Դիլիջանում հաց են արտադրել սանիտարահիգիենիկ պահանջների խախտումներով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 05 2024
  • $
    388.01
  • RUBLE
    4.20
  • 418.24
WEATHER
+15.09 oC

Դիլիջանում հաց են արտադրել սանիտարահիգիենիկ պահանջների խախտումներով

16:19 29.03.2018

Գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը կասեցրել է Դիլիջան քաղաքում գործող անհատ ձեռնարկատեր Արմինե Մարկոսյանին պատկանող հացի արտադրամասի գործունեությունը: Այս մասին հատնում են ՍԱՊԾ մամուլի ծառայությունից:

Պարզվել է, որ  արտադրամասում հացի արտադրությունն իրականացվել է սննդամթերքի սանիտարահիգիենիկ պահանջների կոպիտ խախտումներով: Անձնակազմի անդամները չեն կրել պահանջված հագուստը, չեն ձեռնարկվել համապատասխան միջոցներ՝ կանխելու կենդանիների մուտքը արտադրական տարածք: Բացի այդ՝ թողարկվող արտադրանքը չի համապատասխանել դրա որակը և անվտանգությունը սահմանող նորմատիվ իրավական ակտերին: Արտադրամասը չի ունեցել համապատասխանության սերտիֆիկատ, խախտվել են հացի տեղափոխման սանիտարահիգիենիկ նորմերը:

Հայտնաբերված խախտումները վերացնելու համար ժամանակ է տրվել:

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Փրկարար ծառայությունը մանրամասներ է ներկայացրել Երևանի կենտրոնում տեղի ունեցած շղթայական ավտովթարից

16:53 11.05.2024

Փրկարար ծառայությունը մանրամասներ է ներկայացրել Երևանի կենտրոնում տեղի ունեցած շղթայական ավտովթարից

Մայիսի 11-ին՝ ժամը 14:17-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մաշտոցի պողոտայի և Պուշկինի փողոցի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Range Rover» (վարորդ՝ Ս․ Պ․), «Opel» (վարորդ՝ […] ...

Արաքսիա Սվաջյանն Ավստրիայում մասնակցել է «Ուսուցիչները կրթության փոխակերպման կենտրոնում» համաժողովին

16:45 11.05.2024

Արաքսիա Սվաջյանն Ավստրիայում մասնակցել է «Ուսուցիչները կրթության փոխակերպման կենտրոնում» համաժողովին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն օրերս Ավստրիայում մասնակցել է Համաշխարհային բանկի կողմից կազմակերպված «Ուսուցիչները կրթության փոխակերպման կենտրոնում» ծրագրի շրջանակում իրականացվող միջոցառումներին և գիտաժողովին: Համաժողովի ընթացքում ներկայացվել են մի շարք ելույթներ՝ ուղղված ուսուցիչների դերի, քաղաքականության և մասնագիտական զարգացման պայմաններին առնչվող տարատեսակ մարտահրավերներին: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը աշխատաժողովի շրջանակում կազմակերպված պանելային […] ...

Էկոնոմիկայի նախարարը Դետրոյթում մասնակցել է «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» ծրագրին

16:31 11.05.2024

Էկոնոմիկայի նախարարը Դետրոյթում մասնակցել է «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» ծրագրին

ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը և նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը ԱՄՆ Միչիգան նահանգի Դետրոյթ քաղաքում մասնակցել են «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» (ACE) ծրագրին։ Միջոցառման եզրափակիչ մասում Հայաստանը պաշտոնապես հայտարարվել է որպես ծրագրի հաջորդ հյուրընկալող երկիր։ ՀՀ-ն, որպես դիտորդ, երրորդ երկիրն է ԱՄՆ մայրցամաքից դուրս, որտեղ իրականացվելու է այս ծրագիրը։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, ողջունելով միջոցառման […] ...

Զարեհ Սինանյանը հյուպատոս Գագիկ Սարուխանյանի հետ քննարկել է հայրենիքին և սփյուռքին վերաբերող հարցեր

16:22 11.05.2024

Զարեհ Սինանյանը հյուպատոս Գագիկ Սարուխանյանի հետ քննարկել է հայրենիքին և սփյուռքին վերաբերող հարցեր

Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Վենետիկում այցելել է ՀՀ պատվո հյուպատոսություն և հանդիպել հյուպատոս Գագիկ Սարուխանյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են հայրենիքին և սփյուռքին վերաբերող հարցեր: Այնուհետ առանձին հանդիպում է տեղի ունեցել Իտալիայի հայերի միության նախագահ Պայքար Սիվազլյանի, Վենետիկի Կա՛ Ֆոսկարի համալսարանի դասախոս Սոնա Հարությունյանի և Տրևիզոյի համայնքային ակտիվիստ Գայանե Սահակյանի մասնակցությամբ: Հանդիպման ընթացքում ներկայացվել են […] ...

Շղթայական ավտովթար՝ Երևանի կենտրոնում. բախվել են «Range Rover»-ը, «BMW X6»-ը, «Mazda»-ն, «Opel»-ը և թիվ 44 երթուղու ավտոբուսը

16:02 11.05.2024

Շղթայական ավտովթար՝ Երևանի կենտրոնում. բախվել են «Range Rover»-ը, «BMW X6»-ը, «Mazda»-ն, «Opel»-ը և թիվ 44 երթուղու ավտոբուսը

Այսօր՝ մայիսի 11-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14:20-ի սահմաններում Մաշտոցի պողոտա – Պուշկին փողոց խաչմերուկում բախվել են «Range Rover», «BMW X6», «Mazda», «Opel» մակնիշի ավտոմեքենաներն ու թիվ 44 երթուղին սպասարկող ավտոբուսը։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Օպերատիվորեն […] ...

ՀՀ նախագահն ԱՄՆ-ում հանդիպել է կուսակցությունների ու միությունների անդամների հետ

15:50 11.05.2024

ՀՀ նախագահն ԱՄՆ-ում հանդիպել է կուսակցությունների ու միությունների անդամների հետ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ԱՄՆ-ում այսօր էլ ընդունել է «Ռամկավար ազատական», «Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան» կուսակցությունների անդամներին, հանդիպել իրանահայերի և իրաքահայերի միությունների ներկայացուցիչների  հետ: «Ռամկավար ազատական» կուսակցության Արևմտյան Ամերիկայի շրջանային վարչության ատենապետի և վարչության ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստանում և Սփյուռքում առկա մարտահրավերների և դրանց հաղթահարման ուղիների վերաբերյալ հարցերի լայն շրջանակ: Ավանդական կուսակցության ղեկավարությունը շեշտել […] ...

BACK_TO_TOP