Վրաստանի նախագահի թեկնածուի գովազդը հայտնվել է Pornhub-ում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 05 2024
  • $
    387.32
  • RUBLE
    4.23
  • 416.10
WEATHER
+14.09 oC

Վրաստանի նախագահի թեկնածուի գովազդը հայտնվել է Pornhub-ում

19:32 10.09.2018

Վրաստանի «Գիրչի» կուսակցության նախագահի թեկնածու Զուրաբ Ջափարիձեի գովազդը հայտնվել է ամենահայտնի պոռնո կայքում՝ Pornhub-ում: Առաջինն այդ մասին է հայտնել է Facebook-ի օգտատերերից մեկը: Զուրաբ Ջափարիձեն հաստատել է այս տեղեկությունը: Նրա խոսքով՝ կայքում կան հետևյալ գրություններով պաստառներ. «Չեմ խոստանում մեծացնել չափը», «Ավելի շատ սեքս, ավելի շատ ազատություն»:

Ըստ Ջափարիձեի՝ գաղափարը ծագել է կուսակցության անդամների մոտ և սա, ըստ նրա, «սովորական բիզնես որոշում է»: Կուսակցության առաջնորդը նշել է, որ միայն սեպտեբերի 8-ին 4 ժամվա ընթացքում պաստառներն ունեցել են մինչև 40 հազար դիտում:

Ջափարիձեն նշել է, որ դեռևս չեն որոշել, թե որքան գումար է ծախսվելու այս քարոզարշավի վրա:

«Վրաստանից ամեն մի օգտատեր միջինը 8-9 րոպե է ծախսում Porn-Hub կայքում: Այս ընթացքում նա կարող է տեսնել իմ դրոշի ծայրամասային տեսքը: Իմ կարծիքով՝ սա հազար անգամ ավելի արդյունավետ գովազդ է, քան բոլոր մյուս թեկնածուների հեռուստատեսային կամ փողոցներում փակցված գովազդային վահանակները միասին»,- ասել է Ջափարիձեն:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԱՄՆ-ը պնդում է, որ պետք է շարունակել Ռաֆահին վերաբերող խորհրդակցությունները

23:10 03.05.2024

ԱՄՆ-ը պնդում է, որ պետք է շարունակել Ռաֆահին վերաբերող խորհրդակցությունները

ԱՄՆ-ը պնդում է շարունակել խորհրդակցությունները Իսրայելի հետ Ռաֆահ քաղաքի վերաբերյալ։ Այս մասին լրագրողների համար հերթական ճեպազրույցում հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարինե Ժան Պիեռը։ «Մենք ցանկանում ենք շարունակել այս խոսակցությունները, որոնք ունեցել ենք Իսրայելի կառավարության հետ»,- ասել է նա՝ պատասխանելով Ռաֆահին վերաբերող հարցերին։ Միևնույն ժամանակ նա հաստատել է, որ Միացյալ Նահանգները Իսրայելից չի ստացել […] ...

Բորելը ԵՄ-ին կոչ է արել զինվել Ռուսաստանի և Չինաստանի հետ ուժի դիրքերից գործ ունենալու համար

22:57 03.05.2024

Բորելը ԵՄ-ին կոչ է արել զինվել Ռուսաստանի և Չինաստանի հետ ուժի դիրքերից գործ ունենալու համար

ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը կոչ է արել ԵՄ-ին զինվել՝ Ռուսաստանի և Չինաստանի հետ ուժի դիրքերից խոսելու համար։ Բորելը Մեծ Բրիտանիայում իր ելույթի ընթացքում, որը հեռարձակվում էր Եվրահանձնաժողովի մամուլի ծառայության կողմից, Ռուսաստանին և Չինաստանին անվանել է «ավտորիտար ռեժիմներ» և «կայսրություններ»։ Իսկ վերջում նա արել է հետևյալ եզրակացությունը. «Ավտորիտար ռեժիմները ոչինչ ավելի շատ չեն հարգում, քան […] ...

