Սլովակիայի վարչապետի դեմ մահափորձ կատարողը 71-ամյա գրող է. ԶԼՄ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 05 2024
  • $
    388.03
  • RUBLE
    4.38
  • 421.56
WEATHER
+20.09 oC

Սլովակիայի վարչապետի դեմ մահափորձ կատարողը 71-ամյա գրող է. ԶԼՄ

19:19 15.05.2024

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի դեմ մահափորձ է կատարել 71-ամյա գրող, գրական ակումբի հիմնադիրը, հայտնում է հեռուստաալիքներից մեկը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ֆիցոյի դեմ մահափորձը տեղի է ունեցել Բրատիսլավայից 190 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Գանդլովա քաղաքում, որտեղ անցկացվել է կառավարության նիստ։ Վարչապետը դուրս է եկել հանրության առաջ, և այդ պահին կրակոցներ են հնչել։

Ինչպես հայտնում է Pravda-ն, Ֆիցոն վիրավորվել է կրծքավանդակի և որովայնի շրջանում։

Reuters-ը հայտնում է, որ նրան առաջին օգնություն են ցույց տվել տեղի կլինիկայում, այնուհետև տեղափոխել են «ավելի բարձր մակարդակի բժշկական հաստատություն»: «Պրավդան» պարզաբանել է, որ քաղաքական գործչին ուղղաթիռով տեղափոխել են Բրատիսլավա։

Հարձակվողին տեղում բերման են ենթարկել։ Նա 1953 թվականին ծնված տղամարդ է: Նա կրակել է օրինական գրանցված կարճփողանի զենքից։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կիմ Չեն Ընը հայտարարել է ԿԺԴՀ-ի անվտանգության համար հետախուզական արբանյակների արձակման կարևորության մասին

09:00 29.05.2024

Կիմ Չեն Ընը հայտարարել է ԿԺԴՀ-ի անվտանգության համար հետախուզական արբանյակների արձակման կարևորության մասին

Հյուսիսային Կորեային անհրաժեշտ է հետախուզական արբանյակների խումբ՝ տարածաշրջանում ռազմական լարվածության պայմաններում երկրի անվտանգությունն ապահովելու համար: Այս մասին հայտարարել է Ժողովրդական Հանրապետության առաջնորդ Կիմ Չեն Ընը՝ Ազգային պաշտպանության ակադեմիա 60-ամյակի կապակցությամբ կատարած այցի ժամանակ, հայտնում է Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությունը (KCNA)։ «Ներկայիս մեկնարկը չհասավ իր նպատակին, բայց մենք չպետք է երկչոտ և ընկճված լինենք, այլ պետք […] ...

Մոլդովան ակնկալում է ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները սկսել մինչև հունիսի վերջ

23:48 28.05.2024

Մոլդովան ակնկալում է ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները սկսել մինչև հունիսի վերջ

Մոլդովայի վարչապետ Դորին Ռեչենը մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ կառավարությունն ակնկալում է մինչև հունիսի վերջ հասնել Եվրամիությանը հանրապետության անդամակցության վերաբերյալ պաշտոնական բանակցությունների մեկնարկին։ «Կառավարությունը պատրաստ կլինի: Բոլոր տնային աշխատանքներն ավարտված կլինեն», – ասել է Ռեչանը: Այս առումով նա նշել է, որ անհրաժեշտ է «քաղաքացիներին հաղորդակից դարձնել ԵՄ ինտեգրման առավելություններին», կառավարության կողմից իրականացվող փոփոխություններին և […] ...

Մակրոնը կհայտարարի Կիևին լրացուցիչ օգնության մասին

23:37 28.05.2024

Մակրոնը կհայտարարի Կիևին լրացուցիչ օգնության մասին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ հաջորդ շաբաթ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու՝ Ֆրանսիա այցի ժամանակ կհայտարարի Ուկրաինային աջակցելու Ֆրանսիայի հետագա մտադրությունների մասին։ Այդ մասին հայտնում է РИА Новости-ն։ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Մակրոնն ասել է. «Երբ հաջորդ շաբաթ Զելենսկին լինի Ֆրանսիայում, ես հնարավորություն կունենամ հայտարարելու, թե ինչ ենք պատրաստվում […] ...

Իսպանիայի փոխվարչապետը Գազայի հատվածի իրադարձություններն անվանել է ցեղասպանություն և օկուպացիա

23:09 28.05.2024

Իսպանիայի փոխվարչապետը Գազայի հատվածի իրադարձություններն անվանել է ցեղասպանություն և օկուպացիա

Իսպանիայի փոխվարչապետ և ձախ կոալիցիայի դաշինքի առաջնորդ Սումար Յոլանդա Դիասը X սոցիալական ցանցում Գազայում տեղի ունեցող իրադարձություններն անվանել է ցեղասպանություն, օկուպացիա և ապարտեիդ։ «Այսօր մենք արդարացի ենք գործում՝ կապված պաղեստինցի ժողովրդի ազատության, իսպանական հասարակության մեծամասնության զգացմունքների և միջազգային իրավունքի հանդեպ մեր հավատարմության հետ: Պաղեստին պետության ճանաչումը քայլ առաջ է, որը պետք է ծառայի ցեղասպանությանը, օկուպացիային […] ...

Իրանի անվտանգության խորհրդի ղեկավարն առաջին հեռախոսազրույցն է ունեցել Շոյգուի հետ

23:01 28.05.2024

Իրանի անվտանգության խորհրդի ղեկավարն առաջին հեռախոսազրույցն է ունեցել Շոյգուի հետ

Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիյանն իր առաջին հեռախոսազրույցն է ունեցել Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուի հետ։ Այս մասին հայտնում է իրանական IRIB պետական ​​հեռուստաալիքը։ Հեռուստաալիքի տեղեկություններով՝ զրույցի ընթացքում Շոյգուն ցավակցություն է հայտնել Ահմադիյանին՝ ուղղաթիռի կործանման հետևանքով Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսիի և նրան ուղեկցողների մահվան կապակցությամբ։ ՌԴ Անվտանգության խորհրդի […] ...

Ռուսական Առաջին ալիքի սփռումը Հայաստանի հանրային մուլտիպլեքսում դադարեցվել է պարտքի պատճառով

22:33 28.05.2024

Ռուսական Առաջին ալիքի սփռումը Հայաստանի հանրային մուլտիպլեքսում դադարեցվել է պարտքի պատճառով

Ռուսական Առաջին ալիքի սփռումը Հայաստանի տարածքում դադարեցվել է։ Պատճառները պարզաբանելու վերաբերյալ «Արմենպրեսի» հարցին պատասխանել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։ -Պարոն նախարար, սոցիալական ցանցերում տեղեկություն է տարածվել Հայաստանի Հանրապետությունում ռուսական Առաջին ալիքի հեռարձակման դադարեցման վերաբերյալ։ Խնդրում ենք պարզաբանել` որքանո՞վ է տարածված տեղեկությունը համապատասխանում իրականությանը։ Ի՞նչ հիմքով է դադարեցվել ռուսական հեռուստաընկերության հեռարձակումը։ -Համաձայն «Հայաստանի հեռուստատեսային […] ...

BACK_TO_TOP