«Բարսելոնան» Չավիից հետո նախընտրում է Լուիս Էնրիկեին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 05 2024
  • $
    387.97
  • RUBLE
    4.29
  • 421.76
WEATHER
+17.09 oC

«Բարսելոնան» Չավիից հետո նախընտրում է Լուիս Էնրիկեին

12:49 10.05.2024

«Բարսելոնան» թիմի գլխավոր մարզիչ Չավի Էրնանդեսին փոխարինելու թեկնածու է դիտարկում ՊՍԺ-ն գլխավորող Լուիս Էնրիկեին, հայտնում է Diario Sport-ը:

Ավելի վաղ Չավին հայտարարել էր, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո հեռանալու է ակումբից, սակայն հետո փոխել էր որոշումը: Կողմերը համաձայնության էին եկել, իսկ դա նշանակում է, որ 44-ամյա մասնագետը «Բարսելոնայից», ամենայն հավանականությամբ, կհեռանա հաջորդ մրցաշրջանի ավարտից հետո:

«Բարսելոնայի» մարզական տնօրեն Դեկուն արդեն կողմնորոշվել է Չավիին փոխարինելու հարցում և նախընտրելի տարբերակ է համարում Լուիս Էնրիկեին:

«Բարսելոնայում» հույս ունեն, որ 54-ամյա Էնրիկեն չի երկարաձգի պայմանագիրը փարիզյան ակումբի հետ և կվերադառնա «Կամպ Նոու»:

Լուիս Էնրիկեն «Բարսելոնան» գլխավորել է 2014-2017 թվականներին: Կատալոնացիներն իսպանացի մասնագետի հետ 2015-ին թրեբլ էին ձևակերպել:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Դե Ձերբին աշխատանքի ոչ մի առաջարկ չի ստացել

22:32 20.05.2024

Դե Ձերբին աշխատանքի ոչ մի առաջարկ չի ստացել

Անգլիական «Բրայթոնի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Դե Ձերբին հայտնել է, որ այլ ակումբներից դեռ ոչ մի առաջարկ չի ստացել։ «Ոչ մի ակումբից առաջարկ չեմ ստացել։ Այս պահին դեռ ոչինչ չկա։ Հուսով եմ` կրկին կաշխատեմ Պրեմիեր լիգայում։ Չգիտեմ` հետագայում որ ակումբում կլինեմ, բայց ինձ համար մեծ պատիվ էր աշխատել Անգլիայի առաջնությունում»,- իտալացի մասնագետի խոսքերը մեջբերում է BBC-ն։ […] ...

Ֆրանսիական «Բրեստն» առաջին անգամ կխաղա ՉԼ-ում

21:55 20.05.2024

Ֆրանսիական «Բրեստն» առաջին անգամ կխաղա ՉԼ-ում

Ֆրանսիական Լիգա 1-ի վերջին` 34-րդ տուրում չեմպիոն ՊՍԺ-ն արտագնա խաղում 2-0 հաշվով հաղթեց «Մեցին»։ Փարիզյան ակումբն առաջնությունն ավարտեց 76 միավորով։ «Պարի Սեն-Ժերմենը» 31-րդ տուրից հետո նվաճել էր Ֆրանսիայի չեմպիոնի տիտղոսը։ «Մեցը» 29 միավորով զբաղեցրեց 16-րդ տեղը և Լիգա 1-ում տեղը պահելու համար անցումային հանդիպում կանցկացնի Լիգա 2-ում երրորդ տեղը զբաղեցրած «Սենթ Էթիենի» դեմ։ «Մոնակոն» տանը […] ...

Ուկրաինացի անվանի բասկետբոլիստին զորակոչել են բանակ

20:46 20.05.2024

Ուկրաինացի անվանի բասկետբոլիստին զորակոչել են բանակ

Բաստետբոլի Ուկրաինայի Սուպերլիգայի «Կիև Բասկետ» ակումբի պաշտպան Վադիմ Զապլոտինսկին զորակոչվել է բանակ։ «Чемпион-Украина» պարբերականը հայտնում է, որ 26-ամյա բասկետբոլիստը մայիսի 12-ին փորձել է հատել Ուկրաինայի պետական սահմանը, սակայն բերման է ենթարկվել։ Կիևի բասկետբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Մաքսիմ Սերգեևը սոցցանցերում հայտնել է, որ ձերբակալությունից հետո բասկետբոլիստին ուղարկել են Ուկրաինայի օդադեսանտային հարձակման ուժերի ուսումնական կենտրոն. «Հենց նոր […] ...

«Նոր աստղ, նոր փառավոր էջ «Ինտերի» պատմության մեջ». Մխիթարյանի հրապարակումը

20:27 20.05.2024

«Նոր աստղ, նոր փառավոր էջ «Ինտերի» պատմության մեջ». Մխիթարյանի հրապարակումը

Միլանի «Ինտերի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն իտալական Ա սերիայի չեմպիոնական գավաթով լուսանկար է հրապարակել սոցցանցերում և գրել. «Նոր աստղ, նոր փառավոր էջ «Ինտերի» պատմության մեջ»։ 35-ամյա ֆուտբոլիստը կարիերայում առաջին անգամ է նվաճում թոփ-5 առաջնություններից մեկի չեմպիոնի տիտղոսը։ ...

Սևիկյանի գոլային փոխանցումն օգնել է «Ֆերենցվարոշին» հաղթել մրցաշրջանի վերջին խաղում

20:12 20.05.2024

Սևիկյանի գոլային փոխանցումն օգնել է «Ֆերենցվարոշին» հաղթել մրցաշրջանի վերջին խաղում

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդգար Սևիկյանը գոլային փոխանցման հեղինակ է դարձել Հունգարիայի առաջնության վերջին տուրի` «Ույպեշտի» դեմ խաղում։ Սևիկյանի արդյունավետ փոխանցումից հետո բրազիլացի Մարկինյոսը տպավորիչ գոլ է խփել։ Հայ ֆուտբոլիստը «Ֆերենցվարոշում» 16 խաղում դարձել է 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։ Բուդապեշտը ներկայացնող ակումբը հաղթել է 2-0 հաշվով և առաջնությունն ավարտել 74 միավորով։ «Ֆերենցվարոշը» դեռ […] ...

Դենիս Գլուշակովը հայտարարել է «Ուրարտուից» հեռանալու մասին

19:55 20.05.2024

Դենիս Գլուշակովը հայտարարել է «Ուրարտուից» հեռանալու մասին

Երևանի «Ուրարտուի» կիսապաշտպան Դենիս Գլուշակովը հայտարարել է ակումբից հեռանալու մասին. «Երբ մրցաշրջանն ավարտվի, կգնամ իրերս կհավաքեմ, հրաժեշտ կտամ բոլորին։ Հեռանում եմ «Ուրարտուից»։ Պայմանագիրս լրանում է մրցաշրջանի ավարտին։ Ժամանակը ցույց կտա, թե ինչ է սպասվում ապագայում։ Դեռ ցանկանում եմ խաղալ։ Եթե չկարողանամ խաղալ, խաղակոշիկներս կկախեմ մեխից, բայց այս պահին պատրաստ եմ դաշտում փակել յուրաքանչյուր դիրք»,- մեջբերում […] ...

BACK_TO_TOP