Հ.15 տրոլեյբուսային երթուղին մայիսի 10-ին չի սպասարկվի – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 05 2024
  • $
    387.60
  • RUBLE
    4.26
  • 420.12
WEATHER
+19.09 oC

Հ.15 տրոլեյբուսային երթուղին մայիսի 10-ին չի սպասարկվի

22:51 09.05.2024

Մալուխային ցանցում առաջացած տեխնիկական խնդիրների, ինչպես նաև առանձին հանգույցների վերազինման աշխատանքներով պայմանավորված՝ «Էրեբունի» օդանավակայանից Աջափնյակ վարչական շրջանի 15-րդ թաղամաս և հետադարձ ուղղությամբ գործող հ.15 տրոլեյբուսային երթուղին մայիսի 10-ին չի սպասարկվի։

Ուղևորներին պատճառվող ժամանակավոր անհարմարության համար հայցում ենք ներողամտություն։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Դանակահարել էր Իջևանի անտառտնտեսության պարեկին

12:23 20.05.2024

Դանակահարել էր Իջևանի անտառտնտեսության պարեկին

Մայիսի 19-ի ժամը 9.30-ին ՆԳՆ Տավուշի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ դանակահարված վիճակում բուժօգնության է տեղափոխվել 43-ամյա տղամարդ: Բժշկական կենտրոն մեկնած ոստիկանության ծառայողներին 43-ամյա տղամարդը, ով աշխատում է Իջևանի անտառտնտեսությունում, հայտնել է, որ Իջևանի բնակիչը ապօրինի փայտանյութ ձեռք բերելու համար դիմել է իրեն, սակայն ինքը մերժել է, ինչից հետո վիճաբանություն է […] ...

Երևանը կունենա նոր Գլխավոր հատակագիծ

12:10 20.05.2024

Երևանը կունենա նոր Գլխավոր հատակագիծ

Երևանը կունենա նոր Գլխավոր հատակագիծ, այն կլինի թվայնացված փաստաթուղթ, որն ապահովելու է մայրաքաղաքի համաչափ ու դինամիկ զարգացումը: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ ...

Երևանի մետրոպոլիտենում տեղադրվել են նոր անցարգելներ

12:04 20.05.2024

Երևանի մետրոպոլիտենում տեղադրվել են նոր անցարգելներ

Երևանի մետրոպոլիտենում տեղադրվել են նոր անցարգելներ: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ Հասարակական տրանսպորտի տոմսային համակարգի ամբողջական ներդրման շնորհիվ մետրոն ևս ժետոնների փոխարեն կանցնի QR code-ով ու տարբեր եղանակներով վճարման:   ...

Գյումրիում կասեցվել է սննդամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը

11:46 20.05.2024

Գյումրիում կասեցվել է սննդամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է անհատ ձեռնարկատեր Գուրգեն Ավագյանին պատկանող խոհարարական արտադրանքի արտադրամասի արտադրական գործունեությունը (Շիրակի մարզ, քաղաք Գյումրի): Որոշման հիմքը այդ կազմակերպությունում իրականացված վերահսկողության արդյունքներն են, համաձայն որոնց՝ արտադրամասի առաստաղի, հատակի, պատերի մակերևույթները պատրաստված չեն անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից, կա մասնիկների թափվելու հնարավորություն, սննդամթերքի հետ շփման մեջ գտնվող սեղանների աշխատանքային […] ...

Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը մայիսի 13-19-ը

11:30 20.05.2024

Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը մայիսի 13-19-ը

Սևանա լճի մակարդակը մայիսի 13-19-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 5սմ-ով և կազմել՝ 1900.48 մ (19.05.24թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 4սմ-ով, իսկ 2024 թվականի հունվարի 1-ի մակարդակից՝ 31սմ-ով։ Արփա-Սևան ջրատարով մայիսի 13-19-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 11.769մլն. մ³, իսկ 2024 թվականի հունվարի 1-ից մայիսի 19-ը ներառյալ՝ 96.320մլն. […] ...

«Մերսեդեսի» 16-ամյա ուղևորը մահացել է

11:19 20.05.2024

«Մերսեդեսի» 16-ամյա ուղևորը մահացել է

Մայիսի 18-ի գիշերը՝ ժամը 3.30-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի մեքենան Երևան-Գյումրի ճանապարհի 69-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և ինքնավթարի ենթարկվել: Ուղևորը՝ 16-ամյա Արմեն Հ.-ն, մահացել է, իսկ 40-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է նախաքննություն: ...

BACK_TO_TOP