23:27 10.09.2018
Վաղը Հայաստանում մեկնարկում է «Շանթ-2018» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունը, որն ընդգրկելու է հանրապետության ողջ տարածքը, և որին մասնակցելու են գրեթե բոլոր պետական գերատեսչությունները։ Այս մասին այսօր տեղեկացրեց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։ Զորավարժության ընթացքում զորահավաք անցկացնելու հնարավորության մասին ShantNews.am-ի հարցին Հովհաննիսյանը պատասխանեց․
«Ես չեմ կարող հիմա հստակ ասել, բայց զորահավաքին առնչվող քայլեր անպայման նախատեսված են, որովհետև հնարավոր չէ երկրում իրականացնել նման մասշտաբի զորավարժություն, որը չառնչվի զորահավաքի հետ»։
Զորավարժության նպատակներից մեկն էլ սահմանադրական փոփոխություններից հետո աշխատանքների համադրման իրականացումն է։ Փոփոխություններ էին նախատեսված նաև զինկոմիսարիատներում, որոնք պատասխանատու են զորահավաքների կազմակերպման ու իրականացման համար։ ShantNews.am-ի հարցին՝ արդյո՞ք ավարտվել են այդ օպտիմալացման աշխատանքները, Հովհաննիսյանը պատասխանեց․
«Օպտիմալացման գործընթացը հընթացս է, մի օրվա գործ չէ։ Զինկոմիսարիատներ ունենք, որ փուլ առ փուլ փոխվում են, զինկոմիսարիատներ կան՝ արդեն օպտիմալացվել են՝ մեծացվել կամ փոքրացվել են, զինկոմիսարիատներ կան, որոնց հետ այդ գործունեությունը սպասվում է առջևում»։
Հիշեցնենք, որ այս հարցն աղմկոտ էր իշխանափոխության օրերին։ Պաշտպանության նախկին նախարարի ժամանակ օպտիմալացման ծրագիր էր սկսվել, քանի որ համարվում էր, որ այդ կառույցներում հաստիքացուցակներն ուռճացված են։ Նախատեսվում էր զինկոմիսարիատները միավորել, ինչի պատճառով աշխատակիցների մի մասն ազատվելու էր աշխատանքից։ Սակայն իշխանափոխությունից հետո որոշում կայացվեց հետաձգել գործընթացն ու այն իրականացնել աստիճանաբար՝ ազատվողների մի մասին այլ տեղերում աշխատանքի տեղավորելուն զուգահեռ։
23:40 06.07.2025
Եգիպտոսի վարչապետը կոչ է արել BRICS-ին առաջընթաց գրանցել ազգային արժույթներով հաշվարկների հարցումBRICS երկրները պետք է առաջընթաց գրանցեն ազգային արժույթներով հաշվարկների հարցում, հայտարարել է Եգիպտոսի վարչապետ Մոստաֆա Մադբուլին։ ԲՐԻԿՍ-ի տասնյոթերորդ գագաթնաժողովը տեղի է ունենում Ռիո դե Ժանեյրոյում հուլիսի 6-7-ը։ Բրազիլիա մեկնած ռուսական պատվիրակությունը գլխավորում էր Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ «Մենք պետք է առաջընթաց գրանցենք ազգային արժույթներով ֆինանսական հաշվարկներում՝ համապատասխան BRICS-ի միջսահմանային հաշվարկների նախաձեռնությանը, և ավելացնենք […] ...
23:18 06.07.2025
Բրազիլիայի նախագահը կոչ է արել ընդլայնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդըԲրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան կոչ է արել ընդլայնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը՝ որպես մշտական անդամներ ներառելով ասիական, աֆրիկյան և լատինաամերիկյան պետություններին։ «Մեր առջև ծառացած վստահության ճգնաժամը հաղթահարելու համար մենք պետք է խորապես փոխենք ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը։ Այն դարձնենք ավելի լեգիտիմ, ներկայացուցչական, արդյունավետ և ժողովրդավարական։ Ներառենք նոր մշտական անդամներ Ասիայից, Աֆրիկայից, Լատինական Ամերիկայից և […] ...
23:00 06.07.2025
Ըմբշամարտիկ Սարգիս Բեգոյանը՝ Եվրոպայի չեմպիոնԻտալիայում ընթացող մինչև 20 տարեկանների ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Սարգիս Բեգոյանը (61 կգ) նվաճեց ոսկե մեդալ։ Եզրափակիչ գոտեմարտում Բեգոյանը մրցեց Ռուսաստանի ներկայացուցչի՝ Ադլան Սայտիևի հետ։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան: ...
22:40 06.07.2025
Անցած աշխատանքային շաբաթը Շրջակա միջավայրի նախարարության ենթակա կառույցներումՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունը ամփոփել է անցած աշխատանքային շաբաթը նախարարության ենթակա կառույցներում․ «Անցած աշխատանքային շաբաթը Շրջակա միջավայրի նախարարության ենթակա կառույցներում ՀՀ ՇՄՆ էկոպարեկային ծառայությունում Ծառայության պետ Վլադիմիր Կիրակոսյանի գլխավորած աշխատանքային խումբը մասնակցել է Սյունիքի մարզային վարչության Կապանի տեղամասում տեսուչների երդմնակալության հանդիսավոր արարողությանը: Աշխատանքային այցով եղել են Սյունիքի մարզպետարանում. կողմերը վերահաստատել են համագործակցության իրենց հանձնառությունը։ Կիրակոսյանը […] ...
22:20 06.07.2025
Պուտին. Լիբերալ գլոբալիզացիան սպառել է իր օգտակարությունը, մինչդեռ BRICS-ը աճ է ցույց տալիսԱրևմուտքի կողմից ձևավորված գլոբալիզացիայի լիբերալ մոդելը սպառել է իր օգտակարությունը, և գործարար գործունեության տեղափոխումը զարգացող երկրներ խթանում է հզոր տնտեսական աճ, այդ թվում՝ BRICS-ում: Սա նշել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ասոցիացիայի գագաթնաժողովում տեսակապի միջոցով ելույթ ունենալով: «Գլոբալ տնտեսական կարգի փոփոխությունը շարունակում է թափ հավաքել։ Ամեն ինչ ցույց է տալիս, որ լիբերալ գլոբալացման մոդելը հնանում […] ...
22:03 06.07.2025
Ըմբշամարտիկ Ռազմիկ Եփրեմյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին և նվաճել բրոնզե մեդալԻտալիայում ընթացող մինչև 20 տարեկանների ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Ռազմիկ Եփրեմյանը (86 կգ) 3:0 հաշվով հաղթեց ադրբեջանցի ըմբիշին և նվաճեց բրոնզե մեդալ: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան: ...