12:13 10.09.2018
ԱԺ-ում քննարկվում է Հաշվեքննիչ պալատի անդամի ընտրության հարցը: Այդ պաշտոնում առաջադրվել է ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանի թեկնածությունը:
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը, ներկայացնելով թեկնածուին, հայտարարեց, որ Կարեն Կարապետյանն ունակ է իրականացնելու իր վրա դրված պարտականությունները:
Իր ելույթում Կարեն Կարապետյանը հայտարարել է, որ վերջին 5 տարում աշխատանքային թռիչքներ չի ունեցել, սակայն մշտապես հետևողականորեն կատարել է իր վրա դրված պարտականությունները:
Արձագանքելով՝ ԱԺ պատգամավոր Արտաշես Գեղամյանն ասաց, որ երկակի զգացումներ ունի: Մի կողմից ինքն ուրախ է, որ այդ պաշտոնին հավակնում է պրոֆեսիոնալ անձ, սակայն տխուր է, որ այժմ իրենց հետ չէ Կարեն Կարապետյանի հայրը՝ իր ընկերներից մեկը՝ Ալեքսան Կարապետյանը:
ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հայտարարեց, որ սեպտեմբերի 11-ին՝ ժամը 11-ին, տեղի կունենա Հաշվեքննիչ պալատի անդամի ընտրությունը:
13:29 07.05.2025
Չինաստանի ԱԳ նախարարությունը կոչ է անում Հնդկաստանին և Պակիստանին զսպվածություն ցուցաբերելՉինաստանը դեմ է ահաբեկչության բոլոր ձևերին և կոչ է անում Հնդկաստանին և Պակիստանին պահպանել խաղաղությունն ու կայունությունը։ Համապատասխան հայտարարությունն արել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Լին Ցզյանը ճեպազրույցի ժամանակ՝ մեկնաբանելով Հնդկաստանի և Պակիստանի միջև լարվածության սրումը։ «Չինաստանը դեմ է ահաբեկչության ցանկացած դրսևորման և կոչ է անում Հնդկաստանին և Պակիստանին առաջնորդվել առաջին հերթին խաղաղության […] ...
13:25 07.05.2025
Դոնալդ Թրամփի՝ Պարսից ծոցը Արաբական ծոց վերանվանելու ծրագրերը քաղաքական դրդապատճառներով են․ ԱրաղչիԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Պարսից ծոցը Արաբական ծոց վերանվանելու ծրագրերը քաղաքական դրդապատճառներով են և թշնամական քայլ Թեհրանի նկատմամբ, հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։ «Ասոշիեյթեդ Փրեսը», հղում անելով անանուն ամերիկացի պաշտոնյաների, ավելի վաղ հայտնել էր, որ Թրամփը մտադիր է հաջորդ շաբաթ Սաուդյան Արաբիա կատարելիք այցի ժամանակ հայտարարել, որ ԱՄՆ-ն Պարսից ծոցը կանվանի Արաբական ծոց։ «Այս […] ...
13:11 07.05.2025
«Միկրոորակավորումներ Եվրոպայից դուրս»․ քննարկում Erasmus+ ծրագրի շրջանակումErasmus+ ծրագրի շրջանակում իրականացվող «Միկրոորակավորումներ Եվրոպայից դուրս» (BEM) նախագծի գործընկեր երկրների 5-րդ աշխատաժողովն անցկացվել է Երևանում՝ Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոնի (ՄԿՈՒԶԱԿ) համակարգմամբ։ 2023 թվականից մեկնարկած նախագիծը նորարարական նախաձեռնություն է, որն իրականացվում է Erasmus+ ծրագրի շրջանակում՝ նպատակ ունենալով միկրոորակավորումների (միկրոհավատարմագրեր) միջոցով զարգացնել մասնագիտական կրթության և ուսուցման համակարգը Եվրոպական միության անդամ չհանդիսացող գործընկեր երկրներում: […] ...
13:06 07.05.2025
Հնդկաստանի մի քանի շրջաններում մարդկանց տարհանում ենՀնդկաստանի Ջամմու և Քաշմիր շրջանների որոշ տարածքներից մարդիկ տարհանվում են՝ Պակիստանի հետ սրվող հակամարտության պատճառով, հայտարարել է շրջանի փոխնահանգապետ Մանոջ Սինհան։ Նա նշել է, որ ուշադիր հետևում է իրավիճակին, և Ջամմուի և Քաշմիրի կառավարությունը պատրաստ է ցանկացած զարգացման: «Ես հանձնարարել եմ փոխկոմիսարներին խոցելի շրջաններից գյուղացիներին տեղափոխել ավելի անվտանգ վայրեր՝ նրանց տրամադրելով կացարան, սնունդ, բժշկական օգնություն […] ...
13:00 07.05.2025
Հնդկաստանի վարչապետի այցը Եվրոպա հետաձգվել էՀնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին հետաձգել է մայիսի կեսերին Նորվեգիա, Խորվաթիա և Նիդերլանդներ կատարելիք իր այցը, հաղորդում է ANI լրատվական գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրներին։ «Վարչապետ Նարենդրա Մոդիի՝ Նորվեգիա, Խորվաթիա և Նիդերլանդներ այցը հետաձգվել է», – գործակալությանը հայտնել են աղբյուրները։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ նա պլանավորում է մասնակցել Հնդկաստանի և Հյուսիսային Եվրոպայի երրորդ գագաթնաժողովին Օսլոյում […] ...
12:48 07.05.2025
Հրազենով տղամարդը վնասազերծվել է․ Երևանի քրեական ոստիկանների բացահայտումըՄայիսի 6-ին Երևան քաղաքի վարչության քրեական ոստիկանները տեղեկություններ են ստացել, որ մայրաքաղաքում բնակվող 40-ամյա մի տղամարդ ապօրինի հրազեն ունի։ Նույն օրը՝ ժամը 10։25-ի սահմաններում, տղամարդը հայտնաբերվել է Երևանի Ռոստովյան փողոցում։ Ձերբակալման ընթացքում կիրառվել են ձեռնամարտի հնարքներ։ Տղամարդու ձեռքին եղած ատրճանակից հնչել է կրակոց, ինչի հետևանքով վնասվել է նրա դաստակը։ Դեպքի առթիվ կազմված փաստաթղթերը փոխանցվել են […] ...