Կարծում եմ` Սպերցյանին կտեսնենք եվրոպական որևէ մեծ ակումբում. Իվու – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 05 2024
  • $
    387.97
  • RUBLE
    4.29
  • 421.76
WEATHER
+22.09 oC

Կարծում եմ` Սպերցյանին կտեսնենք եվրոպական որևէ մեծ ակումբում. Իվու

10:12 10.05.2024

Կազանի «Ռուբինի» կիսապաշտպան Ուգոչուկվու Իվուն կարծում է, որ Հայաստանի հավաքականի իր թիմակից և «Կրասնոդարի» առաջատար Էդուարդ Սպերցյանը կտեղափոխվի եվրոպական որևէ մեծ ակումբ։

«Հայաստանի հավաքականում ես ունեմ լավագույն խաղընկերը` Սպերցյանը։ Նրան կնկարագրեմ երեք բառով` անհավանական, բարձրակարգ, պրոֆեսիոնալ։ Շատ եմ հարգում աշխատանքի նկատմամբ Էդուարդի մոտեցումը։

Սպերցյանն ինձ միշտ ոգեշնչում է։ Հավաքականում մարզումները քիչ են, որոնց ավարտից հետո նա մնում և մարզում է տուգանայինների հարվածներն ու փոխանցումները։

Արդեն հիմա նա պատրաստ է խաղալ եվրոպական թոփ-5 առաջնություններից մեկում։ Կարծում եմ` Սպերցյանին կտեսնենք եվրոպական որևէ մեծ ակումբում»,- Իվուի խոսքերը մեջբերում է Sport24-ը։

Էդուարդ Սպերցյանի և «Կրասնոդարի» պայմանագիրն ավարտվում է 2026 թ. հունիսի 30-ին։ Հայ ֆուտբոլիստը 2023 թ. ամռանը կարող էր կարիերան շարունակել Ամստերդամի «Այաքսի» կազմում, սակայն տրանսֆերը չկայացավ։ Այժմ նրա անունը կապում են մի շարք հեղինակավոր ակումբների, այդ թվում` Թուրինի «Յուվենտուսի», կատալոնական «Ժիրոնայի», Մադրիդի «Աթլետիկոյի», շոտլանդական «Սելթիկի» հետ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տիգրան Բարսեղյանը` Սլովակիայի առաջնության խորհրդանշական հավաքականում

18:06 20.05.2024

Տիգրան Բարսեղյանը` Սլովակիայի առաջնության խորհրդանշական հավաքականում

Բրատիսլավայի «Սլովանի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանն ընդգրկվել է Սլովակիայի առաջնության 2023/24 մրցաշրջանի խորհրդանշական հավաքականում։ Հայ ֆուտբոլիստը 31 խաղում խփել է 13 գոլ, կատարել 11 գոլային փոխանցում` դառնալով լավագույն ռմբարկու։ «Սլովանը» առաջնությունն ավարտել է 73 միավորով և դարձել Սլովակիայի չեմպիոն։ ...

Էրլինգ Հոլանդը՝ Պրեմիեր լիգայի լավագույն ռմբարկու

16:56 20.05.2024

Էրլինգ Հոլանդը՝ Պրեմիեր լիգայի լավագույն ռմբարկու

«Մանչեսթեր Սիթիի» և Նորվեգիայի ազգային հավաքականի հարձակվող Էրլինգ Հոլանդը 27 գոլով դարձավ անգլիական Պրեմիեր լիգայի 2023/24 մրցաշրջանի լավագույն ռմբարկու։ Հոլանդին հաջորդել են Լոնդոնի «Չելսիի» անգլիացի կիսապաշտպան Քոուլ Պալմերը (22 գոլ) և «Նյուքասլի» շվեդ հարձակվող Ալեքսանդր Իսակը (21)։ Մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ ճանաչված «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ֆիլ Ֆոդենը խփել է 19 գոլ։ ...

