Սողանք՝ Լծեն-Տաթև ավտոճանապարհին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 05 2024
  • $
    387.97
  • RUBLE
    4.29
  • 421.76
WEATHER
+20.09 oC

Սողանք՝ Լծեն-Տաթև ավտոճանապարհին

15:33 30.04.2024

Ապրիլի 30-ին, ժամը 10։26-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լծեն գյուղի ճանապարհին տեղի է ունեցել սողանք․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։

Պարզվել է, որ Լծեն-Տաթև ավտոճանապարհի 8-րդ կմ-ին տեղի է ունեցել սողանք, ինչի հետևանքով ճանապարհահատվածը միակողմանի փակվել է:

Փրկարարները սահմանազատել են տարածքը․ տեղում իրականացվում են մաքրման աշխատանքներ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

11:07 21.05.2024

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի 20-21-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 101 դեպք, որոնցից 1-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 39, խարդախության` 12, մարմնական վնասվածք պատճառելու և թմրամիջոցի հայտնաբերման՝ 7-ական, հոգեկան ներգործության՝ 5, ֆիզիկական ներգործության, անձնական ունեցվածքի […] ...

Փրկարարները ջրատարից դուրս են բերել քաղաքացու դի

22:38 20.05.2024

Փրկարարները ջրատարից դուրս են բերել քաղաքացու դի

Մայիսի 20-ին, ժամը 17:19-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աղավնատուն-Դողս գյուղերի միջանկյալ հատվածում՝ ջրատարի մեջ, քաղաքացու դի է հայտնաբերվել: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները Աղավնատուն գյուղի վարչական տարածքում գտնվող ջրատարից դուրս են բերել քաղաքացու դի: ...

Բախվել են էլեկտրաքարշը և բեռնատարը. տուժածներ չկան

22:11 20.05.2024

Բախվել են էլեկտրաքարշը և բեռնատարը. տուժածներ չկան

Մայիսի 20-ին, ժամը 19:30-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել այն մասին, որ Մայիսյան-Հացիկ ավտոճանապարհին բեռնատարը բախվել է գնացքին, առկա է վառելիքի արտահոսք: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մայիսյան–Հացիկ ավտոճանապարհին՝ երկաթուղային գծանցի վրա, բախվել են «GAZ» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ […] ...

Լրատվամիջոցները նշել են Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռի կործանման պատճառը

19:12 20.05.2024

Լրատվամիջոցները նշել են Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռի կործանման պատճառը

Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիին տեղափոխող ուղղաթիռի կործանման պատճառը տեխնիկական անսարքությունն է եղել, հայտնում է IRNA գործակալությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: «Ռայիսին նահատակվել է կիրակի օրը (2024 թվականի մայիսի 19-ին) ուղղաթիռի տեխնիկական անսարքության պատճառով տեղի ունեցած ուղղաթիռի վթարի հետևանքով»,- նշվում է հրապարակման մեջ: Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռը կործանվել է մայիսի 19-ին՝ Իրանի Արևելյան Ադրբեջանի նահանգում։ Ուղղաթիռում […] ...

Իրանում հանձնաժողով է ստեղծվել՝ հետաքննելու Ռայիսիի ուղղաթիռի վթարը. ԶԼՄ

18:43 20.05.2024

Իրանում հանձնաժողով է ստեղծվել՝ հետաքննելու Ռայիսիի ուղղաթիռի վթարը. ԶԼՄ

Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերիի հանձնարարությամբ Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի ուղղաթիռի կործանումը հետաքննող հանձնաժողով է ստեղծվել, հայտնում է Tasnim գործակալությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: «Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը հանձնարարել է բարձրաստիճան հանձնաժողով ստեղծել՝ հետաքննելու նախագահի ուղղաթիռի կործանման մասշտաբն ու պատճառները»,- ասվում է գործակալության հաղորդագրությունում։ Նշվում է, որ հանձնաժողովն արդեն ժամանել է […] ...

Թուրքիայում ասել են, որ Ռայիսիի ուղղաթիռը ոչ մի ազդանշան չի տվել

17:58 20.05.2024

Թուրքիայում ասել են, որ Ռայիսիի ուղղաթիռը ոչ մի ազդանշան չի տվել

Թուրքիայի տրանսպորտի նախարարն ասել է, որ Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիին տեղափոխող ուղղաթիռը ազդանշան չի տվել, համակարգը բացակայել է կամ անջատված է եղել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռը կործանվել է մայիսի 19-ին՝ Իրանի Արևելյան Ադրբեջանի նահանգում։ Ուղղաթիռում եղել է նաև Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը, Արևելյան Ադրբեջանի նահանգապետ Մալեք Ռահմատին, […] ...

BACK_TO_TOP