21:34 10.09.2018
Երևանի «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը հայտարարություն է տարածել ֆեյսբուքյան էջում, որտեղ հարցում է անցկացնում երկրպագուների շրջանում` ակումբի անվանափոխության հետ կապված:
Հարգելի երկրպագուներ,
Մենք որոշել ենք անցկացնել այս հարցումը, որպեսզի վերջնական որոշում կայացնենք՝ կապված «Փյունիկ» ՖԱ-ի անվան հետ։ Դուք, հավանաբար գիտեք, որ մեկ տարի առաջ ակումբի սեփականատերը փոխվեց։ Նոր սեփականատերը՝ Արթուր Սողոմոնյանը, լրագրողների հետ առաջին հանդիպման ժամանակ հայտարարեց, որ ցանկություն կա ակումբի անունը փոխելու։ Անցած մրցաշրջանի վերջում մենք անվանափոխությունը համաձայնեցրել ենք ՀՖՖ-ի հետ։ Եվրոպա լիգայի ավարտից հետո ակումբը պետք է անվանափոխվեր՝ դառնալով «Երևան»։ Ակումբի նոր պարբերանշանի համար հայտարարած մրցույթում մենք 2 շաբաթվա ընթացքում ստացանք 730 առաջարկ։ Ընտրել ենք լավագույն առաջարկը։ Թողարկել ենք բոլոր համազգեստները և պարագաները։ Ցավոք, մրցաշրջանի ավարտին ՀՖՖ-ն մեկ այլ ակումբ գրանցեց «Երևան» անվամբ, որը հանդես է գալիս Առաջին խմբում։ Դրանից հետո, մենք ստիպված էինք կանգնեցնել անվանափոխության գործընթացը։ «Փյունիկ» ՖԱ-ն ավելի քան 25 տարվա պատմությւոն ունի։ Որպեսզի վերջնական որոշում կայացնենք, որոշել ենք անցկացնել այս հարցումը։ Հարգելի երկրպագուներ, Ձեր կարծիքը շատ կարևոր է մեզ համար։
Շնորհակալ կլինենք, բոլոր նրանց, ովքեր կմասնակցեն հարցմանը։
15:00 03.08.2025
Ջոնսը նվեր է ստացել ոսկուց պատրաստված iPhoneUFC-ի երկու քաշային կարգերի չեմպիոն Ջոն Ջոնսը սոցցանցերում հայտնել է, որ ոսկուց պատրաստված iPhone-ի վերջին մոդել է նվեր ստացել: «Ես ուզում եմ իմ երախտագիտությունը հայտնել Դուբայում գտնվող իմ ընկերներին, ովքեր ինձ նվիրեցին այս գեղեցիկ iPhone 16 Pro Max-ը՝ պատրաստված մաքուր ոսկուց», – գրել է ամերիկացի մարտիկը: Սմարթֆոնի հետևի հատվածում փորագրված է առյուծի պատկեր, որի դնչի […] ...
14:55 03.08.2025
Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Շարուրի, Գարեգին Նժդեհի փողոցների, Արշակունյաց պողոտայի, Արտաշատյան խճուղու մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...
14:43 03.08.2025
Մեսսին վնասվածք է ստացել Ինտեր Մայամիի խաղումԱմերիկյան «Ինտեր Մայամի» ֆուտբոլային ակումբի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին վնասվածք է ստացել Լիգայի գավաթի մեքսիկական «Նեկաքսայի» դեմ տնային խաղում։ Արգենտինացին ոտքի վնասվածք է ստացել և փոխարինվել է խաղի 11-րդ րոպեին։ Խաղից հետո «Ինտեր Մայամիի» գլխավոր մարզիչ Խավիեր Մասկերանոն ասել է, որ Մեսսին անհարմարություն է զգացել ծնկատակի ջլի հատվածում։ Վնասվածքի ճշգրիտ բնույթը հայտնի կդառնա ավելի ուշ։ […] ...
14:26 03.08.2025
Օրբան. Ուկրաինայում խաղաղություն կգա, երբ Արևմուտքը հասկանա, որ այդ երկիրը չի կարող լինել ՆԱՏՕ-ի անդամՈւկրաինայում խաղաղությունը կգա այն ժամանակ, երբ և՛ ուկրաինացիները, և՛ Արևմուտքը կճանաչեն, որ այս երկիրը չի կարող լինել ՆԱՏՕ-ի անդամ, իսկ Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը կկնքեն համապարփակ համաձայնագիր միջազգային հարաբերությունների հիմնական հարցերի վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը՝ ելույթ ունենալով Էստերգոմում Մատյաս Կորվինի քոլեջի կողմից կազմակերպված երիտասարդական փառատոնում՝ […] ...
14:03 03.08.2025
Ովքե՞ր են Ժունիորի կուռքերըԲրազիլիայի ազգային հավաքականի և Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը GQ ամսագրին պատմել է, թե ովքեր են իր կուռքերը: «Իմ կուռքերն են Կրիշտիանու Ռոնալդուն, Լեբրոն Ջեյմսը և մեր բրազիլացի լեգենդները՝ Ռոնալդոն, Ռոնալդինյոն, Նեյմարը»,- 25-ամյա ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերել հայտնի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն: ...
13:49 03.08.2025
Նյու Ջերսիում 3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնել է, որ շաբաթ օրը Նյու Ջերսիում, Նյու Յորքի մոտակայքում, գրանցվել է 3.0 մագնիտուդով երկրաշարժ։ ԱՄՆ երկրաբանական ծառայության տվյալներով՝ էպիկենտրոնը գտնվել է Բերգեն շրջանի Հասբրուք Հայթս շրջանում։ Օջախը գտնվել է 10 կմ խորության վրա։ Ցնցումները զգացվել են Նյու Յորքում։ Հնարավոր վնասների և զոհերի մասին տեղեկություններ դեռևս չկան: Նյու Յորքի արտակարգ իրավիճակների դեպարտամենտը […] ...