Հայտնի է դարձել, թե ինչու են որոշ մարդիկ իրենց ավելի վատ զգում սուրճ խմելուց հետո – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 04 2025
  • $
    389.45
  • RUBLE
    4.78
  • 443.12
WEATHER
+13.09 oC

Հայտնի է դարձել, թե ինչու են որոշ մարդիկ իրենց ավելի վատ զգում սուրճ խմելուց հետո

08:51 11.05.2024

Մարդու լյարդի կողմից կոֆեինի մշակման արագությունը կարգավորվում է հատուկ CYP1A2 գենով: Մարդիկ, ովքեր դրա պակասն ունեն, կարող են վատ ինքնազգացողություն ունենալ և անքնություն զգալ կոֆեին պարունակող ըմպելիքներ օգտագործելուց հետո: Այս մասին հայտնում է Daily Mail-ը՝ հղում անելով Օքսֆորդի Բրուքսի համալսարանի գիտնականների հետազոտությանը։

Հետազոտողների կարծիքով՝ սուրճի նկատմամբ տարբեր ռեակցիաները գենետիկորեն են պայմանավորված։ Կոֆեինը կարող է մնալ մարմնում 90 րոպեից մինչև ինը ժամ՝ կախված նրանից, թե որքան արագ է լյարդը քայքայում այն։

Կոֆեինի մշակման և օրգանիզմից դուրս գալու արագությունը կարգավորվում է CYP1A2 գենով: Բնակչության մոտ կեսն ունի CYP1A2-ի երկու օրինակ: Սա նշանակում է, որ կրկնակի գենի կրողները արագ և անվտանգ են նյութափոխանակում կոֆեինը: Տասը մարդկանցից չորսն իրենց գենոմում ունեն գենի միայն մեկ օրինակ, ինչի պատճառով էլ սուրճն ավելի երկար է մնում նրանց օրգանիզմում։

Մոտավորապես յուրաքանչյուր տասներորդ մարդու մոտ բացակայում է CYP1A2 գենը: Նման մարդիկ կարող են քայքայել կոֆեինը, բայց դա նրանց համար շատ ավելի դժվար է։ Վերամշակման նվազեցված արագությունը թույլ է տալիս խթանիչին շատ ավելի երկար մնալ արյան մեջ, ինչը մեծացնում է քնի կորստի վտանգը:

Որոշ ուսումնասիրություններ ցույց են տվել նաև, որ CYP1A2-ի պակաս ունեցող մարդկանց մոտ սուրճ խմելու հետևանքով արյան ճնշման և սրտի զարկերի զգալի աճ կարող է առաջանալ: Միևնույն ժամանակ, ոմանք կարող են զգալ ուժի ակնթարթային աճ, իսկ մյուսների մոտ նկատվում են միայն անցանկալի ախտանիշներ (նյարդայնություն, առիթմիա):

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տարադրամի փոխարժեքներն ապրիլի 30-ին

10:18 30.04.2025

Տարադրամի փոխարժեքներն ապրիլի 30-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 387․5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 390 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 443 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․7 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.85 դրամ: ...

Մ-4 միջպետական ճանապարհի՝ Սևանի տարածաշրջանով անցնող հատվածում կատարվում են գծանշման աշխատանքներ

10:09 30.04.2025

Մ-4 միջպետական ճանապարհի՝ Սևանի տարածաշրջանով անցնող հատվածում կատարվում են գծանշման աշխատանքներ

Մ-4 միջպետական ճանապարհի՝ Սևանի տարածաշրջանով անցնող հատվածում ճանապարհների ընթացիկ պահպանման շրջանակում կատարվում են գծանշման աշխատանքներ։ Այս մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտը»։ ...

WSJ. ԱՄՆ-ը Եգիպտոսին հայտնել է, որ ցանկանում է ազատ անցում կատարել Սուեզի ջրանցքով

10:00 30.04.2025

WSJ. ԱՄՆ-ը Եգիպտոսին հայտնել է, որ ցանկանում է ազատ անցում կատարել Սուեզի ջրանցքով

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ապրիլի սկզբին իր եգիպտացի գործընկեր Աբդել Ֆաթահ ալ-Սիսիին ասել է, որ ցանկանում է ապահովել ամերիկյան նավերի ազատ անցումը Սուեզի ջրանցքով։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը (WSJ)՝ վկայակոչելով աղբյուրներին։ Հրատարակությունը նշում է, որ Սպիտակ տան ղեկավարի գաղափարը հնչել է Կարմիր ծովում նավերի վրա «Անսար Ալլահ» ապստամբական շարժման կողմից Եմենի […] ...

Սրբուհի Գալյանն Իտալիայի դեսպանին է ներկայացրել նախարարության բարեփոխումների օրակարգը

09:52 30.04.2025

Սրբուհի Գալյանն Իտալիայի դեսպանին է ներկայացրել նախարարության բարեփոխումների օրակարգը

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտիին: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ-ից։ «Նախարարը շնորհավորել է դեսպանին՝ պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Սրբուհի Գալյանը ներկայացրել է Արդարադատության նախարարության բարեփոխումները՝ սահմանադրական, դատաիրավական, կոռուպցիայի դեմ պայքարի, մարդու իրավունքների պաշտպանության, քրեակատարողական և պրոբացիայի ոլորտներում: Դեսպանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար […] ...

Yonhap․Հարավային Կորեայի դատախազները խուզարկել են նախկին նախագահ Յուն Սեոկ-Յուլի տունը

09:50 30.04.2025

Yonhap․Հարավային Կորեայի դատախազները խուզարկել են նախկին նախագահ Յուն Սեոկ-Յուլի տունը

Դատախազները խուզարկել են Հարավային Կորեայի նախկին նախագահ Յուն Սեոկ Յոլի և նրա կնոջ՝ հարավային Սեուլի բնակելի համալիրում գտնվող բնակարանը։ Այս մասին հայտնում է Yonhap լրատվական գործակալությունը։ Խուզարկության պատճառը շաման Ջոն Սոնգ Բայի հետ կապերի կասկածներն էին, ում շուրջ սկանդալ էր ծագել։ Ենթադրվում է, որ նա ստացել է ադամանդե վզնոց և թանկարժեք պայուսակ Միասնական եկեղեցու ներկայացուցչից […] ...

Մինչև 18 տարեկան պացիենտներին առողջապահության նախարարությունը տրամադրում է «Արյան մեջ գլյուկոզի քանակը չափող սարքեր և թեստ-երիզներ»

09:39 30.04.2025

Մինչև 18 տարեկան պացիենտներին առողջապահության նախարարությունը տրամադրում է «Արյան մեջ գլյուկոզի քանակը չափող սարքեր և թեստ-երիզներ»

«Հաղթահարենք դիաբետը միասին» ծրագրի շրջանակում մինչև 18 տարեկան պացիենտներին առողջապահության նախարարությունը տրամադրում է «Արյան մեջ գլյուկոզի քանակը չափող սարքեր և թեստ-երիզներ», այս մասին հայտնում են ԱՆ-ից։ «Ապրիլի 28-ից թեստ-երիզները շահառուներին տրամադրվել են եռամսյակային կտրվածքով 12 տուփ` նախկին 6 տուփի փոխարեն: Ծրագրի շրջանակում թեստ-երիզների ավելացումը միտված է շաքարային դիաբետի ընթացքի վերահսկման բարելավմանը, ինչը կնպաստի սուր և […] ...

BACK_TO_TOP