Եռաբլուրի հարակից հողատարածքները հանցավոր սխեմայով օտարման հետևանքով պետությանը 1մլրդ 650մլն դրամի վնաս պատճառելու վարույթի՝ ՀՀ ՊՊԾ նախկին պաշտոնատար անձի վերաբերյալ մասն ուղարկվել է դատարան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 05 2024
  • $
    387.60
  • RUBLE
    4.26
  • 420.12
WEATHER
+21.09 oC

Եռաբլուրի հարակից հողատարածքները հանցավոր սխեմայով օտարման հետևանքով պետությանը 1մլրդ 650մլն դրամի վնաս պատճառելու վարույթի՝ ՀՀ ՊՊԾ նախկին պաշտոնատար անձի վերաբերյալ մասն ուղարկվել է դատարան

16:07 09.05.2024

ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում շարունակվում է Երևան քաղաքի Իսակովի պողոտային և Եռաբլուրին կից հողատարածքների ապօրինի օտարման դեպքերի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունը։

Կատարված նախաքննությամբ պարզվել է որ ՀՀ ՊՊԾ-ում բաժնի պետի, ապա ՀՀ ՊՊԾ պետի առաջին տեղակալի պաշտոնն զբաղեցրած անձը, տեղեկացված լինելով սեփականության իրավունքով Հայաստանի Հանրապետությանը պատկանող, Պաշտպանության նախարարության հաշվեկշռում հաշվառված՝ Երևան քաղաքի Ծովակալ Իսակովի պողոտայի 23 հասցեում գտնվող 4,005 հա մակերեսով հողատարածքը, ապա նաև նույն հասցեում գտնվող 0,228 հա մակերեսով հողատարածքն ու դրա վրա առկա 161.9 քմ ընդհանուր մակերեսով շենքը, շինությունները՝ 19,4 քմ մակերեսով ծածկոցը, 83,6 քմ մակերեսով ծածկոցը, և 89.5 քմ մակերեսով ավտոտնակը օտարելու մտադրության մասին, նպատակադրվել է շուկայական արժեքից ակնհայտ ցածր գնով ձեռք բերել դրանք:

Այդ նպատակով, նա, օգտվելով ՀՀ ՊՆ համապատասխան պաշտոնատար անձանց հետ մտերիմ հարաբերություններ ունենալու հանգամանքից, համոզելու և այլ եղանակով վերջիններիս դրդել է իրենց պաշտոնեական դիրքը չարաշահելով, ՀՀ հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի պահանջների խախտմամբ, վերոգրյալ հողատարածքը վաճառել իրեն:

Այդ ուղղությամբ նախապես մշակված հանցավոր սխեմայի կիրառման արդյունքում Երևան քաղաքի Ծովակալ Իսակովի պողոտայի 23 հասցեում գտնվող 4,005 հա մակերեսով 1.588.300.000 ՀՀ դրամ ընդհանուր շուկայական արժեքով հողամասը, ուղղակի վաճառքի հիմքերի բացակայության պայմաններում, հենց այդ եղանակով փաստացի ՀՀ ՊՊԾ նշված նախկին պաշտոնատար անձին է վաճառվել ընդամենը 360.450.000 ՀՀ դրամով, իսկ 72.300.000 ՀՀ դրամ ընդհանուր շուկայական արժեքով 0,228 հա մակերեսով հողատարածքը և դրա վրա առկա 161.9 քմ ընդհանուր մակերեսով շենքը, շինությունները՝ 19,4 քմ մակերեսով ծածկոցը, 83,6 քմ մակերեսով ծածկոցը և 89.5 քմ մակերեսով ավտոտնակը՝ ընդամենը 43.270.000 ՀՀ դրամով։ Նշված գործողություններն առաջացրել են ծանր հետևանքներ, այն է՝ պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ առաջին գործարքով 1.227.850.000, իսկ երկրորդ գործարքով՝ 29.030.000 ՀՀ դրամի վնաս:

Ընդ որում, ապօրինի գործարքներում իր մասնակցությունը չբացահայտելու, նշված գույքերի իրական պատկանելությունը, տնօրինման եղանակը, իրավունքները թաքցնելու, գործարքներն օրինական քաղաքացիական շղարշի ներքո ներկայացնելու և այդ կերպ հանցավոր գործունեության արդյունքում ստացված գույքերի ծագումը խեղաթյուրելու նպատակով, նշված նախկին պաշտոնատար անձը, որպես դրանց գնորդ, ներկայացրել է իր ազգական Ա.Մ-ին, ով հանդես է եկել իբր որպես գործարքի իրական կողմ, և դրանց նկատմամբ սեփականության իրավունքը գրանցվել է վերջինիս անվամբ:

Գույքերի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցումից և դրանց նկատմամբ փաստացի սեփականության իրավունք ձեռք բերելուց հետո շարունակելով գույքի հանցավոր ծագումը թաքցնելուն, խեղաթյուրելուն ուղղված գործողությունները, ՀՀ ՊՊԾ նախկին պաշտոնատար անձը նշված անշարժ գույքերը տրոհել է տարբեր մասերի, որոնք գրանցվել են իր հետ փոխկապակցված տարբեր անձանց անուններով, ապա, հետագայում դարձյալ տրոհվելով՝ համապատասխան գործարքների միջոցով գրանցվել են նրա ընտանիքի անդամների անվամբ, իսկ դրանց երկու տարբեր մասերն օտարվել են ՀՀ նախագահի պաշտոնն զբաղեցրած Ռ․Ք․-ին:

