Իսակովի պողոտայում «Mazda 6»-ը գլխիվայր շրջվել է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 05 2024
  • $
    387.60
  • RUBLE
    4.26
  • 420.12
WEATHER
+19.09 oC

Իսակովի պողոտայում «Mazda 6»-ը գլխիվայր շրջվել է

12:30 05.05.2024

Այսօր՝ մայիսի 5-ին, արտակարգ ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00:10-ի սահմաններում 27-ամյա Էդգար Սարգսյանը իր վարած «Mazda 6» մակնիշի ավտոմեքենայով Իսակովի պողոտայում՝ ռուսական եկեղեցու մոտակայքում, դեռևս անհայտ հանգամանքներում, գլխիվայր շրջվել է։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, անջատել շարժիչն ու տեղում իրականացրել հերթապահություն։

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Opel Zafira»-ի սրահում ընթացքի ժամանակ հրդեհ է բռնկվել․ վարորդը և ուղևորը այրվածքներով տեղափոխվել են հիվանդանոց

17:45 18.05.2024

«Opel Zafira»-ի սրահում ընթացքի ժամանակ հրդեհ է բռնկվել․ վարորդը և ուղևորը այրվածքներով տեղափոխվել են հիվանդանոց

Մայիսի 12-ին, հրդեհ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 23։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ  Սևան քաղաքի սկզբնամասում՝ գերեզմանոցի մոտ, «Opel» մակնիշի ավտոմեքենա է այրվում։ Նմանատիպ մեկ այլ ահազանգ էլ ստացվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Գեղարքունիքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն։ Ինչպես հայտնում  է shamshyan.com-ը, […] ...

Պերմի մարզում ֆերմա է այրվել, որում եղել են խոշոր եղջերավոր անասուններ

15:26 18.05.2024

Պերմի մարզում ֆերմա է այրվել, որում եղել են խոշոր եղջերավոր անասուններ

Պերմի երկրամասի Ֆեդոտովո գյուղի ֆերմայում բռնկվել է ավելի քան 1100 քառակուսի մետր տարածք, հայտնում է մարզային ԱԻՆ մամուլի ծառայությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Գերատեսչության տվյալներով՝ Յուսվինսկի շրջանի Ֆեդոտովո գյուղում գիշերը հրդեհվել է 180 կով ունեցող ֆերման։ «Տարհանվել է 170 կով, տուժածներ չկան, ցավոք, 10 գլուխ խոշոր եղջերավոր անասուն է սատկել»,-ասվում է հաղորդագրությունում: Նախնական տվյալներով՝ հրդեհը […] ...

Սև ծովում Տանզանիայի դրոշով նավ է խորտակվել

14:06 18.05.2024

Սև ծովում Տանզանիայի դրոշով նավ է խորտակվել

Տանզանիայի դրոշով Mohammad-Z նավը խորտակվել է Սև ծովում։ Այս մասին հայտնում է Ռումինիայի ծովային վարչությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: Ահազանգը ստացվել է առավոտյան ժամը 4:00-ի սահմաններում, և կենտրոնի աշխատակիցներն անմիջապես տարածք են ուղարկել «Արտեմիս» և «Ապոլոն» նավերը: Դեպքի վայր է մեկնել նաև սահմանապահ ոստիկանության երկու նավ և մոտակայքում գտնվող երկու առևտրական նավեր։ Mohammad-Z-ի անձնակազմը բաղկացած է […] ...

Եմենի ափերի մոտ հրթիռային հարվածից հետո Պանամայի դրոշով նավթատարի վրա հրդեհ է բռնկվել

13:08 18.05.2024

Եմենի ափերի մոտ հրթիռային հարվածից հետո Պանամայի դրոշով նավթատարի վրա հրդեհ է բռնկվել

Եմենի Մոհա քաղաքի ափերի մոտ հրթիռային հարվածի հետևանքով հրդեհ է բռնկվել Պանամայի դրոշով նավթատար նավի վրա, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով անվտանգության բրիտանական Ambrey ընկերության տարածած տեղեկությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Ռադիոհաղորդակցությունը ցույց է տվել, որ նավը խոցվել է հրթիռով, ինչից հետո նավի վրա հրդեհ է բռնկվել: Խոցվելուց հետո լցանավն օգնություն է ստացել, իսկ նրա ղեկային […] ...

ՃՏՊ Երևան-Սևան ավտոճանապարհին․ կան տուժածներ

12:50 18.05.2024

ՃՏՊ Երևան-Սևան ավտոճանապարհին․ կան տուժածներ

Մայիսի 18-ին, ժամը 10:22-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 33-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ․ կա արգելափակված քաղաքացի։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «Opel» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Է․ Վ․, ծնված 1999 թ.) և […] ...

Ֆիլիպինների ափերի մոտ 5,5 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել

12:37 18.05.2024

Ֆիլիպինների ափերի մոտ 5,5 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել

Ֆիլիպինների ափերի մոտ 5,5 մագնիտուդ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։ Էպիկենտրոնը գտնվել է Ջոլո քաղաքից 326 կմ հարավ-արևելք, որտեղ ապրում է մոտավորապես 101 հազար մարդ։ Օջախը գտնվում էր 528 կմ խորության վրա։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ Ցունամիի սպառնալիք չի հայտարարվել։ ...

BACK_TO_TOP