Արսեն Պողոսյանը պարտվել է Ադրիան Տորեսին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 05 2024
  • $
    387.97
  • RUBLE
    4.29
  • 421.76
WEATHER
+23.09 oC

Արսեն Պողոսյանը պարտվել է Ադրիան Տորեսին

09:38 10.05.2024

Մեքսիկացի բռնցքամարտիկ Սաուլ Ալվարեսը չորրորդ անգամ պաշտպանել է կիսամիջին քաշային կարգի աշխարհի բացարձակ չեմպիոնի կոչումը:

Ալվարեսը Լաս Վեգասում անցկացված բռնցքամարտի երեկոյի գլխավոր մենամարտում 12-ռաունդանոց պայքարում մրցավարների միաձայն որոշմամբ հաղթել է իր հայրենակից Խայմե Մունգուիային (117-110, 116-111, 115-112):

Ալվարեսի համար սա 61-րդ հաղթանակն է պրոֆեսիոնալ ռինգում, ունի նաև երկուական պարտություն և ոչ-ոքի: Մունգուիայի համար սա առաջին պարտությունն էր, նախորդ 43 մենամարտերում նա հաղթել էր:

Մինչև այս մենամաարտը հայ բռնցքամարտիկ Արսեն Պողոսյանը (3-2-1) մրցել է մեքսիկացի Ադրիան Տորեսի (8-0) հետ: 28-ամյա Պողոսյանը 6-ռաունդանոց մենամարտում պարտվել է մրցավարների միաձայն որոշմամբ (54-60, 54-60, 54-60):

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Էրլինգ Հոլանդը՝ Պրեմիեր լիգայի լավագույն ռմբարկու

16:56 20.05.2024

Էրլինգ Հոլանդը՝ Պրեմիեր լիգայի լավագույն ռմբարկու

«Մանչեսթեր Սիթիի» և Նորվեգիայի ազգային հավաքականի հարձակվող Էրլինգ Հոլանդը 27 գոլով դարձավ անգլիական Պրեմիեր լիգայի 2023/24 մրցաշրջանի լավագույն ռմբարկու։ Հոլանդին հաջորդել են Լոնդոնի «Չելսիի» անգլիացի կիսապաշտպան Քոուլ Պալմերը (22 գոլ) և «Նյուքասլի» շվեդ հարձակվող Ալեքսանդր Իսակը (21)։ Մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ ճանաչված «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ֆիլ Ֆոդենը խփել է 19 գոլ։ ...

«Ռեալը» չի կարողացել պահպանել առավելությունը 4-1 հաշվից հետո

16:22 20.05.2024

«Ռեալը» չի կարողացել պահպանել առավելությունը 4-1 հաշվից հետո

Իսպանական Լա լիգայի 37-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվելիս մրցեց «Վիլյառեալի» դեմ և ոչ-ոքի գրանցեց` 4-4։ Հատկանշական է, որ «Ռեալը» առաջին կեսից հետո հաղթում էր 4-1 հաշվով, սակայն երկրորդ խաղակեսում մրցակիցը ետ բերեց կորցրածը։ «Վիլյառեալի» կազմից պոկերի հեղինակ դարձավ նորվեգացի հարձակվող Ալեքսանդր Սյորլոթը։ 28-ամյա ֆուտբոլիստը Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանում խփած գոլերի քանակը հասցրեց 23-ի և գլխավորեց […] ...

«Ինտերը» խաղավերջում փրկվեց «Լացիոյի» դեմ խաղում

15:49 20.05.2024

«Ինտերը» խաղավերջում փրկվեց «Լացիոյի» դեմ խաղում

Իտալական Ա սերիայի 37-րդ տուրում «Ինտերը» տանը ոչ-ոքի` 1-1 խաղաց «Լացիոյի» հետ։ Հաշիվը 32-րդ րոպեին բացեց հյուրերի ճապոնացի կիսապաշտպան Դայիչի Կամադան, իսկ Ինձագիի թիմի պատասխան գոլը 87-րդ րոպեին խփեց հոլանդացի Դենզել Դումֆրիսը։ Միլանյան ակումբի մեկնարկային կազմում էր նաև Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը, որը փոխարինվեց 64-րդ րոպեին։ Հիշեցնենք, որ «Ինտերը» դեռ 33-րդ տուրում «Միլանին» […] ...

Ալեքսանդր Զվերևը՝ Հռոմի «Մասթերս» ATP-1000 մրցաշարի հաղթող

15:23 20.05.2024

Ալեքսանդր Զվերևը՝ Հռոմի «Մասթերս» ATP-1000 մրցաշարի հաղթող

Գերմանիան ներկայացնող ռուս թենիսիստ Ալեքսանդր Զվերևը (5-րդ ռակետ) դարձավ Հռոմի «Մասթերս» ATP-1000 մրցաշարի հաղթող։ Մրցաշարի եզրափակչում Զվերևը 6-4, 7-5 հաշվով հաղթեց Նիկոլաս Խարիին (Չիլի, 24-րդ ռակետ)։ Մրցախաղը տևեց 1 ժամ 43 րոպե։ Զվերևը կարիերայում 6-րդ անգամ դարձավ «Մասթերս» շարքի մրցաշարերի հաղթող։ 27-ամյա թենիսիստն այս հաղթանակի շնորհիվ 1000 միավոր կստանա ATP դասակարգման աղյուսակում և հերթական թարմացումից […] ...

«Ռոման» 10 հոգով հաղթել է «Ջենոային»

14:50 20.05.2024

«Ռոման» 10 հոգով հաղթել է «Ջենոային»

Իտալական Ա սերիայի 37-րդ տուրում Հռոմի «Ռոման» «Օլիմպիկո» ստադիոնում 1-0 հաշվով հաղթել է «Ջենոային»։ Հաղթական գոլը 79-րդ րոպեին խփել է բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուն։ Հռոմեական ակումբը 72-րդ րոպեից խաղում էր 10 ֆուտբոլիստներով. արգենտինացի կիսապաշտպան Լեանդրո Պարեդեսը մեկ րոպեում երկու դեղին քարտ ստացել և հեռացվել էր դաշտից։ «Ռոման» 63 միավորով զբաղեցնում է 6-րդ տեղը։ «Ջենոան» 46 […] ...

«Մանչեսթեր Սիթին» չորրորդ անգամ անընդմեջ դարձավ Անգլիայի չեմպիոն

14:28 20.05.2024

«Մանչեսթեր Սիթին» չորրորդ անգամ անընդմեջ դարձավ Անգլիայի չեմպիոն

«Մանչեսթեր Սիթին» չորրորդ անգամ անընդմեջ դարձավ Անգլիայի չեմպիոն` Պրեմիեր լիգայի վերջին` 38-րդ տուրում տանը 3-1 հաշվով հաղթելով Լոնդոնի «Վեսթ Հեմին»։ Գվարդիոլայի գլխավորած թիմի չեմպիոնությանն ու հաղթանակին մեծապես նպաստեց Ֆիլ Ֆոդենի դուբլը։ «Սիթիից» մեկ գոլ էլ խփեց իսպանացի կիսապաշտպան Ռոդրին։ «Մանչեսթեր Սիթին» առաջնությունն ավարտեց 91 միավորով և երկրորդ տեղը զբաղեցրած Լոնդոնի «Արսենալից» առաջ անցավ 2 միավորով։ […] ...

BACK_TO_TOP