Նրան կարելի է համարել լեգենդ․ Տուխելը՝ Անչելոտիի մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 05 2024
  • $
    387.97
  • RUBLE
    4.29
  • 421.76
WEATHER
+18.09 oC

Նրան կարելի է համարել լեգենդ․ Տուխելը՝ Անչելոտիի մասին

18:52 30.04.2024

Մյունխենի «Բավարիայի» գերմանացի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը Մադրիդի «Ռեալի» դեմ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի առաջին հանդիպումից առաջ դրվատանքով է խոսել մադրիդյան թիմի իտալացի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի մասին․

«Անչելոտին մեծ ներդրում ունի ֆուտբոլում։ Նրան կարելի է համարել լեգենդ, բայց նա նախկինի նման շատ համեստ է։ Անչելոտին Լա Լիգայում հերթական չեմպիոնական տիտղոսի շեմին է»,- Տուխելի խոսքերը մեջբերում է Goal.com-ը։

Տուխելը ամռանը կհեռանա «Բավարիայի» գլխավոր մարզչի պաշտոնից։

«Բավարիա» – «Ռեալ» առաջին հանդիպումը տեղի կունենա այսօր երեկոյան։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Շարժայի մրցաշարի 7-րդ տուրում Հայկ Մարտիրոսյանը հաղթանակ է տոնել

10:34 21.05.2024

Շարժայի մրցաշարի 7-րդ տուրում Հայկ Մարտիրոսյանը հաղթանակ է տոնել

Հայաստանը ներկայացնող շախմատիստները շարունակում են ելույթները Շարժայի շախմատային մրցաշարում: ԱՄԷ-ում ընթացող 7th Sharjah Masters 2024 միջազգային մրցաշարի 7-րդ տուրում Հայաստանի ներկայացուցիչներ Շանթ Սարգսյանը, Սամվել Տեր-Սահակյանը Մանուէլ Պետրոսյանը կիսել են միավորը, իսկ  Հայկ Մարտիրոսյանը հաղթանակ է տոնել: ...

Ֆլորիան Վիրցը՝ Բունդեսլիգայի 2023/24 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ

08:40 21.05.2024

Ֆլորիան Վիրցը՝ Բունդեսլիգայի 2023/24 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ

Լևերկուզենի «Բայերի» կիսապաշտպան Ֆլորիան Վիրցը ճանաչվել է գերմանական Բունդեսլիգայի 2023/24 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ։ 21-ամյա գերմանացին առաջնությունում 32 խաղում խփել է 11 գոլ, կատարել 11 արդյունավետ փոխանցում, իսկ «Բայերի» հետ դարձել է երկրի չեմպիոն։ Վիրցը հոկտեմբերին, դեկտեմբերին և փետրվարին ճանաչվել է Բունդեսլիգայի լավագույն ֆուտբոլիստ։ ...

Արնե Սլոթը՝ «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ

08:16 21.05.2024

Արնե Սլոթը՝ «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ

Անգլիական «Լիվերպուլը» հայտարարել է նիդերլանդցի Արնե Սլոթին թիմի նոր գլխավոր մարզիչ նշանակելու մասին։ 45-ամյա մասնագետը աշխատանքը կսկսի հունիսի 1-ից: Սլոթն անգլիական ակումբի գլխավոր մարզչի պաշտոնում կփոխարինի գերմանացի մասնագետ Յուրգեն Կլոպին, որը 9 տարի անց հեռացել է «Լիվերպուլից»: Սլոթը 2021 թվականի հուլիսից գլխավորում էր Ռոտերդամի «Ֆեյենորդը»: Նախորդ մրցաշրջանում նրա գլխավորությամբ թիմը դարձել էր Նիդերլանդների չեմպիոն, այս […] ...

Տիգրան Բարսեղյանը ստացել է լավագույն ռմբարկուի մրցանակը

00:00 21.05.2024

Տիգրան Բարսեղյանը ստացել է լավագույն ռմբարկուի մրցանակը

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը Բրատիսլավայի «Սլովանի» կազմում խփել է 13 գոլ և դարձել Սլովակիայի առաջնության 2023/24 մրցաշրջանի լավագույն ռմբարկու։ Մայիսի 19-ին կայացած հատուկ մրցանակաբաշխության ժամանակ հայ ֆուտբոլիստը ստացել է լավագույն ռմբարկուի մրցանակը։ Բարսեղյանը ներքին առաջնությունում 31 խաղում նաև 11 գոլային փոխանցում է կատարել։ Հիշեցնենք, որ «Սլովանը» երրորդ անգամ անընդմեջ դարձել է Սլովակիանի չեմպիոն` առաջնությունն […] ...

WBA վարկածով նախկին չեմպիոն, ֆրանսահայ Արսեն Գուլամիրյանը մենամարտ կանցկացնի Երևանում

23:38 20.05.2024

WBA վարկածով նախկին չեմպիոն, ֆրանսահայ Արսեն Գուլամիրյանը մենամարտ կանցկացնի Երևանում

Առաջին ծանր քաշային կարգում WBA վարկածով նախկին չեմպիոն, ֆրանսահայ Արսեն Գուլամիրյանը մենամարտ կանցկացնի Երևանում։ Այս մասին հայտնում է Dustum Boxing պրոմոութերական ընկերության մամուլի ծառայությունը։ Մենամարտը կայանալու է հուլիսի 14-ին. 36-ամյա բռնցքամարտիկի մրցակիցը լինելու է ռուս Յուրի Կաշինսկին։ Գուլամիրյանը 2019-2024 թթ. WBO վարկածով չեմպիոնն էր և 5 անգամ պաշտպանել է գոտին։ Ֆրանսիան ներկայացնող մարզիկը պրոֆեսիոնալ ռինգում […] ...

Լոպետեգին կգլխավորի Լոնդոնի «Վեսթ Հեմը»

23:06 20.05.2024

Լոպետեգին կգլխավորի Լոնդոնի «Վեսթ Հեմը»

Իսպանացի անվանի մասնագետ Խուլիեն Լոպետեգին շուտով կնշանակվի Լոնդոնի «Վեսթ Հեմի» գլխավոր մարզիչ, հայտնում է Sky Sports-ը։ Ըստ աղբյուրի` լոնդոնյան ակումբը 57-ամյա մարզչի նշանակման հարցում հասել է վերջնական համաձայնության, որի մասին պաշտոնապես կհայտարարվի մոտ օրերս։ Լոպետեգին «Վեսթ Հեմում» փոխարինելու է շոտլանդացի Դևիդ Մոյեսին։ 61-ամյա մարզիչն ակումբը մարզում էր 2019 թ. դեկտեմբերից։ ...

BACK_TO_TOP