12:30 16.05.2024
Ադրբեջանի հետ սահմանազատման գործընթացում Հայաստանը որդեգրել է սկզբունք, որ պետք է վերարտադրել այն սահմանները, որոնք գոյություն են ունեցել Խորհրդային Միության փլուզման պահին։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին մայիսի 16-ին կառավարության նիստում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետն ասաց, որ սահմանազատման գործընթացի հիմքը Խորհրդային Միության գլխավոր շտաբի 1976 թվականի քարտեզներն են, որոնք 1979 թվականին հերթապահության գործընթաց են անցել․ դրանք դե յուրե հաստատված վերջին քարտեզներն են, իսկ որպես այդպիսին այլ քարտեզ գոյություն չունի։
«Խորհրդային հանրապետությունների միջև, ըստ էության, եթե չասենք անընդհատ, ապա պարբերաբար սահմանային հարցերի ճշգրտումներ են եղել՝ հանրապետությունների ներքին օրենսդրությունների, գործելակարգերի համաձայն, իհարկե, Խորհրդային Միության օրենսդրության շրջանակներում։ Իսկ այդ, արդեն իսկ հաստատված գործընթացներին, քարտեզագրական մակարդակով վերջնական իրավական ուժ հաղորդել է գեոդեզիայի և քարտեզագրության ոլորտում Խորհրդային Միության լիազոր մարմինը, որը պարբերաբար, ժամանակ առ ժամանակ հանրապետություններից հավաքել է արդեն իսկ հանրապետություններում իրավական ուժ ստացած որոշումները։ Ընդ որում՝ ամբողջական կամ հատվածական։ Դրանք վերստուգվել են՝ սա շատ կարևոր հանգամանք է, այսինքն՝ ոչ միայն տեղեկությունները հավաքվել են, այլև լիազոր մարմինը հետ է գնացել պարզելու համար, թե իր ստացած տեղեկությունը որքանով է իրավականորեն հիմնավորված։ Եվ ահա այս բոլոր տեղեկությունների հիման վրա հաստատել է խորհրդային հանրապետությունների միջև սահմանային գծի քարտեզագրական հիմքը»,-պարզաբանեց Փաշինյանը։
Վարչապետը կարևորեց նախանշված այն սկզբունքը, որ պետք է սահմանների վերարտադրություն տեղի ունենա։
«Ավելի պարզ լեզվով ասած՝ մենք որդեգրել ենք սկզբունք, որ սահմանն անցնում է այնտեղով, որտեղով անցնում է։ Սա նույնպես չափազանց կարևոր սկզբունք է, որովհետև եթե մենք գնայինք այն տրամաբանությամբ, որ, այս սկզբունքից շեղվելով, մենք պետք է նոր սահմանային գիծ ստեղծենք, դա կնշանակեր, որ ստեղծում ենք էսկալացիայի և ռազմական բախումների ուղղակի հարատև աղբյուր։ Իհարկե, ես չեմ ուզում գերագնահատենք տեղի ունեցող գործընթացը, բայց չեմ էլ ուզում թերագնահատենք․այս սկզբունքի ամրագրմամբ մենք, ըստ էության, էսկալացիոն կոնտեքստը, եթե դուրս չենք բերել՝ առնվազն էականորեն նվազեցրել ենք»,-հավելեց ՀՀ վարչապետը՝ այդ առումով կարևորելով և էական հաջողություն համարելով սահմանազատման՝ տեղի ունեցած գործընթացը։
23:59 25.05.2025
Նախաձեռնություն՝ տարեցների համար. նրանք մասնակցում են օտար լեզուների, պարի և երգի դասընթացներիԵրևանը բոլորի քաղաքն է։ Կարևոր է, որ յուրաքանչյուր քաղաքացի՝ անկախ տարիքից, ունենա ակտիվ, ստեղծագործ և իմաստալից առօրյա։ Տարեցների աշխույժ ժամանցն ապահովելու նպատակով «Արժանավայել ծերություն» տարեցների շահերի պաշտպանություն ՀԿ-ն նախաձեռնել է մի ծրագիր, որի ընթացքում մեծահասակները մասնակցում են օտար լեզուների, պարի և երգի դասընթացների: Նախագծին աջակցում է Կենտրոն վարչական շրջանը: Մանրամասները՝ քաղաքապետարանի տեսանյութում: ...
