19:32 30.04.2024
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին Մյունխենի «Բավարիայի» դեմ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի առաջին հանդիպման նախախաղային ասուլիսին պատասխանել է մի շարք հարցերի․
«Մենք մեծ հարգանքով ենք վերաբերվում «Բավարիային»: Նրանք հիանալի խաղացին «Արսենալի» դեմ, և մենք կենտրոնացած ենք այդ խաղերի վրա, այլ ոչ թե նրանց՝ Բունդեսլիգայում անցկացրած մրցաշրջանի: Պետք է հաշվի առնել նրանց պատմությունը Չեմպիոնների լիգայում, սա կարևոր գործոն է։
Երկու թիմերն էլ կարող են հանդես գալ տարբեր ոճերով և կազմերով: Ես շատ հիանալի խաղացողներ ունեմ: Շատ հստակ պատկերացում ունեմ, թե ինչպես մոտենալ «Բավարիայի» դեմ խաղին: Պետք է հավատարիմ մնանք մեր մարտավարությանը և կատարենք մեր խաղային ծրագիրը»,- ասել է Անչելոտին:
Դիմակայության առաջին հանդիպումը տեղի կունենա ապրիլի 30-ին Մյունխենի «Ալյանց արենա» ստադիոնում:
Հիշեցնենք, որ կիսաեզրափակչի մյուս զույգը կազմել են Դորտմունդի «Բորուսիան» և Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն:
11:44 10.05.2025
Հնդկաստանի և Պակիստանի սահմանին պայթյուններ են տեղի ունեցել․ ReutersՋամմու և Քաշմիրի Սրինագար և Բարամուլա քաղաքներում մոտ չորս պայթյուն է տեղի ունեցել։ Այս մասին հայտնել է «Ռոյթերս» գործակալությունը։ Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ Սրինագարում պայթյունները տեղի են ունեցել օդանավակայանի և հնդկական բանակի տեղական շտաբի մոտակայքում։ Զոհերի մասին հաղորդագրություններ չեն եղել։ ...
11:32 10.05.2025
Եվ կրկին ուրախ ենք վերադառնալ Կապան․ ՓաշինյանՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել ու կից գրառում կատարել. «Եվ կրկին ուրախ ենք վերադառնալ Կապան»: Կադրերում երևում է, որ վարչապետին ուղեկցում է նրա տիկինը՝ Աննա Հակոբյանը: ...
11:26 10.05.2025
Սարալանջի փողոցի սկզբնամասում՝ մոտակա լանջին, քաղաքացի էր ընկելԱպրիլի 10-ին, ժամը 08:36-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի նախկին Երիտասարդական պալատին հարակից ժայռոտ հատվածում ընկած քաղաքացի կա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը: Պարզվել է, որ Սարալանջի փողոցի սկզբնամասում՝ մոտակա լանջին, ընկած է եղել քաղաքացի։ Փրկարարները քաղաքացուն իջեցրել և մոտեցրել են […] ...
11:15 10.05.2025
Մակրոնը, Մերցը․ Սթարմերը և Տուսկը ժամանել են ԿիևՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը և Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը ժամանել են Կիև՝ այն տեղեկությունների ֆոնին, որ եվրոպական երկրները շուտով մտադիր են հանդես գալ հրադադարի նախաձեռնությամբ՝ ամերիկյան նախաձեռնությանը նման։ Այս մասին հաղորդում է ուկրաինական «Public. News» պարբերականը։ Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության տվյալներով՝ Կիևում բանակցությունները կանցկացվեն այսպես կոչված […] ...
11:00 10.05.2025
Տարադրամի փոխարժեքները մայիսի 10-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 388․50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 390․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 435․50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 442 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․66 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․72 դրամ: ...
10:30 10.05.2025
Պուտինն ամեն ինչ անում է Ուկրաինայի հակամարտության կարգավորման համար․ ՊեսկովՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն անում է հնարավոր ամեն ինչ Ուկրաինայում հակամարտությունը կարգավորելու համար, սակայն Կիևը փորձում է խուսափել բանակցություններից, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ABC News ամերիկյան հեռուստաալիքին տված հարցազրույցում։ «Նախագահ Պուտինը անում է հնարավոր ամեն ինչ՝ խնդիրը լուծելու, խաղաղ և դիվանագիտական միջոցներով կարգավորման հասնելու համար, սակայն ձեռքի տակ չունենալով խաղաղ և […] ...