝ Գազայի հատվածում պաղեստինյան դիմադրության ուժերին արդյունավետ աջակցություն ցուցաբերելու համար։ Այս մասին հայտարարել է կուսակցության առաջնորդ շեյխ Հասան Նասրուլլան՝ Բեյրութում հանրահավաքի մասնակիցներին ուղղված ուղերձում, որը հեռարձակել է «Ալ Մանար» հեռուստաալիքը։ Նրա խոսքով, «Հարավային Լիբանանում, Իրաքում, Եմենում և Սիրիայում բոլոր օժանդակ ճակատները, որոնք նպաստում են պաղեստինյան պայքարին, բաց կմնան […] ...

Իսրայելն ուներ բոլոր իրավունքները՝ պաշտպանվելու իրենց տարածք ահաբեկիչների արյունալի և սադրիչ ներխուժումից․ Հունաստանի վարչապետ

21:40 13.05.2024

Իսրայելն ուներ բոլոր իրավունքները՝ պաշտպանվելու իրենց տարածք ահաբեկիչների արյունալի և սադրիչ ներխուժումից․ Հունաստանի վարչապետ

Հունաստանը կարծում է, որ Իսրայելն ահաբեկչական հարձակումներից պաշտպանվելու իրավունք ունի, մինչդեռ Թուրքիայի նման պահանջում է Գազայի խաղաղ բնակչության պաշտպանությունը և Իսրայելի հնարավոր ցամաքային գործողությունը Ռաֆահում համարում է ահռելի սխալ: Այս մասին հայտարարել է աշխատանքային այցով Անկարայում գտնվող Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ մամուլի ասուլիսի ժամանակ։ Վարչապետը նշել է, որ հնարավորություն […] ...

Թայլանդի ընտրական հանձնաժողովը հաստատել է Սենատի ընտրությունների անցկացման կարգը

20:53 13.05.2024

Թայլանդի ընտրական հանձնաժողովը հաստատել է Սենատի ընտրությունների անցկացման կարգը

Թայլանդի ընտրական հանձնաժողովը հաստատել է Սենատի ընտրությունների ընթացակարգը, որին կնախորդի թեկնածուների դիմումների գործընթացը մայիսի 20-24-ը։ Այս մասին հայտնել է Թայլանդի ընտրական հանձնաժողովը։ Թեկնածուների գրանցումից հետո քվեարկությունը նախ կկայանա շրջանների մակարդակով հունիսի 9-ին, այնուհետև մարզային և ազգային մակարդակներում՝ համապատասխանաբար հունիսի 16-ին և 26-ին: Ռազմական իշխանությունների կողմից 2017 թվականին ընդունված նոր սահմանադրության համաձայն՝ նոր Սենատը պետք է […] ...

Վրաստանի խորհրդարանը մայիսի 14-ին երրորդ և վերջնական ընթերցմամբ կընդունի «Oտարերկրյա գործակալների մասին» օրենքը 

20:41 13.05.2024

Վրաստանի խորհրդարանը մայիսի 14-ին երրորդ և վերջնական ընթերցմամբ կընդունի «Oտարերկրյա գործակալների մասին» օրենքը 

Վրաստանի խորհրդարանը մայիսի 14-ի լիագումար նիստում երրորդ և վերջին ընթերցմամբ կընդունի «Oտարերկրյա գործակալների մասին» օրենքը։ Այս մասին վրացի լրագրողների հետ մամուլի ասուլիսում հայտարարել է հանրապետության վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ «Վաղը Վրաստանի խորհրդարանը կգործի Վրաստանի բնակչության մեծամասնության ռացիոնալ կամքին համապատասխան և երրորդ ընթերցմամբ կընդունի օրենքը, որը վճռորոշ դեր կխաղա, այսպես կոչված, պարտադրված բևեռացման դադարեցման գործում»,- ասել է […] ...

BACK_TO_TOP