15:27 14.05.2024
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի մոտ այսօր տեղի է ունեցել աշխատանքային հերթական խորհրդակցությունը՝ մարզպետի աշխատակազմի պատասխանատուների և մարզի համայնքների ղեկավարների մասնակցությամբ։
Խորհրդակցության օրակարգային առաջին հարցն առնչվել է մարզի համայնքների ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերի 2025թ․ հայտերին։ Ըստ այդմ, 2025-ի համար մարզի համայնքների կողմից ներկայացվել են տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 40 սուբվենցիոն ծրագրային հայտեր՝ 180 ենթածրագրերով, որոնց ընդհանուր արժեքը շուրջ 12 մլրդ դրամ է, Կառավարության համամասնությունը՝ 6,5 մլրդ դրամ։
Գյումրին ներկայացրել է՝ 6, Ախուրյանը՝ 8, Արթիկը՝ 9, Անին՝ 3, Աշոցքը՝ 9 , Ամասիան՝ 5 ծրագիր։
Մուշեղ Մուրադյանն անդրադարձել է ներկայացված ծրագրերի առաջնայնությանն ու կարևորությանը․
«Մեր համայնքների համար պետք է կարևոր հանգամանք լինի ներկայացված ծրագրերի առաջնայնությունը, խոսքս խնդիրների լուծման հրատապության, համայնքների բոլոր բնակավայրերի ընդգրկվածության մասին է, բնականաբար, նորություն ասած չեմ լինի՝ որևէ դեպքում նաև աչքաթող չպետք է արվեն արդեն մեկնարկած ու ընթացքի մեջ գտնվող ծրագրերի որակական մասն ու ժամկետներում տեղավորվելու հանքամանքը»։
Խորհրդակցության ժամանակ անդրադարձ է կատարվել նաև սուբվենցիոն ծրագրերով իրականացված աշխատանքներին, մշտադիտարկման խմբի կողմից այցելությունների ժամանակ արձանագրված թերությունների վերացմանը։ Մարզպետը հորդորել է համայնքների ղեկավարներին լինել խիստ հեևողական աշխատանքներին հետևելիս, ուշադրություն դարձնել նաև նախագծող ընկերությունների կատարած աշխատանքներին, քանզի որոշ նախագծային աշխատանքներում բացի թույլատրելի շեղումներից, մշտադիտարկման աշխատանքային խումբը նախանշել է անգամ տրամաբանական ու անթույլատրելի սխալներ, որոնք պետք է բացառվեն։
Օրակարգային հաջորդ հարցով քննարկվել է ԼՂ-ից բռնի տեղահանված և մարզում բնակություն հաստատած ընտանիքներ կատարած այցերին և հումանիտար օգնության բաշխմանն առնչվող հարցեր։
Շիրակի մարզպետի հանձնարարականով մարզպետի աշխատակազմի ստորաբաժանումների աշխատակիցներն այցելություններ են ունեցել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և մարզում բնակվող ընտանիքներ։ Ապրիլից մինչ օրս պատասխանատուները եղել են 127 ընտանիքներում, լսել նրանց մտահոգությունները, գույքագրել նոր կարիքներ, տրվել է անհրաժեշտ խորհրդատվություն։
«Այցելությունները պետք է կրեն պարբերական բնույթ, մեր հայրենակիցները պետք է իմանան, որ Շիրակի մարզպետի աշխատակազմը հնարավորությունների սահմաններում պատրաստ է աջակցելու նրանց, ՀՀ կառավարությունը ջանք ու եռանդ չի խնայում պետական օժանդակության ծրագրերով նրանց հոգսերը թեթևացնելու համար, մեզ մնում է այցելություններով ունենալ հստակ ուսումնասիրություններ ու տվյալներ և տեղում սատար կանգնել»,- ընդգծել է Շիրակի մարզպետը։
Մարզի համայնքներում իրականացվող գյուղատնտեսական աշխատանքներին անդրադառնալիս՝ նշվել է, որ կատարվել է շուրջ 13500 հա աշնանացան ցորենի ցանք, որը ձմեռացման ընթացքում վնասներ չի կրել։ Ընթացքի մեջ են գարնանացանի աշխատանքները, իրականացվել է շուրջ 12000 հա գարնանացան գարու, 160 հա գարնանացան ցորենի, 45 հա եգիպտացորենի, 4500 հա վարսակի, 70 հա տեխնիկական մշակաբույսերի, 2500 հա կարտոֆիլի, 1100 հա բանջարանոցային մշակաբույսերի և 4000 հա կերային մշակաբույսերի ցանք։
Ոռոգման սեզոնի ընթացքում ջրի տրամադրման գործընթացն անխափան իրականացնելու նպատակով՝ մարտի 1-ից Շիրակի մայր ջրանցքով կատարվել են ջրի կուտակման աշխատանքներ Կառնուտի ջրամբարում։
Խորհրդակցության ժամանակ քննարկվել են նաև քաղաքաշինական ծրագրերը, ոլորտում առկա հիմնախնդիրներն ու ընթացիկ աշխատանքները, ինչպես նաև Շիրակի մարզպետի աշխատակազմի ենթակայության հանրակրթական ուսումնական հաստատություններում տնօրենների և վարչատնտեսական մասի համակարգողների, այլ թափուր հաստիքների համալրմանը, առողջապահական հաստատություններում առկա խնդիրներն ու մարզի համայնքների ղեկավարների և համայնքների ավագանիների կողմից ընդունված որոշումների իրավաչափությանը, թերություններով որոշումները ուղղելուն վերաբերող հարցեր։
23:34 25.05.2025
Երեք ֆուտբոլիստ լքում է ՄՅՈւ-նԱնգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» ակումբը իր պաշտոնական կայքում հայտարարել է, որ պաշտպաններ Վիկտոր Լինդելոֆը և Ջոնի Էվանսը, ինչպես նաև դանիացի կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը, ընթացիկ մրցաշրջանի ավարտին կհեռանան ակումբից։ Այսօր՝ մայիսի 25-ին, երեք ֆուտբոլիստներն էլ մասնակցել են Անգլիայի Պրեմիեր լիգայի 38-րդ տուրի՝ «Աստոն Վիլլայի» հետ խաղին (2-0): ...
