16:28 14.05.2024
Հողերի դեգրադացման և Երաշտի դեմ պայքարի համաշխարհային օրվա շրջանակներում Շրջակա միջավայրի նախարարության նախաձեռնությամբ իրականացվեց «Միավորված՝ հողի համար, մեր ժառանգությունը մեր ապագան է» խորագրով միջոցառումը։
Միջոցառմանը մասնակցել է ՇՄ նախարար Հակոբ Սիմիդյանը, Հայաստանի Հանրապետությունում աշխատանքային այցով գտնվող ՄԱԿ-ի «Անապատացման դեմ պայքարի» կոնվենցիայի (UNCCD) Կողմերի 15-րդ համաժողովի (COP15) նախագահ Ալիան Ռիչարդ Դոնվահին, ներկայացուցիչներ Շրջկա միջավայրի նախարությունից, շահագրգիռ գերատեսչություններից, հասարակական կազմակերպություններից և լրատվադաշտից։
Ելույթով հանդես է եկել նախարար Հակոբ Սիմիդյանը, որում մասնավորապես անդրադարձել է հողերի դեգրադացման խնդրին և դրա ուղղությամբ տարվող քայլերին․
«Անապատացումը, հողերի դեգրադացումը և երաշտը մեր ժամանակի բնապահպանական ամենահրատապ մարտահրավերներից են, որոնք էական ազդեցություն ունեն շրջակա միջավայրի, հասարակության և տնտեսության վրա: Ամբողջ աշխարհում հողատարածքների մինչև 40%-ն արդեն համարվում է դեգրադացված:
Աշխարհագրական դիրքով և բնակլիմայական առանձնահատկություններով պայմանավորված` Հայաստանի Հանրապետությունը ևս անմասն չի մնում կլիմայի փոփոխության ազդեցությունից: Գլոբալ տաքացումն ինչպես ամբողջ աշխարում, այնպես էլ Հայաստանում, նպաստում է անապատացման և երաշտային երևույթների ինտեսիվացմանը` հանգեցնելով հողերի դեգրադացիայի և կենսաբազմազանության կորստի, ինչն էլ իր հերթին ավելի խոցելի է դարձնում հասարակությանը` պարենային անվտանգության և համայնքների սոցիալ-տնտեսական զարգացման տեսանկյունից,-նշել է նախարարը:
Անդրադառնալով օրվա խորագրին` «Միավորված` հողի համար, մեր ժառանգությունը մեր ապագան է», նախարարը հորդորել է հիշել, որ հողն այսօր մեզ համար պարզապես ռեսուրս չէ, այլ ժառանգություն, որը մենք պետք է պաշտպանենք և պահպանենք ապագա սերունդների համար.
«Մեր պարտականությունն է ջանքեր գործադրել, որ հողը մնա բերրի` ապահովելով կայունություն բոլոր էկոհամակարգերի համար: Ես հորդորում եմ պետական պաշտոնյաներին, միջազգային և հասարակական կազմակերպություններին, գիտական հանրույթին` միավորվել, խորացնել համագործակցությունը` անապատացման և երաշտի դեմ պայքարելու համար: Մենք պետք է միասին աշխատենք հողերի կայուն կառավարում իրականացնելու, անտառվերականգնման, ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման, ինչպես նաև հողերի պահպանման կարևորության մասին իրազեկման բարձրացման ուղղությամբ»:
Ելույթով հանդես է եկել ՄԱԿ-ի «Անապատացման դեմ պայքարի» կոնվենցիայի (UNCCD) Կողմերի 15-րդ համաժողովի (COP15) նախագահ Ալիան Ռիչարդ Դոնվահին.
«Հայաստանում հողերի դեգրադացիայի չեզոքության հասնելը կարևոր քայլ է մեր քաղաքացիների, մեր տնտեսության և մեր շրջակա միջավայրի համար կայուն ապագա ապահովելու ուղղությամբ: Ուստի, կոչ եմ անում բոլորիդ միանալ մեզ այս կենսական գործընթացում, կիսել Ձեր փորձը, ռեսուրսները, գաղափարները և միասին աշխատել` հասնելու հողերի դեգրադացիայի չեզոքությանը մինչև 2030 թվականը: Միասին աշխատելով՝ մենք կարող ենք վերականգնել մեր դեգրադացված հողերը, պաշտպանել մեր էկոհամակարգերը և ապահովել կայուն ապագա գալիք սերունդների համար»:
Կոնվենցիայի ազգային համակարգող, Շրջակա միջավայրի նախարարության Հողերի և ընդերքի քաղաքականության վարչության պետի տեղակալ Նարինե Հակոբյանը ներկայացրել է «Անապատացման դեմ պայքարի Կոնվենցիայի» իրականացման ընթացքը Հայաստանում:
Ներկայացվել է Հայաստանում հողերի մոնիթորինգի գործընթացը:
Վաղարշապատի Առաջին հիմնական դպրոցի սաները խոսել են երիտասարդների դերից հողերի անապատացման և երաշտի դեմ պայքարում:
23:59 25.05.2025
Նախաձեռնություն՝ տարեցների համար. նրանք մասնակցում են օտար լեզուների, պարի և երգի դասընթացներիԵրևանը բոլորի քաղաքն է։ Կարևոր է, որ յուրաքանչյուր քաղաքացի՝ անկախ տարիքից, ունենա ակտիվ, ստեղծագործ և իմաստալից առօրյա։ Տարեցների աշխույժ ժամանցն ապահովելու նպատակով «Արժանավայել ծերություն» տարեցների շահերի պաշտպանություն ՀԿ-ն նախաձեռնել է մի ծրագիր, որի ընթացքում մեծահասակները մասնակցում են օտար լեզուների, պարի և երգի դասընթացների: Նախագծին աջակցում է Կենտրոն վարչական շրջանը: Մանրամասները՝ քաղաքապետարանի տեսանյութում: ...
