«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդը հայտնեց առաջիկա գործողությունների մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 05 2025
  • $
    384.44
  • RUBLE
    4.83
  • 434.11
WEATHER
+15.09 oC

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդը հայտնեց առաջիկա գործողությունների մասին

22:53 31.05.2024

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Երևանի Սուրբ Աննա եկեղեցու բակում ամփոփեց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կողմից մայիսի 31-ին իրականացված գործողությունների արդյունքները և ներկայացրեց հաջորդ օրերին իրականացվելիք ծրագրերը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այսօր «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումն հավաք էր անցկացրել ՀՀ արտաքին գործերի նախարարության շենքի մոտ՝ պահանջելով, որ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը իջնի և հանդիպի իրենց հետ, սակայն իրենց այդ պահանջը չի բավարարվել այն հիմնավորմամբ, որ նախարարությունը, որի դիմաց անցկացվում է շարժման հավաքը, անցագրային ռեժիմային համակարգով գործող կառույց է։ Որոշ ժամանակ անց ԱԳՆ-ի շենքի դիմաց լարված իրավիճակ էր առաջացել և հրմշտոց սկսվել, ինչից հետո ոստիկանությունը սկսել էր գործողություններ իրականացրել։ Բողոքի ակցիայի 26 մասնակից բերման է ենթարկվել ոստիկանության տարբեր բաժիններ, հաղորդվել է բողոքի ակցիայի անցկացման վայրում վնասվածք ստացած քաղաքացիների և ոստիկանների մասին։

Ամփոփելով շարժման կողմից իրականացված գործողությունները՝ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը նշեց, որ շատ հետաքրքիր օր են ունեցել։

«Այսօր, որոշակի իմաստով, ծանր օր էր, բայց այդ ծանրությունը ոչինչ չի նշանակում։ Մենք արել ենք այն, ինչը մեր պատասխանատվությունն է և մեր անելիքը` ճշմարտության համար»,-ասաց շարժման առաջնորդը՝ նկարագրելով բողոքի ակցիայի ընթացքում տեղի ունեցածը։ Նա ԱԳՆ-ում տեղի ունեցած բախման պատասխանատվությունը վերագրեց իշխանությանը։

«Ով ձեռքերը ծալած նստեց, նա խրամատում չէ։ Այո, ձեռք ծալել ու նստել չկա։ Դիմում եմ բոլոր քաղաքական կուսակցություններին, հանրային կազմակերպություններին, փոքր և մեծ խմբերին՝ ձեր քննարկումները, ստատուսները (հրապակարումներ սոցցանցերում- խմբ.) մի կողմ թողեք, լծվեք այս պայքարին։ Բոլորիդ նորից եմ հրավիրում»,-նշեց Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը՝ ընդգծելով, որ պայքարը շարունակվելու է։

Ներկայացնելով հունիսի 1-ին իրականացվելիք ծրագրերը՝ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հայտնեց, որ շարժումը մեկնելու է Գյումրի։

«Վաղը մեկնելու ենք Գյումրի, որը շատ կարևոր է։ Քանի որ երեխաների միջազգային տոնն է, նաև այնտեղ երեխաներին եմ հանդիպելու և երեկոյան ժամը 18։00-ին հանրահավաք ունենք Գյումրիում»,-ասաց Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը՝ հավելելով, որ շարժման ծրագիրը քայլ առ քայլ գնում է առաջ։

Հարթակից ելույթ ունեցան նաև փաստաբան Սերգեյ Հարությունյանը և թուրքագետ Վարուժան Գեղամյանը։ Հավաքն ավարտեց համերգային ծրագրով։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ի՞նչ է կենսաբազմազանության մոնիթորինգը

23:59 22.05.2025

Ի՞նչ է կենսաբազմազանության մոնիթորինգը

Կենսաբազմազանության մոնիթորինգը համակարգված կերպով կենսաբազմազանության վիճակի և միտումների դիտարկումն է ժամանակի ընթացքում, որն օգնում է հասկանալ կենդանի օրգանիզմների տեսակային կազմի, բազմազանության և տարածվածության շնորհիվ էկոհամակարգի վիճակը, ինչպես նաև կարող է օգնել հասկանալ թե ինչպես է կլիմայի փոփոխությունը  կամ մարդու գործունեությունը ազդում բնության վրա: Այս մասին հոդված է հրապարակել «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ԻՆՉՊԵ՞Ս Է […] ...

Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և Լարսում

23:57 22.05.2025

Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և Լարսում

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

2025 թ․ բեկումնային է լինելու հարկ վճարելու մշակույթը մեր հայրենակիցների ընկալումներում վերափոխելու ուղղությամբ․ ՊԵԿ նախագահ

23:53 22.05.2025

2025 թ․ բեկումնային է լինելու հարկ վճարելու մշակույթը մեր հայրենակիցների ընկալումներում վերափոխելու ուղղությամբ․ ՊԵԿ նախագահ

2025 թվականը բեկումնային է լինելու հարկ վճարելու մշակույթը մեր հայրենակիցների ընկալումներում վերափոխելու և մեր մեծ ընտանիքի բյուջեի հետ կապն ամրապնդելու ուղղությամբ: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՊԵԿ նախագահը: Էդուարդ Հակոբյանը հայտնել է, որ մամուլի ասուլիսին ներկայացրել է 2025 թվականի հունվար-ապրիլ ամիսների հիմնական ցուցանիշները և կարևոր ձեռքբերումները։ Նա գրել է. Կոմիտեի տեսլականն է ունենալ […] ...

Դեսպան Լիլիթ Մակունցը կոնգրեսական Փեթ Հարիգանի հետ քննարկել է ՀՀ-ԱՄՆ երկկողմ օրակարգի հարցեր

23:50 22.05.2025

Դեսպան Լիլիթ Մակունցը կոնգրեսական Փեթ Հարիգանի հետ քննարկել է ՀՀ-ԱՄՆ երկկողմ օրակարգի հարցեր

Մայիսի 21-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպում է ունեցել կոնգրեսական Փեթ Հարիգանի հետ (Հանրապետական)։ Այս մասին հայտնել են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից: Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԱՄՆ երկկողմ օրակարգի, ՀՀ-ԱՀ խաղաղության գործընթացի և խաղաղության պայմանագրի վերջնականացված տեքստի վերաբերյալ հարցեր։ ...

Աշտարակ քաղաքի Նարեկացի փողոցում գտնվող կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին

23:44 22.05.2025

Աշտարակ քաղաքի Նարեկացի փողոցում գտնվող կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին

Մայիսի 22-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 10:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ քաղաքի Նարեկացի փողոցում գտնվող կամրջից մի քաղաքացի իրեն ցած է նետել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր են ժամանել Աշտարակի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Դեպքի մասին ոստիկանության […] ...

Ինչպե՞ս առողջ ապրելակերպի միջոցով պահպանել սրտի առողջությունը

23:40 22.05.2025

Ինչպե՞ս առողջ ապրելակերպի միջոցով պահպանել սրտի առողջությունը

Ինչպե՞ս առողջ ապրելակերպի միջոցով պահպանել սրտի առողջությունը: Այս մասին տեսանյութ է հրապարակել առողջապահության նախարարություն: Մանրամասները՝ տեսանյութում: ...

BACK_TO_TOP