Արդյունքում, ՀՀ ՊՊԾ նախկին պաշտոնատար անձը վերը նկարագրված գործողություններով՝ գույքի հանցավոր ծագումը թաքցնելու, դրա իրական բնույթը, ծագման աղբյուրը, տնօրինման եղանակը, իրավունքներն ու պարտականությունները խեղաթյուրելու նպատակով, իր հետ փոխկապակցված անձանց և ընտանիքի անդամների անվամբ գործարքներ իրականացնելով և վերջիններիս անվամբ գույքը գրանցելով, պաշտոնեական դիրքը և դրանով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով, օրինականացրել է հանցավոր ճանապարհով ստացված՝ առանձնապես խոշոր չափերով՝ 1.588.300.000 ՀՀ դրամ ընդհանուր շուկայական արժեքով և առանձնապես խոշոր չափերով՝ 72.300.000 ՀՀ դրամ ընդհանուր շուկայական արժեքով վերը նշված գույքերը և դրանք տնօրինել ըստ հայեցողության:

Նշված արարքները կատարելու համար ՀՀ ՊՊԾ-ի նախկին պաշտոնատար անձին վերջնական մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (2 դրվագ) և 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով (2 դրվագ):

Քրեական վարույթի՝ վերջինիս վերաբերյալ մասն անջատվել է և մեղադրական եզրակացությունը հաստատելու, դատարան հանձնելու նպատակով ուղարկվել է վարույթի նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին։

Պետությանը պատճառված վնասը վերականգնվել է։

Ծանուցում.Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

30-ամյա երիտասարդի մոտ ատրճանակ է հայտնաբերվել

14:16 20.05.2024

30-ամյա երիտասարդի մոտ ատրճանակ է հայտնաբերվել

Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզները մայիսի 18-ին զենք-զինամթերք պահելու կասկածանքով գծային բաժին են տարել Կոտայքի մարզի Քասախ գյուղի բնակիչ 30-ամյա մի երիտասարդի: Նրա պայուսակի զննությամբ հայտնաբերվել է «RETAYPM» գրառմամբ ատրճանակ՝ լիցքավորված 9 մմ տրամաչափի 2 փամփուշտով: Երիտասարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին: Կատարվում է նախաքննություն։ ...

23-ամյա երիտասարդի մոտ լիցքավորված ատրճանակ և թմրանյութ է հայտնաբերվել

13:50 20.05.2024

23-ամյա երիտասարդի մոտ լիցքավորված ատրճանակ և թմրանյութ է հայտնաբերվել

Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզները, համագործակցելով ՊԾ Երևանի գնդի 2-րդ գումարտակի պարեկների հետ, մայիսի 18-ին զենք-զինամթերք և թմրանյութ պահելու կասկածանքով գծային բաժին են տարել և ձերբակալել 23-ամյա մի երիտասարդի: Նրա պայուսակի զննությամբ հայտնաբերվել է «Գլոկ» տեսակի ատրճանակ՝ լիցքավորված 9 մմ տրամաչափի 5 փամփուշտով: Խուզարկությամբ տաբատի գրպանում հայտնաբերվել են երկու թղթե փաթեթներ՝ բյուրեղանման սպիտակ […] ...

Անցած 3 օրում ոստիկանները բացահայտել են հանցագործության 200 դեպք

12:44 20.05.2024

Անցած 3 օրում ոստիկանները բացահայտել են հանցագործության 200 դեպք

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի 17-20-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 200 դեպք, որոնցից 3-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 47, մարմնական վնասվածք պատճառելու՝ 26, խարդախության` 20, ֆիզիկական ներգործության և թմրամիջոցի հայտնաբերման՝ 15-ական, հոգեկան ներգործության՝ 14, անձնական […] ...

Հրազդանում երկու անձի սպանության, ևս մեկ անձի նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, երկու անձ է ձերբակալվել

12:37 20.05.2024

Հրազդանում երկու անձի սպանության, ևս մեկ անձի նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, երկու անձ է ձերբակալվել

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննություն է իրականացվում՝ Հրազդան քաղաքի երկու բնակչի սպանության, ևս մեկ անձի նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։ 2024 թվականի մայիսի 18-ին՝ ժամը 19:25-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Հրազդանի բաժին «Հրազդան ԲԿ»–ից ահազանգ է ստացվել այն մասին, որ հրազենային վնասվածքով Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասի սգո […] ...

Դանակահարել էր Իջևանի անտառտնտեսության պարեկին

12:23 20.05.2024

Դանակահարել էր Իջևանի անտառտնտեսության պարեկին

Մայիսի 19-ի ժամը 9.30-ին ՆԳՆ Տավուշի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ դանակահարված վիճակում բուժօգնության է տեղափոխվել 43-ամյա տղամարդ: Բժշկական կենտրոն մեկնած ոստիկանության ծառայողներին 43-ամյա տղամարդը, ով աշխատում է Իջևանի անտառտնտեսությունում, հայտնել է, որ Իջևանի բնակիչը ապօրինի փայտանյութ ձեռք բերելու համար դիմել է իրեն, սակայն ինքը մերժել է, ինչից հետո վիճաբանություն է […] ...

«Մերսեդեսի» 16-ամյա ուղևորը մահացել է

11:19 20.05.2024

«Մերսեդեսի» 16-ամյա ուղևորը մահացել է

Մայիսի 18-ի գիշերը՝ ժամը 3.30-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի մեքենան Երևան-Գյումրի ճանապարհի 69-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և ինքնավթարի ենթարկվել: Ուղևորը՝ 16-ամյա Արմեն Հ.-ն, մահացել է, իսկ 40-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է նախաքննություն: ...

BACK_TO_TOP