Փարիզում Շառլ Ազնավուրին նվիրված հուշատախտակ է բացվել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 05 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 435.58
WEATHER
+28.09 oC

Փարիզում Շառլ Ազնավուրին նվիրված հուշատախտակ է բացվել

15:30 17.05.2024

Շառլ Ազնավուրի հարյուրամյակի առթիվ մայիսի 16-ին Փարիզի 9-րդ թաղամասի քաղաքապետարանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել մեծ արտիստի և հումանիստի հիշատակին նվիրված հուշատախտակի բացման արարողությունը։

Արարողությունը տեղի է ունեցել Փարիզի 9-րդ շրջանի քաղաքապետ տիկին Դելֆին Բյուրքլիի և Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպան տիկին Հասմիկ Տոլմաջյանի ներկայությամբ։

Ազնավուրյանների ընտանիքը Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ապրել է Նավարեն 22 փողոցում և իրենց բնակարանում պատսպարել Մելինե և Միսաք Մանուշյաններին, ինչպես նաև Դիմադրության այլ մարտիկների:

Շառլ Ազնավուրն անչափ լավ գիտեր թաղամասի յուրաքանչյուր փողոց, յուրաքանչյուր անկյուն իր համար թանկ էր այստեղ:

Իր ողջ կյանքի ընթացքում նա խորապես կապված էր 9-րդ թաղամասի հետ՝ Նավարեն փողոցում ապրելու տարիներից մինչև Օլիմպիա համերգասրահում փառահեղ ելույթների և Ռոսինի փողոցում տեղակայված իր գրասենյակների ժամանակներ։ Սա մի վայր է, որտեղ Ազնավուրն իրեն տանն էր զգում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ճանաչողական այցով ԱԺ են այցելել հանրապետության մի շարք ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ

18:00 25.05.2025

Ճանաչողական այցով ԱԺ են այցելել հանրապետության մի շարք ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ

Ճանաչողական այցով այս շաբաթ Ազգային ժողով են այցելել հանրապետության մի շարք ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ: Հայաստանի օրենսդիր մարմնի գործունեությանը ծանոթանալու նպատակով խորհրդարան են այցելել նաեւ Ֆրանսիայի Sciences Po համալսարանի քաղաքական եւ հասարակական գիտությունների ֆակուլտետի ուսանողները: Նրանց հետ հանդիպել է ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը: Խորհրդարանի փոխնախագահը հյուրերին է ներկայացրել նաեւ Հայաստանի ներքին եւ արտաքին քաղաքականության հիմնական […] ...

Ջրանցքում հայտնաբերվել է մայիսի 24-ից որոնվող անչափահասի դին

17:38 25.05.2025

Ջրանցքում հայտնաբերվել է մայիսի 24-ից որոնվող անչափահասի դին

Մայիսի 25-ին՝ ժամը 13:33-ին, Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շենիկ գյուղի ջրանցքում հայտնաբերվել է մայիսի 24-ից որոնվող Վ. Գ.-ի (ծնված 2009 թ.) դին. ջրից դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները դին դուրս են […] ...

Երևանում մեկնարկել է եվրոպական ֆիլմերի փառատոնը

17:11 25.05.2025

Երևանում մեկնարկել է եվրոպական ֆիլմերի փառատոնը

Երևանում մեկնարկել է եվրոպական ֆիլմերի փառատոնը, որը կանցկացվի մայիսի 24-30-ը Կինոյի տանը: Փառատոնը Եվրոպայի տարբեր երկրների հեղինակավոր ֆիլմերին ծանոթանալու և եվրոպական մշակույթը բացահայտելու և կինեմատոգրաֆիայի բարձրարժեք նմուշներ վայելելու լավագույն հնարավորություն է։ Բացմանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Վասիլիս […] ...

Կոթի բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

16:40 25.05.2025

Կոթի բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

Մայիսի 26-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Կոթի բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում՝ ժամը 12:00-ին, գործարկվելու է էլեկտրական շչակ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...

Անտառում ավտոմեքենան կողաշրջվել է

16:20 25.05.2025

Անտառում ավտոմեքենան կողաշրջվել է

Մայիսի 25-ին` ժամը 11:53-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Վանաձոր թաղամասին հարակից անտառային հատվածում ավտոմեքենան կողաշրջվել է։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենան դուրս են բերել անվտանգ տարածք։ ...

Իսրայելի հարձակումների հետևանքով Գազայում 52 պաղեստինցի է զոհվել. Al Jazeera

15:58 25.05.2025

Իսրայելի հարձակումների հետևանքով Գազայում 52 պաղեստինցի է զոհվել. Al Jazeera

Գազայի հատվածին Իսրայելի հարվածների հետևանքով վերջին 24 ժամում առնվազն 52 մարդ է զոհվել։ Այս մասին հայտնում է Al Jazeera հեռուստաալիքը։ Մարտի 18-ին իսրայելական բանակը վերսկսել է ռազմական գործողությունները Գազայի հատվածում՝ լայնածավալ հարվածներ հասցնելով անկլավին և դրանով իսկ խախտելով հունվարին հաստատված հրադադարը։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը դա բացատրել է պաղեստինյան արմատական ​​ՀԱՄԱՍ շարժման կողմից միջնորդների […] ...

BACK_TO_TOP