«Ռեալը» չի կարողացել պահպանել առավելությունը 4-1 հաշվից հետո

16:22 20.05.2024

«Ռեալը» չի կարողացել պահպանել առավելությունը 4-1 հաշվից հետո

Իսպանական Լա լիգայի 37-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվելիս մրցեց «Վիլյառեալի» դեմ և ոչ-ոքի գրանցեց` 4-4։ Հատկանշական է, որ «Ռեալը» առաջին կեսից հետո հաղթում էր 4-1 հաշվով, սակայն երկրորդ խաղակեսում մրցակիցը ետ բերեց կորցրածը։ «Վիլյառեալի» կազմից պոկերի հեղինակ դարձավ նորվեգացի հարձակվող Ալեքսանդր Սյորլոթը։ 28-ամյա ֆուտբոլիստը Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանում խփած գոլերի քանակը հասցրեց 23-ի և գլխավորեց […] ...

«Ինտերը» խաղավերջում փրկվեց «Լացիոյի» դեմ խաղում

15:49 20.05.2024

«Ինտերը» խաղավերջում փրկվեց «Լացիոյի» դեմ խաղում

Իտալական Ա սերիայի 37-րդ տուրում «Ինտերը» տանը ոչ-ոքի` 1-1 խաղաց «Լացիոյի» հետ։ Հաշիվը 32-րդ րոպեին բացեց հյուրերի ճապոնացի կիսապաշտպան Դայիչի Կամադան, իսկ Ինձագիի թիմի պատասխան գոլը 87-րդ րոպեին խփեց հոլանդացի Դենզել Դումֆրիսը։ Միլանյան ակումբի մեկնարկային կազմում էր նաև Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը, որը փոխարինվեց 64-րդ րոպեին։ Հիշեցնենք, որ «Ինտերը» դեռ 33-րդ տուրում «Միլանին» […] ...

Ալեքսանդր Զվերևը՝ Հռոմի «Մասթերս» ATP-1000 մրցաշարի հաղթող

15:23 20.05.2024

Ալեքսանդր Զվերևը՝ Հռոմի «Մասթերս» ATP-1000 մրցաշարի հաղթող

Գերմանիան ներկայացնող ռուս թենիսիստ Ալեքսանդր Զվերևը (5-րդ ռակետ) դարձավ Հռոմի «Մասթերս» ATP-1000 մրցաշարի հաղթող։ Մրցաշարի եզրափակչում Զվերևը 6-4, 7-5 հաշվով հաղթեց Նիկոլաս Խարիին (Չիլի, 24-րդ ռակետ)։ Մրցախաղը տևեց 1 ժամ 43 րոպե։ Զվերևը կարիերայում 6-րդ անգամ դարձավ «Մասթերս» շարքի մրցաշարերի հաղթող։ 27-ամյա թենիսիստն այս հաղթանակի շնորհիվ 1000 միավոր կստանա ATP դասակարգման աղյուսակում և հերթական թարմացումից […] ...

«Ռոման» 10 հոգով հաղթել է «Ջենոային»

14:50 20.05.2024

«Ռոման» 10 հոգով հաղթել է «Ջենոային»

Իտալական Ա սերիայի 37-րդ տուրում Հռոմի «Ռոման» «Օլիմպիկո» ստադիոնում 1-0 հաշվով հաղթել է «Ջենոային»։ Հաղթական գոլը 79-րդ րոպեին խփել է բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուն։ Հռոմեական ակումբը 72-րդ րոպեից խաղում էր 10 ֆուտբոլիստներով. արգենտինացի կիսապաշտպան Լեանդրո Պարեդեսը մեկ րոպեում երկու դեղին քարտ ստացել և հեռացվել էր դաշտից։ «Ռոման» 63 միավորով զբաղեցնում է 6-րդ տեղը։ «Ջենոան» 46 […] ...

BACK_TO_TOP