Եվրոպան իրականացրել է Ariane 6 հրթիռի գաղտնի փորձարկումներ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 05 2024
  • $
    387.52
  • RUBLE
    4.25
  • 419.49
WEATHER
+14.09 oC

Եվրոպան իրականացրել է Ariane 6 հրթիռի գաղտնի փորձարկումներ

09:15 29.04.2024

Եվրոպական Ariane 6 տիեզերական հրթիռն անցել է հաջող կրակային փորձարկումներ։ Այս մասին հայտնում է European Spaceflight-ը՝ հղում անելով ArianeGroup ընկերությանը։
Թեստերը տեղի են ունեցել ապրիլի 12-ին, սակայն ArianeGroup-ն ավելի ուշ է խոսել դրանց մասին։

Փորձարկումները տեւել են, ընդհանուր առմամբ, 66 րոպե։
Հրատարակությունը հավաստիացնում է, որ փորձարկումները կարող էին իրականացվել գաղտնիության պայմաններում, քանի որ դրանց մասին ոչինչ չի հաղորդվում Եվրոպական տիեզերական գործակալության (ESA) հերթական պաշտոնական մամուլի հաղորդագրություններում։
Հունվարին հրատարակությունը հիշեցրել էր, որ Ariane 6-ի առաջին թռիչքը նախատեսված է հունիսի 15-ից հուլիսի 31-ն ընկած ժամանակահատվածում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Չինաստանը դեռ չի արձագանքել սպառազինությունների վերահսկման ԱՄՆ առաջարկներին

21:29 15.05.2024

Չինաստանը դեռ չի արձագանքել սպառազինությունների վերահսկման ԱՄՆ առաջարկներին

Չինաստանի իշխանությունները դեռ չեն արձագանքել նոյեմբերին ներկայացված սպառազինությունների վերահսկման վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկներին: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի՝ սպառազինությունների վերահսկման եւ միջազգային անվտանգության հարցերով տեղակալ Բոնի Ջենքինսը։ «Մենք նրանց հետ երկխոսություն ունեցանք անցյալ նոյեմբերին: Դա հնարավորություն էր մատնանշելու մեր որոշ մտահոգություններ, որոնք մենք կարծում ենք, որ պատասխանատու միջուկային տերությունները պետք է անեն»,-ասել է նա Կոմիտեի […] ...

Հունգարիան Ֆիցոյի վրա հարձակումն անվանել է քաղաքական մահափորձ Եվրոպայի կենտրոնում

21:14 15.05.2024

Հունգարիան Ֆիցոյի վրա հարձակումն անվանել է քաղաքական մահափորձ Եվրոպայի կենտրոնում

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի դեմ մահափորձը քաղաքական մահափորձ է Եվրոպայի կենտրոնում։ Նման կարծիք է հայտնել հունգարական «Momentum» ընդդիմադիր կուսակցության փոխնախագահ Աննա Դոնատը՝ կապված հարեւան երկրի կառավարության ղեկավարի վրա հարձակման հետ։ «Ես ցնցված եմ Ռոբերտ Ֆիցոյի դեմ մահափորձից։ Մենք ականատես եղանք քաղաքական մահափորձի Եվրոպայի կենտրոնում»,- գրել է Դոնատը Facebook-ի իր էջում։ Սլովակիայի Հանրապետության Ազգային խորհուրդը (միապալատ […] ...

Վրաստան այցելող զբոսաշրջիկների համար կյանքի և առողջության պարտադիր ապահովագրության ներդրման հարցը քննարկվել է Վրաստանի հետ

21:05 15.05.2024

Վրաստան այցելող զբոսաշրջիկների համար կյանքի և առողջության պարտադիր ապահովագրության ներդրման հարցը քննարկվել է Վրաստանի հետ

ՀՀ ԱԳՆ-ից տեղեկացնում են, որ Վրաստան այցելող զբոսաշրջիկների համար կյանքի և առողջության պարտադիր ապահովագրության ներդրման հարցը քննարկվել է Վրաստանի իրավասու գերատեսչությունների հետ: «Օրենքի կիրարկման ժամկետների վերաբերյալ առայժմ հստակ ժամանակացույց առկա չէ. մամուլում շրջանառվող՝ հունիսի 1-ի ժամկետ հաստատված չէ, դիտարկվում են ավելի ուշ ժամկետներ: Վրաստանի իշխանությունները գործընթացի և մանրամասների վերաբերյալ նախապես պաշտոնապես կտեղեկացնեն Հայաստանի իրավասու մարմիններին՝ […] ...

Սլովակիայի խորհրդարանը վարչապետի դեմ մահափորձից հետո նիստերը կդադարեցնի մինչև մայիսի 21-ը

20:47 15.05.2024

Սլովակիայի խորհրդարանը վարչապետի դեմ մահափորձից հետո նիստերը կդադարեցնի մինչև մայիսի 21-ը

Սլովակիայի Հանրապետության Ազգային խորհուրդը (միապալատ խորհրդարան) կդադարեցնի նիստերը և լրացուցիչ միջոցներ կձեռնարկի պատգամավորների անվտանգությունն ապահովելու համար՝ կապված վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի դեմ մահափորձի հետ։ Այս մասին հայտնում է Dennik N լրատվական պորտալը։ Ըստ հրապարակման՝ այս որոշումը կայացրել է հանրապետության բարձրագույն օրենսդիր մարմնի նախագահի պաշտոնակատար Պետեր Զիգան։ Հանդիպումները կասեցված են մինչև մայիսի 21-ը։ Ավելի վաղ տեղեկացրել էինք, […] ...

Հայտնի է Դոնալդ Թրամփի և Ջո Բայդենի բանավեճի հավանական ժամկետը

20:12 15.05.2024

Հայտնի է Դոնալդ Թրամփի և Ջո Բայդենի բանավեճի հավանական ժամկետը

ԱՄՆ նախագահի թեկնածու, նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ համաձայն է այս տարվա հունիսին և սեպտեմբերին մասնակցել պետության ներկայիս ղեկավար Ջո Բայդենի հետ նախընտրական բանավեճին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հաղորդում է Fox News-ը: Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է բանավեճին մասնակցել ցանկացած պահի և ցանկացած վայրում՝ նշելով, որ առաջարկված ժամկետները միանգամայն ընդունելի են իր համար: […] ...

Հայաստանի համար մեծ պատիվ է Երևանում հյուրընկալել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ներկայացուցիչներին․ Փաշինյան

19:37 15.05.2024

Հայաստանի համար մեծ պատիվ է Երևանում հյուրընկալել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ներկայացուցիչներին․ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ելույթում ընդգծել է, որ Հայաստանի համար մեծ պատիվ է Երևանում հյուրընկալել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ներկայացուցիչներին և բարձր է գնահատել բանկի հետ գործընկերությունը։ Վարչապետն ասել է, որ ՀՀ տնտեսությունը վերջին տարիներին մեծ վերելք է ապրում։ Ըստ նրա՝ 2018թ.-ի հեղափոխությունից հետո Հայաստանում բոլոր տնտեսվարողները ազատ, առանց սահմանափակումների ծավալում են տնտեսական գործունեություն, և դրա […] ...

BACK_TO_TOP