Հրդեհ է բռնկվել «Mercedes» մակնիշի կցորդիչով բեռնատարում. կրակը տեսանելի է եղել մի քանի հարյուր մետրից – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 05 2024
  • $
    388.24
  • RUBLE
    4.29
  • 421.90
WEATHER
+22.09 oC

Հրդեհ է բռնկվել «Mercedes» մակնիշի կցորդիչով բեռնատարում. կրակը տեսանելի է եղել մի քանի հարյուր մետրից

11:53 01.05.2024

Մայիսի 1-ին՝ ժամը 03:15-ի սահմաններում, դեռևս անհայտ հանգամանքներում, Երևան-Մեղրի ավտոճանապարհի 98 կմ հատվածում՝ Ելփին գյուղի վարչական տարածքում, հրդեհ է բռնկվել Վարուժան Անդրեասյանի վարած «Mercedes» մակնիշի կցորդիչով բեռնատարում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Ըստ նախանական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Եղեգնաձորի թիվ 59 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: Հրշեջները նախ կանխել են կրակի տարածումը, ապա մարել այն:

Այրվել է խցիկը, առջևի 2 անվադողերը՝ ամբողջությամբ, կցորդիչի փայտյա կառուցատարրերը և 3 անվադողերը՝ մասամբ, հալվել է վառելիքի ալյումինե բաքը:

 

Ծանուցում.
Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իրանն ավարտին կհասցնի ուղղաթիռի կործանման հետաքննությունը․ դեսպան

12:37 21.05.2024

Իրանն ավարտին կհասցնի ուղղաթիռի կործանման հետաքննությունը․ դեսպան

Իրանն ավարտին կհասցնի ուղղաթիռի կործանման հետաքննությունը, դրանից հետո միայն պատճառների մասին եզրակացություններ կարվեն, ասել է Մոսկվայում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին։ «Բնականաբար, մենք գործն ու հետաքննությունը ավարտին կհասցնենք։ Առանց կասկածի, Իրանի Իսլամական Հանրապետությունը և համապատասխան նախարարություններն ու մարմիններն արդեն սկսել են հետաքննությունը։ Եվ իհարկե, նրանք կունենան հստակ հաշվետվություն, և այդ զեկույցը կհանձնվի Գերագույն առաջնորդին, ինչպես նաև […] ...

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

11:07 21.05.2024

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի 20-21-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 101 դեպք, որոնցից 1-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 39, խարդախության` 12, մարմնական վնասվածք պատճառելու և թմրամիջոցի հայտնաբերման՝ 7-ական, հոգեկան ներգործության՝ 5, ֆիզիկական ներգործության, անձնական ունեցվածքի […] ...

Փրկարարները ջրատարից դուրս են բերել քաղաքացու դի

22:38 20.05.2024

Փրկարարները ջրատարից դուրս են բերել քաղաքացու դի

Մայիսի 20-ին, ժամը 17:19-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աղավնատուն-Դողս գյուղերի միջանկյալ հատվածում՝ ջրատարի մեջ, քաղաքացու դի է հայտնաբերվել: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները Աղավնատուն գյուղի վարչական տարածքում գտնվող ջրատարից դուրս են բերել քաղաքացու դի: ...

Բախվել են էլեկտրաքարշը և բեռնատարը. տուժածներ չկան

22:11 20.05.2024

Բախվել են էլեկտրաքարշը և բեռնատարը. տուժածներ չկան

Մայիսի 20-ին, ժամը 19:30-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել այն մասին, որ Մայիսյան-Հացիկ ավտոճանապարհին բեռնատարը բախվել է գնացքին, առկա է վառելիքի արտահոսք: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մայիսյան–Հացիկ ավտոճանապարհին՝ երկաթուղային գծանցի վրա, բախվել են «GAZ» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ […] ...

Լրատվամիջոցները նշել են Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռի կործանման պատճառը

19:12 20.05.2024

Լրատվամիջոցները նշել են Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռի կործանման պատճառը

Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիին տեղափոխող ուղղաթիռի կործանման պատճառը տեխնիկական անսարքությունն է եղել, հայտնում է IRNA գործակալությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: «Ռայիսին նահատակվել է կիրակի օրը (2024 թվականի մայիսի 19-ին) ուղղաթիռի տեխնիկական անսարքության պատճառով տեղի ունեցած ուղղաթիռի վթարի հետևանքով»,- նշվում է հրապարակման մեջ: Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռը կործանվել է մայիսի 19-ին՝ Իրանի Արևելյան Ադրբեջանի նահանգում։ Ուղղաթիռում […] ...

Իրանում հանձնաժողով է ստեղծվել՝ հետաքննելու Ռայիսիի ուղղաթիռի վթարը. ԶԼՄ

18:43 20.05.2024

Իրանում հանձնաժողով է ստեղծվել՝ հետաքննելու Ռայիսիի ուղղաթիռի վթարը. ԶԼՄ

Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերիի հանձնարարությամբ Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի ուղղաթիռի կործանումը հետաքննող հանձնաժողով է ստեղծվել, հայտնում է Tasnim գործակալությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: «Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը հանձնարարել է բարձրաստիճան հանձնաժողով ստեղծել՝ հետաքննելու նախագահի ուղղաթիռի կործանման մասշտաբն ու պատճառները»,- ասվում է գործակալության հաղորդագրությունում։ Նշվում է, որ հանձնաժողովն արդեն ժամանել է […] ...

BACK_TO_TOP