ՊՍԺ-ն որոշում է կայացրել Էնրիկեի ապագայի վերաբերյալ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 05 2024
  • $
    387.60
  • RUBLE
    4.26
  • 420.12
WEATHER
+20.09 oC

ՊՍԺ-ն որոշում է կայացրել Էնրիկեի ապագայի վերաբերյալ

16:39 09.05.2024

ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն, չնայած Չեմպիոնների լիգայից դուրս մնալուն, կմնա իր պաշտոնում։ Այս մասին հաղորդում է RMC Sport-ը, փոխանցում է armsport.am-ը:

Նշվում է, որ փարիզցիների նախագահ Նասեր Ալ-Խելայիֆին դեռ վստահում է մասնագետին և այն նախագծին, որը նրանք միասին կառուցում են։ Միաժամանակ՝ հարցականի տակ է սպորտային տնօրեն Լուիս Կամպոսի ապագան։

ՊՍԺ-ն Չեմպիոնների լիգան լքել է կիսաեզրափակիչ փուլում՝ երկու խաղում նույն 0-1 հաշվով պարտվելով Դորտմունդի «Բորուսիային»։

Փարիզցիները ժամանակից շուտ հաղթեցին Լիգա 1-ը ու կխաղան նաև Ֆրանսիայի գավաթի եզրափակչում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Բավարիայի» ղեկավարությունը մտադիր չէ բանակցել   Զիդանի հետ

14:06 20.05.2024

«Բավարիայի» ղեկավարությունը մտադիր չէ բանակցել Զիդանի հետ

Մյունխենի «Բավարիայի» ղեկավարությունը մտադիր չէ բանակցություններ վարել ֆրանսիացի մասնագետ Զինեդին Զիդանի հետ, հայտնում է Bild պարբերականը: Նախորդ ամիս ֆրանսիական L’Equipe-ը գրել էր, որ Զիդանը կնախընտրի գլխավորել ոչ թե «Բավարիան», այլ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը»: Ավելի վաղ տեղեկություններ կային, որ «Բավարիան» Թոմաս Տուխելին փոխարինելու համար չի կարողացել համաձայնության գալ Գերմանիայի նոր չեմպիոնի գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոյի, Լիսաբոնի […] ...

Չավին ասել է, որ Լապորտան վստահում է իրեն, ոչինչ չի փոխվել

12:50 20.05.2024

Չավին ասել է, որ Լապորտան վստահում է իրեն, ոչինչ չի փոխվել

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին արձագանքել է մամուլում տարածված այն տեղեկությանը, թե իբր կատալոնական ակումբի նախագահ Ժոան Լապորտան որոշել է նրան հեռացնել թիմից: «Նույն վերաբերմունքով շարունակում ենք քրտնաջան աշխատել։ Ոչինչ չի փոխվել։ Ինձ չի հետաքրքրում, թե որտեղից է այս տեղեկատվությունը: Ինձ հետաքրքրում է նախագահի և մարզական տնօրենի վստահությունը: Եթե ​​ես և Լապորտան կարիք ունենանք ինչ-որ բան […] ...

Յուրգեն Կլոպը պատրաստվում է երկարատև ընդմիջման

12:17 20.05.2024

Յուրգեն Կլոպը պատրաստվում է երկարատև ընդմիջման

Գերմանացի մասնագետ Յուրգեն Կլոպը հայտարարել է, որ անգլիական «Լիվերպուլի» գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալուց հետո երկարատև ընդմիջում է ունենալու: «Միանշանակ երկարատև ընդմիջում է լինելու: Միգուցե սա ճիշտ է։ Իմ ժամանակն Անգլիայում հաստատ ավարտված է, քանի որ ես այստեղ այլ թիմ չեմ մարզելու: Եթե ​​ինձ հաջողվի նորից վերադառնալ մարզչական աշխատանքի, դա հաստատ շուտ չի լինի»,- ասել է […] ...

Հայաստանի կիոկուշին կարատեի հավաքականը կմասնակցի Եվրոպայի 7-րդ առաջնությանը

11:53 20.05.2024

Հայաստանի կիոկուշին կարատեի հավաքականը կմասնակցի Եվրոպայի 7-րդ առաջնությանը

Հաջորդ շաբաթ կկայանա կիոկուշին կարատեի WKB վարկածով Եվրոպայի 7-րդ առաջնությունը։ Մրցաշարը կանցկացվի մայիսի 23-26-ը Թուրքիայում։ Հայաստանի հավաքականը անցկացրել է վերջին մարզումը, հայտնում է Հայաստանի կիոկուշին կարատեի ազգային ֆեդերացիան։ Նաև ֆեդերացիայից տեղեկացրել են,որ բոլոր մարզիկները գտնվում են գերազանց մարզավիճակում,վնասվածքով մարզիկներ չկան: ...

ՈւԵՖԱ-ն պարտքերի պատճառով պատժել է 13 ակումբների

11:24 20.05.2024

ՈւԵՖԱ-ն պարտքերի պատճառով պատժել է 13 ակումբների

ՈւԵՖԱ-ն պարտքերի պատճառով պատժել է 13 ակումբների։ Ֆինանսական վերահսկողության մարմինը թիմերի նկատմամբ պատժամիջոցներ է կիրառել այլ ակումբների, աշխատակիցների կամ սոցիալական ու հարկային մարմինների նկատմամբ ժամկետանց պարտքերի հայտնվելու, ինչպես նաև նման պարտքերի մասին կեղծ տեղեկություններ տրամադրելու պատճառով: «Պորտուն» տուգանվել է 1,5 մլն, Սոֆիայի ԲԿՄԱ-ն՝ 450 000, «Վիտորիա Գիմարայեշը»՝ 200 000, Թբիլիսիի «Դինամոն»՝ 80 000, «Բրագան» և […] ...

Ուսիկն ինձ չզարմացրեց, նա պատրաստ էր. Ֆյուրին՝  հնարավոր ռևանշ մենամարտի մասին

10:57 20.05.2024

Ուսիկն ինձ չզարմացրեց, նա պատրաստ էր. Ֆյուրին՝ հնարավոր ռևանշ մենամարտի մասին

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի ծանր քաշային կարգի աշխարհի բացարձակ չեմպիոնի կոչման մենամարտում ուկրաինացի Ալեքսանդր Ուսիկին պարտվելուց հետո բրիտանացի Թայսոն Ֆյուրին խոսել է հնարավոր ռևանշի մասին: «Ուսիկն ինձ չզարմացրեց, նա պատրաստ էր։ Ես չէի կարող ավելի լավ հանդես գալ: Ռևա՞նշ, չգիտեմ, թե ինչպես կդասավորվի ամեն ինչ։ Կարծում եմ՝ հնարավոր ռևանշ մենամարտում նույնկերպ կգործեմ։ Կփորձեմ պահել կենտրոնացվածությունը և լավ […] ...

BACK_TO_TOP