23:34 25.05.2025
Երեք ֆուտբոլիստ լքում է ՄՅՈւ-նԱնգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» ակումբը իր պաշտոնական կայքում հայտարարել է, որ պաշտպաններ Վիկտոր Լինդելոֆը և Ջոնի Էվանսը, ինչպես նաև դանիացի կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը, ընթացիկ մրցաշրջանի ավարտին կհեռանան ակումբից։ Այսօր՝ մայիսի 25-ին, երեք ֆուտբոլիստներն էլ մասնակցել են Անգլիայի Պրեմիեր լիգայի 38-րդ տուրի՝ «Աստոն Վիլլայի» հետ խաղին (2-0): ...
23:10 25.05.2025
Առողջապահության նախարարի տեղակալը ներկայացրել է ակնաբուժական ոլորտում մեր երկրի ձեռքբերումներըԱկնաբուժական ոլորտի ամենամյա միջոցառմանն այս տարի մասնակցում են առաջատար մասնագետներ ու պրոֆեսորներ ԱՄՆ-ից, Եվրոպայից, ԱՊՀ երկրներից: «Շատ կարևոր է գիտակրթական, համահայկական այս հարթակի դերը, որն աշխարհի տարբեր երկրների անվանի ակնաբույժների փորձառությունն ու գիտելիքը մեկտեղելու հրաշալի հնարավորություն է ընձեռում»,- ողջունելով Հայկական միջազգային ակնաբուժական կոնֆերանսի մասնակիցներին՝ նշել է առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Գասպարյանը։ Նախարարի տեղակալը ներկայացրել է […] ...
22:40 25.05.2025
Ճապոնիան առանց նախազգուշացման կրակ է բացել Ռուսաստանի սահմանի մոտՃապոնիայի առափնյա պահպանությունը սխալմամբ առանց նախազգուշացման կրակ է բացել Կունաշիրի մոտ՝ հրաձգության ուսումնավարժանքի ժամանակ, հայտնում է Yomiuri թերթը։ «Մայիսի 23-ին Հոկայդո նահանգապետության Նեմուրո առափնյա պահպանությունը հայտնել է, որ «Կավագիրի» պարեկային նավի անձնակազմը սխալ է թույլ տվել՝ կրակային վարժություններ անցկացնելով Շիրետոկո հրվանդանի ափերի մոտ՝ առանց մոտակա նավերին նավիգացիոն նախազգուշացում տալու», – ասվում է հաղորդագրությունում: Ըստ հրապարակման՝ […] ...
22:07 25.05.2025
Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն պաշտոնական այցով ժամանեց ՀայաստանԵրկօրյա պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն է ժամանել Սլովակիայի Հանրապետության վարչապետ Ռոբերտ Ֆիցոն: Պաշտոնական այցի շրջանակում նախատեսված են հանդիպումներ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ: Ռոբերտ Ֆիցոն կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Սլովակիայի վարչապետը կմասնակցի նաև «Երևանյան երկխոսություն-2025» միջազգային համաժողովին։ ...
22:01 25.05.2025
Մեքենավարը անմիջապես կիրառել է ձայնային ազդանշաններ և արտակարգ արգելակում, սակայն բախումը կանխել չի հաջողվել. ՀԿԵ-ն մանրամասներ է հայտնել ողբերգական դեպքից«Հարավկովկասյան երկաթուղի»-ն հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «2025 թվականի մայիսի 25-ին՝ ժամը 14:35-ին, Էջմիածին–Մասիս երկաթուղային հատվածում տեղի է ունեցել դժբախտ պատահար մահվան ելքով։ Գյումրի–Երևան երթուղով ընթացող էլեկտրագնացքի մեքենավարական անձնակազմը, շարժվելով սահմանված արագությամբ, նկատել է երկաթուղային գծերի վրա կանգնած անձի, որը գտնվել է գնացքից մոտ 130 մետր հեռավորության վրա՝ մեջքով դեպի գնացքը։ Մեքենավարը անմիջապես կիրառել […] ...