Նման արդյունք նախկինում երբեք չէինք գրանցել ԵԱ-ում. Կարեն Աղամալյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 05 2024
  • $
    387.97
  • RUBLE
    4.29
  • 421.76
WEATHER
+14.09 oC

Նման արդյունք նախկինում երբեք չէինք գրանցել ԵԱ-ում. Կարեն Աղամալյան

12:32 30.04.2024

Բռնցքամարտի տղամարդկանց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամլյանն ամփոփել է Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում կայացած Եվրոպայի առաջնությունը:

«Սերբիայում ավարտվեց Եվրոպայի առաջնությունը: Լավ հանդես եկանք՝ նվաճելով 2 արծաթե և 5 բրոնզե մեդալ: Նման արդյունք նախկինում երբեք չէինք գրանցել ԵԱ-ում: Ավելի լավ կարող էր լինել, եթե Նարեկ Մանասյանը մասնակցեր եզրափակիչին, նրան դժվարին մենամարտ էր սպասվում:

Ընդհանուր հաշվարկում 35 երկրների մեջ տղամարդկանց հավաքականը գրավեց չորրորդ, կանանց թիմը՝ 5-րդ տեղը: Բարեղամ Հարությունյանը սենսացիա իրագործեց, համբերությունն ու աշխատանքը կոտրում են ամեն ինչ: Այսօր մենք վերադառնում ենք տուն և կպատրաստվենք Թաիլանդում կայանալիք օլիմպիական վարկանիշային վերջին մրցաշարին»,- գրել է Աղամալյանը:

Հայ բռնցքամարտիկները դեռևս Փարիզում կայանալիք 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի ուղեգիր չեն նվաճել:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տիգրան Բարսեղյանը ստացել է լավագույն ռմբարկուի մրցանակը

00:00 21.05.2024

Տիգրան Բարսեղյանը ստացել է լավագույն ռմբարկուի մրցանակը

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը Բրատիսլավայի «Սլովանի» կազմում խփել է 13 գոլ և դարձել Սլովակիայի առաջնության 2023/24 մրցաշրջանի լավագույն ռմբարկու։ Մայիսի 19-ին կայացած հատուկ մրցանակաբաշխության ժամանակ հայ ֆուտբոլիստը ստացել է լավագույն ռմբարկուի մրցանակը։ Բարսեղյանը ներքին առաջնությունում 31 խաղում նաև 11 գոլային փոխանցում է կատարել։ Հիշեցնենք, որ «Սլովանը» երրորդ անգամ անընդմեջ դարձել է Սլովակիանի չեմպիոն` առաջնությունն […] ...

WBA վարկածով նախկին չեմպիոն, ֆրանսահայ Արսեն Գուլամիրյանը մենամարտ կանցկացնի Երևանում

23:38 20.05.2024

WBA վարկածով նախկին չեմպիոն, ֆրանսահայ Արսեն Գուլամիրյանը մենամարտ կանցկացնի Երևանում

Առաջին ծանր քաշային կարգում WBA վարկածով նախկին չեմպիոն, ֆրանսահայ Արսեն Գուլամիրյանը մենամարտ կանցկացնի Երևանում։ Այս մասին հայտնում է Dustum Boxing պրոմոութերական ընկերության մամուլի ծառայությունը։ Մենամարտը կայանալու է հուլիսի 14-ին. 36-ամյա բռնցքամարտիկի մրցակիցը լինելու է ռուս Յուրի Կաշինսկին։ Գուլամիրյանը 2019-2024 թթ. WBO վարկածով չեմպիոնն էր և 5 անգամ պաշտպանել է գոտին։ Ֆրանսիան ներկայացնող մարզիկը պրոֆեսիոնալ ռինգում […] ...

Լոպետեգին կգլխավորի Լոնդոնի «Վեսթ Հեմը»

23:06 20.05.2024

Լոպետեգին կգլխավորի Լոնդոնի «Վեսթ Հեմը»

Իսպանացի անվանի մասնագետ Խուլիեն Լոպետեգին շուտով կնշանակվի Լոնդոնի «Վեսթ Հեմի» գլխավոր մարզիչ, հայտնում է Sky Sports-ը։ Ըստ աղբյուրի` լոնդոնյան ակումբը 57-ամյա մարզչի նշանակման հարցում հասել է վերջնական համաձայնության, որի մասին պաշտոնապես կհայտարարվի մոտ օրերս։ Լոպետեգին «Վեսթ Հեմում» փոխարինելու է շոտլանդացի Դևիդ Մոյեսին։ 61-ամյա մարզիչն ակումբը մարզում էր 2019 թ. դեկտեմբերից։ ...

Դե Ձերբին աշխատանքի ոչ մի առաջարկ չի ստացել

22:32 20.05.2024

Դե Ձերբին աշխատանքի ոչ մի առաջարկ չի ստացել

Անգլիական «Բրայթոնի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Դե Ձերբին հայտնել է, որ այլ ակումբներից դեռ ոչ մի առաջարկ չի ստացել։ «Ոչ մի ակումբից առաջարկ չեմ ստացել։ Այս պահին դեռ ոչինչ չկա։ Հուսով եմ` կրկին կաշխատեմ Պրեմիեր լիգայում։ Չգիտեմ` հետագայում որ ակումբում կլինեմ, բայց ինձ համար մեծ պատիվ էր աշխատել Անգլիայի առաջնությունում»,- իտալացի մասնագետի խոսքերը մեջբերում է BBC-ն։ […] ...

Ֆրանսիական «Բրեստն» առաջին անգամ կխաղա ՉԼ-ում

21:55 20.05.2024

Ֆրանսիական «Բրեստն» առաջին անգամ կխաղա ՉԼ-ում

Ֆրանսիական Լիգա 1-ի վերջին` 34-րդ տուրում չեմպիոն ՊՍԺ-ն արտագնա խաղում 2-0 հաշվով հաղթեց «Մեցին»։ Փարիզյան ակումբն առաջնությունն ավարտեց 76 միավորով։ «Պարի Սեն-Ժերմենը» 31-րդ տուրից հետո նվաճել էր Ֆրանսիայի չեմպիոնի տիտղոսը։ «Մեցը» 29 միավորով զբաղեցրեց 16-րդ տեղը և Լիգա 1-ում տեղը պահելու համար անցումային հանդիպում կանցկացնի Լիգա 2-ում երրորդ տեղը զբաղեցրած «Սենթ Էթիենի» դեմ։ «Մոնակոն» տանը […] ...

Ուկրաինացի անվանի բասկետբոլիստին զորակոչել են բանակ

20:46 20.05.2024

Ուկրաինացի անվանի բասկետբոլիստին զորակոչել են բանակ

Բաստետբոլի Ուկրաինայի Սուպերլիգայի «Կիև Բասկետ» ակումբի պաշտպան Վադիմ Զապլոտինսկին զորակոչվել է բանակ։ «Чемпион-Украина» պարբերականը հայտնում է, որ 26-ամյա բասկետբոլիստը մայիսի 12-ին փորձել է հատել Ուկրաինայի պետական սահմանը, սակայն բերման է ենթարկվել։ Կիևի բասկետբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Մաքսիմ Սերգեևը սոցցանցերում հայտնել է, որ ձերբակալությունից հետո բասկետբոլիստին ուղարկել են Ուկրաինայի օդադեսանտային հարձակման ուժերի ուսումնական կենտրոն. «Հենց նոր […] ...

BACK_TO_TOP