Եվրոպական խորհրդի ղեկավարը Վրաստանին զգուշացրել է, որ կարող է եվրաինտեգրման «շանսը բաց թողնել»

22:44 03.05.2024

Եվրոպական խորհրդի ղեկավարը Վրաստանին զգուշացրել է, որ կարող է եվրաինտեգրման «շանսը բաց թողնել»

Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը Վրաստանի վարչապետի հետ հեռախոսազրույցում հերթական անգամ զգուշացրել է վրացական ղեկավարությանը, որ Թբիլիսին կարող է «բաց թողնել եվրոպական ապագայի հնարավորությունը»։ Այս մասին Միշելը գրել է ուրբաթ օրը X-ում: «Հեռախոսազրույց ունեցա Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ։ Մենք քննարկեցինք Վրաստանի վերջին իրադարձությունները, և ես լիակատար աջակցություն հայտնեցի բոլոր վրացիներին, ովքեր իրենց երկրի եվրոպական […] ...

Վաշինգտոնի դպրոցներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել

21:59 03.05.2024

Վաշինգտոնի դպրոցներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել

Վաշինգտոնի ավագ դպրոցի մոտ հրաձգություն է տեղի ունեցել, 17-ամյա աշակերտը հոսպիտալացվել է. Այս մասին X-ում հայտնել են տեղական ոստիկանության վարչությունից։ «Նախնական տվյալներով՝ գնդակը դիպել է դպրոցի շենքին և ապա՝ աշակերտուհուն։ Նա թեթև վնասվածքներ է ստացել»,- ասվում է հրապարակման մեջ։ Ոստիկանությունն ընդգծել է, որ դպրոցի շենքի ներսում անվտանգությանն ուղղակի վտանգ չի սպառնում։ Ինչպես ասուլիսում հայտնել է […] ...

ՄԱԿ-ը հայտարարել է, որ իսրայելցիները ոչնչացրել են մարդասիրական ավտոշարասյան բեռի մի մասը

21:53 03.05.2024

ՄԱԿ-ը հայտարարել է, որ իսրայելցիները ոչնչացրել են մարդասիրական ավտոշարասյան բեռի մի մասը

Իսրայելի անհայտ քաղաքացիները Հորդանան գետի արեւմտյան ափին ոչնչացրել են ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) ավտոշարասյան բեռների մի մասը։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Համաշխարհային կազմակերպության մշտական ​​ներկայացուցչի տեղակալ Ֆարհան Հակը։ Նրա խոսքերով, դեպքը տեղի է ունեցել կեսօրին, մարդասիրական օգնությամբ բեռնատարներում սննդամթերք է եղել։ «Հորդանան գետի արեւմտյան ափին Իսրայելի քաղաքացիները բեռնաթափել և ոչնչացրել են ավտոշարասյան որոշակի […] ...

ԱՄՆ Պետքարտուղարության զեկույցում անդրադարձ է կատարվել ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գործունեությանը

21:44 03.05.2024

ԱՄՆ Պետքարտուղարության զեկույցում անդրադարձ է կատարվել ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գործունեությանը

ԱՄՆ պետքարտուղարության Ժողովրդավարության, մարդու իրավունքների ու աշխատանքի բյուրոյի կողմից ապրիլի 22-ին հրապարակվել է 2023 թվականին Հայաստանում մարդու իրավունքների վիճակը ներկայացնող զեկույցը, որում անդրադարձ է կատարվել 2023 թվականին Հայաստանում մարդու իրավունքների վիճակին՝ ընդգծելով մարտահրավերներն ու զարգացումները: Զեկույցում անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղի նկատմամբ լիարժեք վերահսկողություն ձեռք բերելու նպատակով Ադրբեջանի կողմից իրականացված ռազմական գործողություններից հետո սեպտեմբերի 24-ից […] ...

BACK_TO_TOP