Վերջին տուրից առաջ հայ շախմատիստուհիներից լավագույն արդյունքն ունի Լիլիթ Մկրտչյանը․ ԵԱ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 05 2024
  • $
    387.69
  • RUBLE
    4.24
  • 418.59
WEATHER
+19.09 oC

Վերջին տուրից առաջ հայ շախմատիստուհիներից լավագույն արդյունքն ունի Լիլիթ Մկրտչյանը․ ԵԱ

13:41 29.04.2024

Հունաստանի Հռոդոս կղզում ավարտին է մոտենում շախմատի կանանց Եվրոպայի 24-րդ անհատական առաջնությունը:

Այսօր կկայանա վերջին` 10-րդ խաղափուլը։ 9-րդ տուրում մեր 4 շախմատիստուհիներից 3-ը հաղթանակ են տարել, պարտվել է միայն Մարիամ Մկրտչյանը։ Վերջին տուրից առաջ Լիլիթ Մկրտչյանը 9 հնարավորից վաստակել է 6,5 միավոր և կիսում է 7-15-րդ տեղերը։ Հայաստանի հավաքականի առաջատար Էլինա Դանիելյանն ունի 5,5, Սուսաննա Գաբոյանը` 5, իսկ Մարիամ Մկրտչյանը` 4,5 միավոր։

Հիշեցնենք, որ Եվրոպայի անհատական առաջնության մրցանակային ընդհանուր հիմնադրամը 60.000 եվրո է։ Մրցաշարը նաև ընտրական փուլ է կանանց աշխարհի գավաթի խաղարկության համար: Նախնական տվյալներով՝ մասնակցության իրավունք կստանա առնվազն 10 շախմատիստուհի:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մանվել Առաքելյանը՝ Dubai Police Global Chess Challenge-Open-ի հաղթող

13:46 15.05.2024

Մանվել Առաքելյանը՝ Dubai Police Global Chess Challenge-Open-ի հաղթող

Մանվել Առաքելյանը Dubai Police Global Chess Challenge – Open մրցաշարում 9 հնարավորից վաստակել է 7 միավոր և նվաճել հաղթողի կոչումը: ՖԻԴԵ-ի վարպետ Սարգիս Մանուկյանը նույնպես վաստակել է 7 միավոր, սակայն լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցրել է 6-րդ տեղը: Masters խմբում գրոսմայստեր Շանթ Սարգսյանը վաստակել է 6.5 միավոր և գրավել 8-րդ տեղը: Էրիկ Գասպարյանը մրցաշարի շրջանակում լրացրել է […] ...

Մոդրիչը  «Ռեալից» հեռանալուց հետո իր խաղահամարը կտա Մբապեին

13:25 15.05.2024

Մոդրիչը «Ռեալից» հեռանալուց հետո իր խաղահամարը կտա Մբապեին

Խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչը 2023/24 մրցաշրջանի ավարտին կհեռանա Մադրիդի «Ռեալից»։ 38-ամյա ֆուտբոլիստն ու ակումբը չեն երկարաձգելու այս տարվա հունիսի 30-ին ավարտվող պայմանագիրը. Մոդրիչը «Ռեալից» կհեռանա ազատ գործակալի կարգավիճակում։ Մոդրիչի 10 համարի մարզաշապիկով էլ հաջորդ մրցաշրջանից «Ռեալում» հանդես կգա Կիլիան Մբապեն։ 25-ամյա հարձակվողը մայիսի 10-ին տեսաուղերձով պաշտոնապես հայտարարեկ էր, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտին հեռանալու է ՊՍԺ-ից։ […] ...

«Ռեալը» հաղթել է «Ալավեսին»

10:14 15.05.2024

«Ռեալը» հաղթել է «Ալավեսին»

Իսպանիայի Լա լիգայի 36-րդ տուրում «Ռեալն» ընդունել էր «Ալավեսին»։ Հանդիպումն ավարտվեց տանտերերի հաղթանակով՝ 5։0 հաշվով։ Վինիսիուսը երկրորդ կեսում դարձավ դուբլի հեղինակ, ևս մեկ անգամ աչքի ընկավ Արդա Գյուլերը։ «Ռեալը» 93 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ ...

Դինամոյի ֆուտբոլիստը կարող է տեղափոխվել Ատլետիկո

17:55 14.05.2024

Դինամոյի ֆուտբոլիստը կարող է տեղափոխվել Ատլետիկո

Մոսկվայի «Դինամոյի» հարձակվող Կոնստանտին Տյուկավինը կարող է կարիերան շարունակել Իսպանիայի առաջնությունում։ Ռուս հարձակվողի ծառայություններով հետաքրքրված է Մադրիդի «Ատլետիկոն»։ Տյուկավինի տեղափոխությունը մադրիդյան թիմի կազմ կարող է տեղի ունենալ առաջիկա ամռանը: Այս մասին իր աղբյուրներին հղում կատարելով՝ հայտնում է Первый спорт տելեգրամյան ալիքը: Հիշեցնենք, որ այս մրցաշրջանում 21-ամյա Տյուկավինը բոլոր մրցաշարերում մասնակցել է 36 հանդիպման։ Նրան հաջողվել […] ...

Խաչանովը չի կարողացել դուրս գալ Հռոմի Մասթերսի քառորդ եզրափակիչ

17:17 14.05.2024

Խաչանովը չի կարողացել դուրս գալ Հռոմի Մասթերսի քառորդ եզրափակիչ

Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովն ավարտել է ելույթները Հռոմի Մասթերսում։ 1/8 եզրափակչում Խաչանովը պարտվել է չիլիացի Ալեխանդրո Տաբիլոյին, որը մինչ այդ մրցաշարից դուրս էր թողել սերբ Նովակ Ջոկովիչին։ Խաչանովն աշխարհի 32-րդ ռակետին զիջել է երկու սեթում ՝ 6:7 (5:7), 6:7 (10:12) հաշվով: Քառորդ եզրափակչում Տաբիլոն կխաղա Չժիժեն Չժան (Չինաստան)-Տիագո Մոնտեյրո (Բրազիլիա) զույգի հաղթողի հետ: ...

Հայաստանի պարաաթլետիկայի հավաքականը Ճապոնիայում կմասնակցի աշխարհի վարկանիշային առաջնությանը

16:11 14.05.2024

Հայաստանի պարաաթլետիկայի հավաքականը Ճապոնիայում կմասնակցի աշխարհի վարկանիշային առաջնությանը

Հայաստանի պարաաթլետիկայի հավաքականը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ մեկնել է Ճապոնիա` մասնակցելու մարզաձևի աշխարհի 2024 թվականի առաջնությանը: Հավաքականի կազմում մրցավայր են մեկնել պարաաթլետներ Սարգիս Ստեփանյանը (գնդի հրում վարժություն, F55 դասակարգմամբ խումբ) և Սմբատ Կարապետյանը (սայլակավազք 100մ, T54 դասակարգմամբ խումբ)։ Սարգիս Ստեփանյանի մրցելույթը նախատեսված է մայիսի 17-ին, իսկ Սմբատ Կարապետյանինը՝ մայիսի 23-ին: Թիմն […] ...

BACK_TO_TOP