Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Սամվել Ղուկասյանն ազատվել է պաշտոնից – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 05 2024
  • $
    388.09
  • RUBLE
    4.27
  • 421.93
WEATHER
+16.09 oC

Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Սամվել Ղուկասյանն ազատվել է պաշտոնից

19:30 02.05.2024

Սամվել Ղուկասյանը մայիսի 2-ից ազատվում է Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի պաշտոնից: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Ղուկասյանը:

«Սիրելի՛ կենտրոնցիներ, համաքաղաքացիներ, աշխատակիցներ, գործընկերներ,

Ձեզ հետ կիսելով մեր սիրելի մայրաքաղաքի կենտրոնի զարգացմանն ու առաջընթացին ուղղված տարաբնույթ ծրագրերը, առաջարկները և հանձն առնելով լուծելու առկա խնդիրները՝ մեկ անգամ ևս համոզվեցի, որ մայրաքաղաքի բարօրության համար ծառայելու առաքելությունն ամենազնիվն է ու առաջնայիններից մեկը ինձ համար:

Մեծապես հույս ունեմ, որ իմ պաշտոնավարման ընթացքում իրականացված ծրագրերով կարողացել եմ ապահովել առաջընթաց հարմարավետ քաղաքային միջավայրի ձևավորման գործում, և այդ նպատակին ուղղված քայլերն իրենց տեսանելի արդյունքն են ունեցել ու կշարունակեն ուղենիշ լինել հետագայի համար։

Այսօրվանից ազատվում եմ Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի պաշտոնից, սակայն շարունակելու եմ ծառայել Երևանին և երևանցիներին՝ իմ ներդրումը ունենալով մայրաքաղաքում հարմարավետ և բարեկեցիկ միջավայր ապահովելու գործում»,-գրել է նա:

Սամվել Ղուկասյանը Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի պաշտոնը զբաղեցնում էր 2022 թվականի ապրիլի 28-ից:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արարատ Միրզոյանը մասնակցում է Եվրոպայի խորհրդի Նախարարական կոմիտեի 133-րդ նստաշրջանին

12:26 17.05.2024

Արարատ Միրզոյանը մասնակցում է Եվրոպայի խորհրդի Նախարարական կոմիտեի 133-րդ նստաշրջանին

Ստրասբուրգ աշխատանքային այցի երկրորդ օրվա մեկնարկին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մասնակցում է Եվրոպայի խորհրդի Նախարարական կոմիտեի 133-րդ նստաշրջանին: Նիստին ընդառաջ նախարար Միրզոյանին ողջունել են ԵԽ Գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը և ԵԽ նախարարների կոմիտեում նախագահող Լիխտենշտեյնի ԱԳ նախարար Դոմինիկ Հասլերը: Հաջորդիվ տեղի է ունեցել բոլոր մասնակիցների համատեղ լուսանկարահանում: ...

Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածում ձյուն է տեղում

09:08 17.05.2024

Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածում ձյուն է տեղում

Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածում ձյուն է տեղում։ «Ճանապարհային դեպարտամենտը» վարորդներին հորդորում է ուշադիր լինել։ ...

Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատը միաձայն ընդունել է բանաձև՝ Հայաստանին աջակցելու, տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման վերաբերյալ

23:26 16.05.2024

Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատը միաձայն ընդունել է բանաձև՝ Հայաստանին աջակցելու, տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման վերաբերյալ

Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատը միաձայն ընդունել է բանաձև՝ Հայաստանին աջակցելու, տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման վերաբերյալ։ Այս մասին հայտնում է Բելգիայում Հայաստանի դեսպանությունը: Միջնորդությունը դատապարտում է Ադրբեջանի չհիմնավորված ռազմական գործողության հետևանքով ավելի քան 100,000 հայերի բռնի գաղթը Լեռնային Ղարաբաղից, հղում անելով Արդարադատության Միջազգային դատարանի 2023 թ․ նոյեմբերի 17-ի հրամանին՝ կոչ է անում հարգել միջազգային իրավունքը, ինչպես […] ...

ՎԶԵԲ տարեկան հանդիպում․ Վահե Հովհաննիսյանը հանդիպում է անցկացրել ԱՄՆ պատվիրակության հետ

23:07 16.05.2024

ՎԶԵԲ տարեկան հանդիպում․ Վահե Հովհաննիսյանը հանդիպում է անցկացրել ԱՄՆ պատվիրակության հետ

ՎԶԵԲ տարեկան հանդիպում և գործարար համաժողով 2024․ ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հանդիպում է անցկացրել Ամերիկայի Միացյալ Նահանգների պատվիրակության հետ՝ ԱՄՆ գանձապետարանի քարտուղարի օգնական Ալեքսիա Լաթորթյուի գլխավորությամբ: Կողմերն անդրադարձել են պետական ֆինանսների կառավարման ոլորտում համագործակցությանը, պետական գնումներին և այլ հարցերի: ...

Մեկնարկել է ՆԳՆ-ԱԺ երկօրյա աշխատաժողովը՝ ԱԺ քառօրյա նիստին ընդառաջ նախագիծն առաջին ընթերցմանը նախապատրաստելու նպատակով

23:02 16.05.2024

Մեկնարկել է ՆԳՆ-ԱԺ երկօրյա աշխատաժողովը՝ ԱԺ քառօրյա նիստին ընդառաջ նախագիծն առաջին ընթերցմանը նախապատրաստելու նպատակով

Մայիսի 16-ին Ծաղկաձորում մեկնարկել են «Ոստիկանության գվարդիայի մասին» օրենքին և հարակից իրավական ակտերին նվիրված երկօրյա կլոր սեղան-քննարկումները, որին մասնակցում էր ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը։ Մասնակցում էին նաև Երևանում ԵԽ գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեն, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակի ղեկավար Լիպարիտ Դրմեյանը, ՆԳ նախարարության […] ...

Փրկարարներն իրականացրել են ապամոնտաժման աշխատանքներ

22:59 16.05.2024

Փրկարարներն իրականացրել են ապամոնտաժման աշխատանքներ

Մայիսի 16-ին, ժամը 17:33-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նոր Արեշի 11-րդ փողոցի տներից մեկի տանիքը քամուց պոկվել է և կախվել, առկա է ընկնելու վտանգ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն ապամոնտաժել են տանիքի պոկված հատվածը (մոտ […] ...

BACK_TO_TOP