19:13 30.04.2024
Միլանի «Ինտերը» նախատեսում է ամռանը ձեռք բերել առնվազն 5 նոր ֆուտբոլիստի, հայտնում է Tuttosport-ը։
Ակումբի ղեկավարությունը միջոցներ կգտնի թիմի կազմն ուժեղացնելու համար՝ չնայած ֆինանսական խնդիրներին։ Ակումբի ամառային տրանսֆերային նպատակների թվում են «Ատլետիկո Պարանաենսեի» դարպասապահ Բենտուն, «Տորինոյի» պաշտպան Ալեսանդրո Բուոնջորնոն և «Ջենոայի» հարձակվող Ալբերտ Գուդմունդսոնը:
Ակումբը ոչ պաշտոնապես արդեն համաձայնեցրել է երկու ֆուտբոլիստի տրանսֆեր․ խոսքը «Նապոլիի» կիսապաշտպան Պյոտր Զիելինսկու և «Պորտուի» հարձակվող Մեհդի Տարեմիի մասին է: Այս երկու ֆուտբոլիստներն էլ իտալական ակումբ կտեղափոխվեն անվճար։
12:04 10.05.2025
Գոռ Ներսիսյանը դարձել է Կարատեի Եվրոպայի մեծահասակների 60-րդ առաջնության բրոնզե մեդալակիրԳոռ Ներսիսյանը տղամարդկանց կումիտեի -84 կգ քաշային կարգում նվաճել է Հայաստանի առաջին եվրոպական մեդալը: Այս մասին հայտնում է Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիան: ...
11:44 10.05.2025
Հնդկաստանի և Պակիստանի սահմանին պայթյուններ են տեղի ունեցել․ ReutersՋամմու և Քաշմիրի Սրինագար և Բարամուլա քաղաքներում մոտ չորս պայթյուն է տեղի ունեցել։ Այս մասին հայտնել է «Ռոյթերս» գործակալությունը։ Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ Սրինագարում պայթյունները տեղի են ունեցել օդանավակայանի և հնդկական բանակի տեղական շտաբի մոտակայքում։ Զոհերի մասին հաղորդագրություններ չեն եղել։ ...
11:32 10.05.2025
Եվ կրկին ուրախ ենք վերադառնալ Կապան․ ՓաշինյանՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել ու կից գրառում կատարել. «Եվ կրկին ուրախ ենք վերադառնալ Կապան»: Կադրերում երևում է, որ վարչապետին ուղեկցում է նրա տիկինը՝ Աննա Հակոբյանը: ...
11:26 10.05.2025
Սարալանջի փողոցի սկզբնամասում՝ մոտակա լանջին, քաղաքացի էր ընկելԱպրիլի 10-ին, ժամը 08:36-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի նախկին Երիտասարդական պալատին հարակից ժայռոտ հատվածում ընկած քաղաքացի կա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը: Պարզվել է, որ Սարալանջի փողոցի սկզբնամասում՝ մոտակա լանջին, ընկած է եղել քաղաքացի։ Փրկարարները քաղաքացուն իջեցրել և մոտեցրել են […] ...
11:15 10.05.2025
Մակրոնը, Մերցը․ Սթարմերը և Տուսկը ժամանել են ԿիևՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը և Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը ժամանել են Կիև՝ այն տեղեկությունների ֆոնին, որ եվրոպական երկրները շուտով մտադիր են հանդես գալ հրադադարի նախաձեռնությամբ՝ ամերիկյան նախաձեռնությանը նման։ Այս մասին հաղորդում է ուկրաինական «Public. News» պարբերականը։ Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության տվյալներով՝ Կիևում բանակցությունները կանցկացվեն այսպես կոչված […] ...