13:12 10.09.2018
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն աշխատանքային այցով մեկնել է Հարավաֆրիկյան Հանրապետություն՝ մասնակցելու Յոհանեսբուրգում սեպտեմբերի 9-ից-13-ին կայանալիք Դատախազների միջազգային ասոցիացիայի (ԴՄԱ) 23-րդ ամենամյա կոնֆերանսին և համաժողովին:
Համաժողովը հրավիրվել է «Դատախազական անկախությունը. հասարակության մեջ արդարադատության անկյունաքար» խորագրի ներքո և այս տարի նվիրված է դատախազական համակարգի անկախության` աշխարհում կիրառվող կառուցակարգերի արդյունավետությանը, դատախազական ծառայության ղեկավարման և հաշվետվողականության, դատախազի անձի պաշտպանության, դատախազական համակարգի նկատմամբ հանրային վստահության հիմնախնդիրներին:
Համաժողովի շրջանակներում կազմակերպվող ֆորումների ընթացքում քննարկվելու են սահմանադրաիրավական բավարար երաշխիքներով դատախազական համակարգերի նկատմամբ քաղաքական ազդեցությունների չեզոքացմանը, հասարակական տարբեր շրջանակների հետ հաղորդակցման արդյունավետ գործիքակազմի կիրառմամբ դատախազությունների անկախության վերաբերյալ հանրային իրական պատկերացումների ձևավորմանը, վերջինս տարատեսակ հնարավոր ճնշումներին դիմակայելու միջոց դարձնելուն առնչվող ժամանակակից մարտահրավերները:
Մտքեր կփոխանակվեն նաև դատախազների վարքագծի և կարգապահական կանոնների, առաջխաղացման, խրախուսման կառուցակարգերի կատարելագործման, դատախազների մասնագիտական ու որակական չափորոշիչների, ինչպես նաև էլեկտրոնային հանցագործությունների դեմ պայքարում անդրազգային համագործակցության, դատախազական տարբեր միջազգային ցանցերի գործունեության արդյունավետության բարձրացման ակտուալ հարցերի շուրջ:
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հանդես կգա ելույթով:
Համաժողովին մասնակցում են մոտ 100 երկրների դատախազությունների և միջազգային կազմակերպությունների պատվիրակություններ: Այցի շրջանակներում նախատեսված են բարձր մակարդակի հանդիպումներ այլ երկրների և միջազգային կառույցների դատախազությունների պատվիրակությունների ղեկավարների հետ:
171 երկրի դատախազական համակարգ և կազմակերպություն ներառող այս հեղինակավոր միջազգային ասոցիացիային ՀՀ գլխավոր դատախազությունն անդամակցում է սկսած 1999 թվականից:
ԴՄԱ-ն նպաստում է անդամ երկրներում մարդու իրավունքների, օրենքի գերակայության, քրեական հետապնդման համընդհանուր չափանիշների կիրառման, քրեական գործերի արդար, անկողմնակալ և արդյունավետ քննության ապահովմանը՝ տեղեկատվական և մեթոդական աջակցության ցուցաբերման, փորձի ակտիվ փոխանակման հարթակներ տրամադրելու և այլ եղանակներով:
00:00 06.05.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:59 05.05.2025
Ներծերունական հոգեկան խնդիրները լուծելի են՝ ժամանակին հոգեկան առողջության մասնագետին դիմելու դեպքում. ԱՆՈւշ հասակի ֆունկցիոնալ խանգարումներն առաջին անգամ նախածերունական (45-60) տարիքում ի հայտ եկող հոգեկան առողջության խնդիրներ են, որոնք կապված են ծերացումով պայմանավորված գործոններով և չեն հանգեցնում թուլամտության։ Այս մասին հայտնել են առողջապահության նախարարությունից: Տարբերում են հիվանդության 2 կլինիկական ձև՝ ուշ հասակի դեպրեսիա, ուշ հասակի պարանոիդ: Ուշ հասակի դեպրեսիան դրսևորվում է աստիճանաբար ի հայտ եկող հոգնածությամբ, սեփական […] ...
23:57 05.05.2025
Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհին մառախուղ էՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհին մառախուղ է։ ...
23:52 05.05.2025
Մենահամերգով հանդես կգա լեգենդար երաժիշտ Մարկ ԴրոբինսկինՀայաստանի պետական ֆիլհարմոնիայի հրավերով մայիսի 8-ին՝ ժամը 19:00-ին, «Առնո Բաբաջանյան» համերգասրահում մենահամերգով հանդես կգա լեգենդար երաժիշտ Մարկ Դրոբինսկին։ Այս մասին հայտնել են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից: Համերգին կհնչեն Մանուել դե Ֆալյայի, Իգոր Ստրավինսկու, Մայքլ Բրոնների, Անտոնիո Սանտանայի թավջութակի սյուիտները: Համերգին կմասնակցի դաշնակահար Աստղիկ Ղուկասյանը։ Մարկ Դրոբինսկին ուսանել է Մոսկվայի կոնսերվատորիայում՝ մեծանուն Մստիսլավ Ռոստրոպովիչի դասարանում, որի անմիջական […] ...
23:49 05.05.2025
ԱՄՆ-ն բանակցություններ է վարում մի շարք երկրների հետ՝ անօրինական ներգաղթյալներին արտաքսելու համարԱՄՆ վարչակազմը բանակցություններ է վարում մի շարք երկրների հետ անօրինական միգրանտների արտաքսման ուղղությամբ։ Այս մասին Սպիտակ տանը լրագրողներին ասել է սահմանային անվտանգության և արտաքսման համար պատասխանատու Թոմաս Հոմանը։ «Շատ երկրներ պատրաստ են ընդունել անօրինական միգրանտներին, որոնց չեն ընդունում իրենց երկրները, ուստի մենք կգտնենք երրորդ անվտանգ երկիրը, որը կընդունի նրանց։ Այնպես որ, այո, բանակցությունները շարունակվում են», […] ...
23:44 05.05.2025
Եմենի ցեմենտի գործարանի վրա Իսրայելի հարվածների հետևանքով 21 մարդ վիրավորվել էԵմենի Հոդեյդա նահանգում հութիների ցեմենտի գործարանի վրա Իսրայելի հասցված հարվածների հետևանքով առնվազն 21 մարդ վիրավորվել է: Այս մասին հայտնել է SABA-ն: «Նախնական տվյալներով՝ Բաջջելի ցեմենտի գործարանի վրա ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից հասցված հարվածների հետևանքով վիրավորվել է 21 քաղաքացիական անձ», – հաղորդում է SABA լրատվական գործակալությունը, որը վերահսկվում է «Անսար Ալլահ»-ի կողմից։ ...