23:10 25.05.2025
Առողջապահության նախարարի տեղակալը ներկայացրել է ակնաբուժական ոլորտում մեր երկրի ձեռքբերումներըԱկնաբուժական ոլորտի ամենամյա միջոցառմանն այս տարի մասնակցում են առաջատար մասնագետներ ու պրոֆեսորներ ԱՄՆ-ից, Եվրոպայից, ԱՊՀ երկրներից: «Շատ կարևոր է գիտակրթական, համահայկական այս հարթակի դերը, որն աշխարհի տարբեր երկրների անվանի ակնաբույժների փորձառությունն ու գիտելիքը մեկտեղելու հրաշալի հնարավորություն է ընձեռում»,- ողջունելով Հայկական միջազգային ակնաբուժական կոնֆերանսի մասնակիցներին՝ նշել է առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Գասպարյանը։ Նախարարի տեղակալը ներկայացրել է […] ...
22:40 25.05.2025
Ճապոնիան առանց նախազգուշացման կրակ է բացել Ռուսաստանի սահմանի մոտՃապոնիայի առափնյա պահպանությունը սխալմամբ առանց նախազգուշացման կրակ է բացել Կունաշիրի մոտ՝ հրաձգության ուսումնավարժանքի ժամանակ, հայտնում է Yomiuri թերթը։ «Մայիսի 23-ին Հոկայդո նահանգապետության Նեմուրո առափնյա պահպանությունը հայտնել է, որ «Կավագիրի» պարեկային նավի անձնակազմը սխալ է թույլ տվել՝ կրակային վարժություններ անցկացնելով Շիրետոկո հրվանդանի ափերի մոտ՝ առանց մոտակա նավերին նավիգացիոն նախազգուշացում տալու», – ասվում է հաղորդագրությունում: Ըստ հրապարակման՝ […] ...
22:07 25.05.2025
Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն պաշտոնական այցով ժամանեց ՀայաստանԵրկօրյա պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն է ժամանել Սլովակիայի Հանրապետության վարչապետ Ռոբերտ Ֆիցոն: Պաշտոնական այցի շրջանակում նախատեսված են հանդիպումներ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ: Ռոբերտ Ֆիցոն կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Սլովակիայի վարչապետը կմասնակցի նաև «Երևանյան երկխոսություն-2025» միջազգային համաժողովին։ ...
22:01 25.05.2025
Մեքենավարը անմիջապես կիրառել է ձայնային ազդանշաններ և արտակարգ արգելակում, սակայն բախումը կանխել չի հաջողվել. ՀԿԵ-ն մանրամասներ է հայտնել ողբերգական դեպքից«Հարավկովկասյան երկաթուղի»-ն հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «2025 թվականի մայիսի 25-ին՝ ժամը 14:35-ին, Էջմիածին–Մասիս երկաթուղային հատվածում տեղի է ունեցել դժբախտ պատահար մահվան ելքով։ Գյումրի–Երևան երթուղով ընթացող էլեկտրագնացքի մեքենավարական անձնակազմը, շարժվելով սահմանված արագությամբ, նկատել է երկաթուղային գծերի վրա կանգնած անձի, որը գտնվել է գնացքից մոտ 130 մետր հեռավորության վրա՝ մեջքով դեպի գնացքը։ Մեքենավարը անմիջապես կիրառել […] ...
21:50 25.05.2025
Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվելՄայիսի 25-ին` ժամը 17:36-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Նորատուս գյուղի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է վառելիքի արտահոսք։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի մոտ 32-րդ կմ-ին «Toyota» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել […] ...