23:34 25.05.2025
Երեք ֆուտբոլիստ լքում է ՄՅՈւ-նԱնգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» ակումբը իր պաշտոնական կայքում հայտարարել է, որ պաշտպաններ Վիկտոր Լինդելոֆը և Ջոնի Էվանսը, ինչպես նաև դանիացի կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը, ընթացիկ մրցաշրջանի ավարտին կհեռանան ակումբից։ Այսօր՝ մայիսի 25-ին, երեք ֆուտբոլիստներն էլ մասնակցել են Անգլիայի Պրեմիեր լիգայի 38-րդ տուրի՝ «Աստոն Վիլլայի» հետ խաղին (2-0): ...
23:10 25.05.2025
Առողջապահության նախարարի տեղակալը ներկայացրել է ակնաբուժական ոլորտում մեր երկրի ձեռքբերումներըԱկնաբուժական ոլորտի ամենամյա միջոցառմանն այս տարի մասնակցում են առաջատար մասնագետներ ու պրոֆեսորներ ԱՄՆ-ից, Եվրոպայից, ԱՊՀ երկրներից: «Շատ կարևոր է գիտակրթական, համահայկական այս հարթակի դերը, որն աշխարհի տարբեր երկրների անվանի ակնաբույժների փորձառությունն ու գիտելիքը մեկտեղելու հրաշալի հնարավորություն է ընձեռում»,- ողջունելով Հայկական միջազգային ակնաբուժական կոնֆերանսի մասնակիցներին՝ նշել է առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Գասպարյանը։ Նախարարի տեղակալը ներկայացրել է […] ...
22:40 25.05.2025
Ճապոնիան առանց նախազգուշացման կրակ է բացել Ռուսաստանի սահմանի մոտՃապոնիայի առափնյա պահպանությունը սխալմամբ առանց նախազգուշացման կրակ է բացել Կունաշիրի մոտ՝ հրաձգության ուսումնավարժանքի ժամանակ, հայտնում է Yomiuri թերթը։ «Մայիսի 23-ին Հոկայդո նահանգապետության Նեմուրո առափնյա պահպանությունը հայտնել է, որ «Կավագիրի» պարեկային նավի անձնակազմը սխալ է թույլ տվել՝ կրակային վարժություններ անցկացնելով Շիրետոկո հրվանդանի ափերի մոտ՝ առանց մոտակա նավերին նավիգացիոն նախազգուշացում տալու», – ասվում է հաղորդագրությունում: Ըստ հրապարակման՝ […] ...
22:07 25.05.2025
Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն պաշտոնական այցով ժամանեց ՀայաստանԵրկօրյա պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն է ժամանել Սլովակիայի Հանրապետության վարչապետ Ռոբերտ Ֆիցոն: Պաշտոնական այցի շրջանակում նախատեսված են հանդիպումներ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ: Ռոբերտ Ֆիցոն կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Սլովակիայի վարչապետը կմասնակցի նաև «Երևանյան երկխոսություն-2025» միջազգային համաժողովին։ ...
22:01 25.05.2025
Մեքենավարը անմիջապես կիրառել է ձայնային ազդանշաններ և արտակարգ արգելակում, սակայն բախումը կանխել չի հաջողվել. ՀԿԵ-ն մանրամասներ է հայտնել ողբերգական դեպքից«Հարավկովկասյան երկաթուղի»-ն հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «2025 թվականի մայիսի 25-ին՝ ժամը 14:35-ին, Էջմիածին–Մասիս երկաթուղային հատվածում տեղի է ունեցել դժբախտ պատահար մահվան ելքով։ Գյումրի–Երևան երթուղով ընթացող էլեկտրագնացքի մեքենավարական անձնակազմը, շարժվելով սահմանված արագությամբ, նկատել է երկաթուղային գծերի վրա կանգնած անձի, որը գտնվել է գնացքից մոտ 130 մետր հեռավորության վրա՝ մեջքով դեպի գնացքը։ Մեքենավարը անմիջապես կիրառել […] ...