Էրիկ Բազինյանը մնացել է անպարտելի – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 05 2024
  • $
    387.60
  • RUBLE
    4.26
  • 420.12
WEATHER
+19.09 oC

Էրիկ Բազինյանը մնացել է անպարտելի

19:26 09.05.2024

Պրոֆեսիոնալ հայ բռնցքամարտիկ Էրիկ Բազինյանը Մոնրեալում անցկացրած հերթական մենամարտում կանադացի Շաքիլ Ֆինի հետ ավարտել է ոչ-ոքի՝ (93-97, 96-94, 95-95):

Այս ոչ-ոքիով Բազինյանը մնացել է անպարտելի և պաշտպանել է երկրորդ միջին քաշային կարգի NABA և NABF չեմպիոնական գոտիները։

Կանադայում բնակվող հայ բռնցքամարտիկը պրոֆեսիոնալ ռինգում անցկացրած նախորդ 32 մենամարտերում հաղթել էր: Շաքիլ Ֆինը նախորդ 30 մենամարտերում տարել էր 26 հաղթանակ, պարտվել երեք անգամ և գրանցել մեկ ոչ-ոքի:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Չավին ասել է, որ Լապորտան վստահում է իրեն, ոչինչ չի փոխվել

12:50 20.05.2024

Չավին ասել է, որ Լապորտան վստահում է իրեն, ոչինչ չի փոխվել

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին արձագանքել է մամուլում տարածված այն տեղեկությանը, թե իբր կատալոնական ակումբի նախագահ Ժոան Լապորտան որոշել է նրան հեռացնել թիմից: «Նույն վերաբերմունքով շարունակում ենք քրտնաջան աշխատել։ Ոչինչ չի փոխվել։ Ինձ չի հետաքրքրում, թե որտեղից է այս տեղեկատվությունը: Ինձ հետաքրքրում է նախագահի և մարզական տնօրենի վստահությունը: Եթե ​​ես և Լապորտան կարիք ունենանք ինչ-որ բան […] ...

Յուրգեն Կլոպը պատրաստվում է երկարատև ընդմիջման

12:17 20.05.2024

Յուրգեն Կլոպը պատրաստվում է երկարատև ընդմիջման

Գերմանացի մասնագետ Յուրգեն Կլոպը հայտարարել է, որ անգլիական «Լիվերպուլի» գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալուց հետո երկարատև ընդմիջում է ունենալու: «Միանշանակ երկարատև ընդմիջում է լինելու: Միգուցե սա ճիշտ է։ Իմ ժամանակն Անգլիայում հաստատ ավարտված է, քանի որ ես այստեղ այլ թիմ չեմ մարզելու: Եթե ​​ինձ հաջողվի նորից վերադառնալ մարզչական աշխատանքի, դա հաստատ շուտ չի լինի»,- ասել է […] ...

Հայաստանի կիոկուշին կարատեի հավաքականը կմասնակցի Եվրոպայի 7-րդ առաջնությանը

11:53 20.05.2024

Հայաստանի կիոկուշին կարատեի հավաքականը կմասնակցի Եվրոպայի 7-րդ առաջնությանը

Հաջորդ շաբաթ կկայանա կիոկուշին կարատեի WKB վարկածով Եվրոպայի 7-րդ առաջնությունը։ Մրցաշարը կանցկացվի մայիսի 23-26-ը Թուրքիայում։ Հայաստանի հավաքականը անցկացրել է վերջին մարզումը, հայտնում է Հայաստանի կիոկուշին կարատեի ազգային ֆեդերացիան։ Նաև ֆեդերացիայից տեղեկացրել են,որ բոլոր մարզիկները գտնվում են գերազանց մարզավիճակում,վնասվածքով մարզիկներ չկան: ...

ՈւԵՖԱ-ն պարտքերի պատճառով պատժել է 13 ակումբների

11:24 20.05.2024

ՈւԵՖԱ-ն պարտքերի պատճառով պատժել է 13 ակումբների

ՈւԵՖԱ-ն պարտքերի պատճառով պատժել է 13 ակումբների։ Ֆինանսական վերահսկողության մարմինը թիմերի նկատմամբ պատժամիջոցներ է կիրառել այլ ակումբների, աշխատակիցների կամ սոցիալական ու հարկային մարմինների նկատմամբ ժամկետանց պարտքերի հայտնվելու, ինչպես նաև նման պարտքերի մասին կեղծ տեղեկություններ տրամադրելու պատճառով: «Պորտուն» տուգանվել է 1,5 մլն, Սոֆիայի ԲԿՄԱ-ն՝ 450 000, «Վիտորիա Գիմարայեշը»՝ 200 000, Թբիլիսիի «Դինամոն»՝ 80 000, «Բրագան» և […] ...

Ուսիկն ինձ չզարմացրեց, նա պատրաստ էր. Ֆյուրին՝  հնարավոր ռևանշ մենամարտի մասին

10:57 20.05.2024

Ուսիկն ինձ չզարմացրեց, նա պատրաստ էր. Ֆյուրին՝ հնարավոր ռևանշ մենամարտի մասին

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի ծանր քաշային կարգի աշխարհի բացարձակ չեմպիոնի կոչման մենամարտում ուկրաինացի Ալեքսանդր Ուսիկին պարտվելուց հետո բրիտանացի Թայսոն Ֆյուրին խոսել է հնարավոր ռևանշի մասին: «Ուսիկն ինձ չզարմացրեց, նա պատրաստ էր։ Ես չէի կարող ավելի լավ հանդես գալ: Ռևա՞նշ, չգիտեմ, թե ինչպես կդասավորվի ամեն ինչ։ Կարծում եմ՝ հնարավոր ռևանշ մենամարտում նույնկերպ կգործեմ։ Կփորձեմ պահել կենտրոնացվածությունը և լավ […] ...

Մբապեն 520 հազար եվրոյով գնել է Պելեի դիմանկարը

10:28 20.05.2024

Մբապեն 520 հազար եվրոյով գնել է Պելեի դիմանկարը

ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն մասնակցել է Artcurial ընկերության և փարիզյան ակումբի հիմնադրամի աջակցությամբ կազմակերպված բարեգործական աճուրդին, գրում է Le Parisien-ը։ Աճուրդի ժամանակ 25-ամյա ֆուտբոլիստը 520 հազար եվրոյով գնել է Պելեի «Արքա» դիմանկարը։ Դիմանկարն ունեցել է նախնական 5000 եվրո արժեքը։ Աճուրդի ժամանակ 300 հազար եվրոյից սկսած նկարի համար պայքարում էին միայն Մբապեն ու «Պարի Սեն-Ժերմենում» նրա […] ...

BACK_TO_TOP