ԵՄ մի քանի երկրներ մայիսի 21-ին կարող են հայտարարել Պաղեստինի ճանաչման մասին․ ԶԼՄ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 05 2024
  • $
    387.60
  • RUBLE
    4.26
  • 420.12
WEATHER
+20.09 oC

ԵՄ մի քանի երկրներ մայիսի 21-ին կարող են հայտարարել Պաղեստինի ճանաչման մասին․ ԶԼՄ

16:00 09.05.2024

Իռլանդիան, Իսպանիան, Սլովենիան և Մալթան դիտարկում են մայիսի 21-ը որպես Պաղեստին պետության ճանաչման համատեղ հայտարարության ամսաթիվ, հինգշաբթի հաղորդում է իռլանդական RTE հեռուստաալիքը՝ հղում անելով աղբյուրներին։

Մարտին Իսպանիան, Իռլանդիան, Մալթան և Սլովենիան հայտարարեցին, որ միասին կաշխատեն Պաղեստին պետության ճանաչման ուղղությամբ։ Այն ժամանակ Իսրայելը ԵՄ չորս երկրներին ասաց, որ իրենց նախաձեռնությունը կլինի «ահաբեկչության համար վարձատրություն», որը կնվազեցնի երկարաժամկետ հակամարտության՝ բանակցային ճանապարհով կարգավորման հնարավորությունները:

«Իռլանդիան, Իսպանիան և ԵՄ մի շարք այլ երկրներ դիտարկում են մայիսի 21-ը որպես Պաղեստինի պետությունը համատեղ ճանաչելու ամսաթիվ»,- ասել է RTE-ն։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի իր պաշտոնակցին

14:00 20.05.2024

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի իր պաշտոնակցին

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի Իսլամական Հանրապետության ագային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար պարոն Ալի Աքբար Ահմադիանին՝ ուղղաթիռի վթարի հետևանքով Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի, Արտաքին գործերի նախարարի, ուղեկցող պատվիրակության և ուղղաթիռի անձնակազմի զոհվելու կապակցությամբ: Հեռագրում, մասնավորապես, ասված է. «Խորը ցավով ընդունեցի ուղղաթիռի վթարի հետևանքով Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Իբրահիմ Ռայիսիի, Արտաքին […] ...

Իրանի ԱԳ նախարարի պաշտոնակատար է նշանակվել

13:26 20.05.2024

Իրանի ԱԳ նախարարի պաշտոնակատար է նշանակվել

Հոսեյն Աբդոլլահիանի մահից հետո Իրանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար է նշանակվել փոխարտգործնախարար Ալի Բաղերի Քիանին, երկուշաբթի հաղորդում է IRNA-ն։ «Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի զոհվելուց հետո կառավարության խորհրդի հավանությամբ փոխնախարար Ալի Բաղերին ընտրվել է նախարարի ժամանակավոր պաշտոնակատար», -հաղորդում է գործակալությունը։ ...

Արարատ Միրզոյանը Վիեննայում մասնակցում է Միջուկային անվտանգության՝ «Ձևավորելով ապագան» խորագրի ներքո անցկավող միջազգային համաժողովին

13:11 20.05.2024

Արարատ Միրզոյանը Վիեննայում մասնակցում է Միջուկային անվտանգության՝ «Ձևավորելով ապագան» խորագրի ներքո անցկավող միջազգային համաժողովին

Այս պահին. ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Վիեննայում մասնակցում է Միջուկային անվտանգության՝ «Ձևավորելով ապագան» խորագրի ներքո անցկավող միջազգային համաժողովին: ՀՀ ԱԳ նախարարի ելույթին ուղիղ հեռարձակմամբ հնարավոր է հետևել այս հղմամբ՝ https://www.iaea.org/events/icons2024 ...

Իրանում սկսվել է նախագահական ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվածների դիերի նույնականացման գործընթացը. Tasnim

09:53 20.05.2024

Իրանում սկսվել է նախագահական ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվածների դիերի նույնականացման գործընթացը. Tasnim

Իրանը սկսել է նախագահական ուղղաթիռի կործանման հետեւանքով զոհվածների մարմինների ինքնությունը պարզելու գործընթացը, հայտնում է Tasnim գործակալությունը։ Վթարի վայրում աշխատանքներ են տարվում մարմինների ինքնությունը պարզելու ուղղությամբ։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ վթարի վայր են ուղարկվել փրկարարական ջոկատներ։ Նախնական տեղեկություններով՝ ինքնաթիռը բախվել է ժայռին։ ...

Հնդկաստանի վարչապետը ցավակցություն է հայտնել Իրանի նախագահի մահվան կապակցությամբ

09:47 20.05.2024

Հնդկաստանի վարչապետը ցավակցություն է հայտնել Իրանի նախագահի մահվան կապակցությամբ

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին ցավակցություն է հայտնել Իրանի ժողովրդին և մահացած Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի ընտանիքին և նշել նրա ներդրումը Հնդկաստան-Իրան հարաբերությունների ամրապնդման գործում: «Խորապես վշտացած և ցնցված եմ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռաիսիի ողբերգական մահից: Նրա ներդրումը Հնդկաստանի և Իրանի միջև երկկողմ հարաբերությունների ամրապնդման գործում միշտ կհիշվի: Հնդկաստանը կանգնած է Իրանի կողքին այս […] ...

Իրանի կառավարությունը նախագահի մահից հետո արտահերթ նիստ կանցկացնի

09:29 20.05.2024

Իրանի կառավարությունը նախագահի մահից հետո արտահերթ նիստ կանցկացնի

Իրանի կառավարությունը արտահերթ նիստ կանցկացնի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռաիսիի մահվան լուրից հետո։ Այս մասին հայտնում է IRNA գործակալությունը։ Հանդիպման ստույգ ժամի մասին տեղեկություն չի հաղորդվում։ Ավելի վաղ Իրանի Կարմիր մահիկի ընկերության ղեկավար Փիր Հոսեյն Կոլիվանդը հայտնել էր երկրի հյուսիս-արևմուտքում կործանված Ռաիսիի ուղղաթիռի և բոլոր ուղեւորների մահվան մասին։ ...

BACK_TO_TOP