16:19 16.05.2024
Կայացել է «Հայ երեխաների իրավունքների պաշտպանությունը հետպատերազմյան համատեքստում» ծրագրի ղեկավար կոմիտեի առաջին նիստը` առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Գասպարյանի, Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեի և ծրագրի հիմնական շահառուների մասնակցությամբ:
Ինչպես տեղեկացնում են Առողջապահության նախարարությունից, ծրագիրն իրականացվում է Եվրոպայի Խորհրդի` Հայաստանի համար իրականացվող գործողությունների 2023-2026թթ․ ծրագրի շրջանակում և հիմնված է տուժած երեխաների իրավունքները պաշտպանելու ԵԽ փորձի վրա, ինչպես նաև առաջարկում է մարդու իրավունքների եվրոպական չափանիշներին համապատասխանեցված աջակցություն:
Արմեն Գասպարյանը ներկայացրել է ՀՀ առողջապահության նախարարության ձեռնարկած միջոցառումներն` ուղղված Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երեխաների առողջապահական կարիքների գնահատմանը, բժշկական օգնության և սպասարկման կազմակերպմանը:
«Բուժօգնությունը սեղմ ժամկետներում կազմակերպելու, քրոնիկ հիվանդություններով անձանց հայտնաբերելու և շարունակական հսկողություն կազմակերպելու համար ձևավորվել են բժշկական մոբիլ թիմեր, այդ թվում` մանկաբուժական թիմեր, որոնք գնահատել են տեղահանված անձանց առաջնային բժշկական կարիքները, իրականացրել շուրջ 5000 երեխայի առողջության և սնուցման իրավիճակի ամբողջական գնահատում»,-նշել է Արմեն Գասպարյանը:
Ներկայացվել է նաև բռնի տեղահանված անձանց ԱԱՊ կազմակերպություններում գրանցման, պետական պատվերի շրջանակներում ծառայությունների տրամադրման և տուժածներին հոգեբանական աջակցության ուղղությամբ կատարված աշխատանքը:
Կարևորվել են երեխաների և դեռահասների հոգեկան առողջության խնդիրների ու դրանց լուծմանն ուղղված ծրագրերի ներառումը, այդ թվում` ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի աջակցությամբ իրականացվող «Հոգեկան առողջության պահպանման և բարելավման միջոցառումների 2022-2026թթ. ծրագրի» համատեքստում:
Ծրագրի ներդրման ուղղությամբ Սյունիքի մարզում իրականացվել է`
🔹երեխաների և դեռահասների հոգեկան առողջության ծառայությունների քարտեզագրում, մշակվել են դրանք բարելավելու մեխանիզմներ,
🔹մշակվել է ԱԱՊ օղակի բուժաշխատողների համար նախատեսված ուղեցույց,
🔹վերապատրաստվել է ԱԱՊ օղակի 100-ից ավելի բուժաշխատող:
Ներկայումս ծրագիրը ներդրվում է ևս չորս մարզում՝ Արարատ, Կոտայք, Գեղարքունիք, Տավուշ, մյուս մարզերը՝ հաջորդիվ:
19:41 25.05.2025
Շվեյցարական Ալպերում հինգ զբոսաշրջիկի մարմին է հայտնաբերվելՇվեյցարական Ալպերում Ռիմփֆիշխորն լեռան մոտ հինգ մարդու դի է հայտնաբերվել, կիրակի օրը հայտնել է Շվեյցարիայի Վալե կանտոնի ոստիկանությունը։ Իրավապահ մարմինների տվյալներով՝ լեռնագնացները դահուկներ են հայտնաբերել լեռան ստորոտում։ Դահուկների տերերին չգտնելուց հետո նրանք կապ են հաստատել փրկարար ծառայության հետ։ «Մայիսի 24-ին լեռնագնացները կապվել են փրկարար ծառայության հետ՝ լեռան գագաթից մոտ 4000 մետր բարձրության վրա լքված դահուկներ […] ...
19:17 25.05.2025
Հայաստան է ժամանել Ղրղզական Հանրապետության Ժոգորկու Քենեշի նախագահըՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հրավերով Հայաստան է ժամանել Ղրղզական Հանրապետության Ժոգորկու Քենեշի տորագա (նախագահ) Նուրլանբեկ Տուրգունբեկ ուուլուի գլխավորած պատվիրակությունը: Հյուրերին «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը: Այցի շրջանակում նախատեսվում են հանդիպումներ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների հետ: ...
18:49 25.05.2025
Իրանը պաշտոնապես գործարկել է երկրում առաջին օդային տաքսինԻրանը պաշտոնապես գործարկել է երկրում առաջին օդային տաքսին ՝ նոր էջ բացելով ազգային ավիացիայի զարգացման գործում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է IRNA-ն՝ մանրամասնելով, որ օդային տաքսիների առաջին թռիչքը միացրել է Քերեջ և Ղազվին քաղաքները՝ նշանավորելով կանոնավոր փոխադրումների սկիզբը։ Նախարարի խորհրդական, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության ենթակայության տակ գտնվող հատուկ տնտեսական գոտու և «Փայամ» միջազգային օդանավակայանի […] ...
18:00 25.05.2025
Ճանաչողական այցով ԱԺ են այցելել հանրապետության մի շարք ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներՃանաչողական այցով այս շաբաթ Ազգային ժողով են այցելել հանրապետության մի շարք ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ: Հայաստանի օրենսդիր մարմնի գործունեությանը ծանոթանալու նպատակով խորհրդարան են այցելել նաեւ Ֆրանսիայի Sciences Po համալսարանի քաղաքական եւ հասարակական գիտությունների ֆակուլտետի ուսանողները: Նրանց հետ հանդիպել է ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը: Խորհրդարանի փոխնախագահը հյուրերին է ներկայացրել նաեւ Հայաստանի ներքին եւ արտաքին քաղաքականության հիմնական […] ...
17:38 25.05.2025
Ջրանցքում հայտնաբերվել է մայիսի 24-ից որոնվող անչափահասի դինՄայիսի 25-ին՝ ժամը 13:33-ին, Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շենիկ գյուղի ջրանցքում հայտնաբերվել է մայիսի 24-ից որոնվող Վ. Գ.-ի (ծնված 2009 թ.) դին. ջրից դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները դին դուրս են […] ...
17:11 25.05.2025
Երևանում մեկնարկել է եվրոպական ֆիլմերի փառատոնըԵրևանում մեկնարկել է եվրոպական ֆիլմերի փառատոնը, որը կանցկացվի մայիսի 24-30-ը Կինոյի տանը: Փառատոնը Եվրոպայի տարբեր երկրների հեղինակավոր ֆիլմերին ծանոթանալու և եվրոպական մշակույթը բացահայտելու և կինեմատոգրաֆիայի բարձրարժեք նմուշներ վայելելու լավագույն հնարավորություն է։ Բացմանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Վասիլիս […] ...