ՊՍԺ-ի նախկին ֆուտբոլիստի եղբորը սպանողին դատապարտել են 23 տարվա ազատազրկման – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 05 2024
  • $
    387.60
  • RUBLE
    4.26
  • 420.12
WEATHER
+20.09 oC

ՊՍԺ-ի նախկին ֆուտբոլիստի եղբորը սպանողին դատապարտել են 23 տարվա ազատազրկման

20:34 09.05.2024

Փարիզի ՊՍԺ-ի և Լոնդոնի «Տոտենհեմի» նախկին պաշտպան Սերժ Օրյեի եղբոր` Քրիստոֆերի մարդասպանին դատապարտել են 23 տարվա ազատազրկման, հայտնում է RMC Sport-ը։

Քրիստոֆեր Օրյեն սպանվել է 2020 թ. հուլիսին Ֆրանսիայի Թուլուզ քաղաքում գիշերային ակումբից դուրս գալիս։
Մեղադրյալն ընդունել է իր մեղքը` հայտնելով, որ անձնական խնդիր է ունեցել Քրիստոֆերի հետ։ Հանցագործը նախկինում ունեցել էր 4 դատվածություն։

Սերժ Օրյեն անձամբ մասնակցություն չի ունեցել եղբոր գործով լսումներին, սակայն դատավորը հաշվի է առել նրա նամակը.

«Չէի ուզում ուշադրությունը շեղել գլխավորից։ Քրիստոֆերի կյանքը խլել է մարդասպանը։ Ես մարդ եմ, որի ընտանիքի կյանքը խաթարվել է»,- նշել է ֆուտբոլիստը։

Սերժ Օրյեն 2014-17 թթ. խաղացել է ՊՍԺ-ի, 2017-21 թթ.` «Տոտենհեմի» կազմում։ Քրիստոֆեր Օրյեն նույնպես եղել է պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ և հանդես է եկել բելգիական ու ֆրանսիական ցածր դիվիզիոններում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Մանչեսթեր Սիթին» չորրորդ անգամ անընդմեջ դարձավ Անգլիայի չեմպիոն

14:28 20.05.2024

«Մանչեսթեր Սիթին» չորրորդ անգամ անընդմեջ դարձավ Անգլիայի չեմպիոն

«Մանչեսթեր Սիթին» չորրորդ անգամ անընդմեջ դարձավ Անգլիայի չեմպիոն` Պրեմիեր լիգայի վերջին` 38-րդ տուրում տանը 3-1 հաշվով հաղթելով Լոնդոնի «Վեսթ Հեմին»։ Գվարդիոլայի գլխավորած թիմի չեմպիոնությանն ու հաղթանակին մեծապես նպաստեց Ֆիլ Ֆոդենի դուբլը։ «Սիթիից» մեկ գոլ էլ խփեց իսպանացի կիսապաշտպան Ռոդրին։ «Մանչեսթեր Սիթին» առաջնությունն ավարտեց 91 միավորով և երկրորդ տեղը զբաղեցրած Լոնդոնի «Արսենալից» առաջ անցավ 2 միավորով։ […] ...

«Բավարիայի» ղեկավարությունը մտադիր չէ բանակցել   Զիդանի հետ

14:06 20.05.2024

«Բավարիայի» ղեկավարությունը մտադիր չէ բանակցել Զիդանի հետ

Մյունխենի «Բավարիայի» ղեկավարությունը մտադիր չէ բանակցություններ վարել ֆրանսիացի մասնագետ Զինեդին Զիդանի հետ, հայտնում է Bild պարբերականը: Նախորդ ամիս ֆրանսիական L’Equipe-ը գրել էր, որ Զիդանը կնախընտրի գլխավորել ոչ թե «Բավարիան», այլ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը»: Ավելի վաղ տեղեկություններ կային, որ «Բավարիան» Թոմաս Տուխելին փոխարինելու համար չի կարողացել համաձայնության գալ Գերմանիայի նոր չեմպիոնի գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոյի, Լիսաբոնի […] ...

Չավին ասել է, որ Լապորտան վստահում է իրեն, ոչինչ չի փոխվել

12:50 20.05.2024

Չավին ասել է, որ Լապորտան վստահում է իրեն, ոչինչ չի փոխվել

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին արձագանքել է մամուլում տարածված այն տեղեկությանը, թե իբր կատալոնական ակումբի նախագահ Ժոան Լապորտան որոշել է նրան հեռացնել թիմից: «Նույն վերաբերմունքով շարունակում ենք քրտնաջան աշխատել։ Ոչինչ չի փոխվել։ Ինձ չի հետաքրքրում, թե որտեղից է այս տեղեկատվությունը: Ինձ հետաքրքրում է նախագահի և մարզական տնօրենի վստահությունը: Եթե ​​ես և Լապորտան կարիք ունենանք ինչ-որ բան […] ...

Յուրգեն Կլոպը պատրաստվում է երկարատև ընդմիջման

12:17 20.05.2024

Յուրգեն Կլոպը պատրաստվում է երկարատև ընդմիջման

Գերմանացի մասնագետ Յուրգեն Կլոպը հայտարարել է, որ անգլիական «Լիվերպուլի» գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալուց հետո երկարատև ընդմիջում է ունենալու: «Միանշանակ երկարատև ընդմիջում է լինելու: Միգուցե սա ճիշտ է։ Իմ ժամանակն Անգլիայում հաստատ ավարտված է, քանի որ ես այստեղ այլ թիմ չեմ մարզելու: Եթե ​​ինձ հաջողվի նորից վերադառնալ մարզչական աշխատանքի, դա հաստատ շուտ չի լինի»,- ասել է […] ...

Հայաստանի կիոկուշին կարատեի հավաքականը կմասնակցի Եվրոպայի 7-րդ առաջնությանը

11:53 20.05.2024

Հայաստանի կիոկուշին կարատեի հավաքականը կմասնակցի Եվրոպայի 7-րդ առաջնությանը

Հաջորդ շաբաթ կկայանա կիոկուշին կարատեի WKB վարկածով Եվրոպայի 7-րդ առաջնությունը։ Մրցաշարը կանցկացվի մայիսի 23-26-ը Թուրքիայում։ Հայաստանի հավաքականը անցկացրել է վերջին մարզումը, հայտնում է Հայաստանի կիոկուշին կարատեի ազգային ֆեդերացիան։ Նաև ֆեդերացիայից տեղեկացրել են,որ բոլոր մարզիկները գտնվում են գերազանց մարզավիճակում,վնասվածքով մարզիկներ չկան: ...

ՈւԵՖԱ-ն պարտքերի պատճառով պատժել է 13 ակումբների

11:24 20.05.2024

ՈւԵՖԱ-ն պարտքերի պատճառով պատժել է 13 ակումբների

ՈւԵՖԱ-ն պարտքերի պատճառով պատժել է 13 ակումբների։ Ֆինանսական վերահսկողության մարմինը թիմերի նկատմամբ պատժամիջոցներ է կիրառել այլ ակումբների, աշխատակիցների կամ սոցիալական ու հարկային մարմինների նկատմամբ ժամկետանց պարտքերի հայտնվելու, ինչպես նաև նման պարտքերի մասին կեղծ տեղեկություններ տրամադրելու պատճառով: «Պորտուն» տուգանվել է 1,5 մլն, Սոֆիայի ԲԿՄԱ-ն՝ 450 000, «Վիտորիա Գիմարայեշը»՝ 200 000, Թբիլիսիի «Դինամոն»՝ 80 000, «Բրագան» և […] ...

BACK_TO_TOP