Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի մշտական համակարգող Ֆղանսուազ Ժակոբին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 06 2024
  • $
    387.52
  • RUBLE
    4.34
  • 419.99
WEATHER
+30.09 oC

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի մշտական համակարգող Ֆղանսուազ Ժակոբին

18:33 21.05.2024

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում ՄԱԿ-ի գրասենյակի ՄԱԿ մշտական համակարգող, ՄԱԿ-ի անվտանգության հարցերով պատասխանատու Ֆղանսուազ Ժակոբին:

Ողջունելով հյուրին՝ նախագահը շնորհավորել է նրան պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել հետագա աշխատանքում:

«Անկախացումից ի վեր Հայաստանի Հանրապետությունն ու Միավորված ազգերի կազմակերպության համագործակցությունը եղել է բազմաշերտ և արդյունավետ: Վստահ եմ նաև, որ ներկայումս ՄԱԿ-ի հետ իրականացվող բազմաթիվ համատեղ ծրագրերի համար Ձեր նշանակումը նոր խթան կհանդիսանա»,- նշել է Հանրապետության նախագահը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության և շնորհավորական խոսքերի համար՝ Ֆղանսուազ Ժակոբին նշել է, որ ուրախ է Հայաստանում գտնվելու համար և իր ջանքերը կներդնի Հայաստանի և ՄԱԿ-ի միջև բազմոլորտ համագործակցության զարգացման համար:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ՄԱԿ-ի Կայուն զարգացման ծրագրի, Կանաչ էներգետիկայի, տնտեսության, գյուղատնտեսության, մարդկային կապիտալի զարգացման և այլ ոլորտներում փոխգործակցության ընդլայնման վերաբերյալ հարցեր:

Անդրադարձ է կատարվել ՄԱԿ-ի աջակցությամբ համատեղ իրականացվող մի շարք նախաձեռնությունների և ծրագրերի շուրջ երկկողմ անելիքներին:

Հանրապետության նախագահն իր խոսքում բարձր է գնահատել ՄԱԿ-ի կողմից կյանքի կոչված սոցիալական տարբեր ծրագրերը՝ այդ թվում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին ցուցաբերվող մարդասիրական աջակցությունը:

Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել Հայաստանի որդեգրած հիմնարար ուղղություններին՝ կրթության, այլընտրանքային էներգետիկայի, Կանաչ տնտեսության զարգացման, ինչպես նաև բնապահպանության ուղղությամբ անհրաժեշտ քայլերի վերաբերյալ:

Հանդիպման ավարտին նախագահ Վահագն Խաչատուրյանը շեշտել է իր պատրաստակամությունը հնարավորությունների սահմաններում իր աջակցությունը ցուցաբերել ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի գործունեությանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԲԴԽ դատավոր անդամ է ընտրվել Մերի Համբարձումյանը

17:40 03.06.2024

ԲԴԽ դատավոր անդամ է ընտրվել Մերի Համբարձումյանը

2024 թվականի հունիսի 3-ին հրավիրված Դատավորների ընդհանուր ժողովն ավարտվել է: Օրակարգում ներառված է եղել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղի ընտրության հարցը: Քվեարկությանը մասնակցել է 233 դատավոր: Ձայների մեծամասնությամբ՝ 199 կողմ ձայներով, ԲԴԽ դատավոր անդամ է ընտրվել Վարչական դատարանի դատավոր Մերի Համբարձումյանը: ...

Վարչապետի գլխավորությամբ շարունակվում են քննարկումներն «Ակադեմիական քաղաք»-ի նախագծի շուրջ

17:34 03.06.2024

Վարչապետի գլխավորությամբ շարունակվում են քննարկումներն «Ակադեմիական քաղաք»-ի նախագծի շուրջ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են «Ակադեմիական քաղաք»-ի գլխավոր հատակագծին վերաբերող հարցեր: Խորհրդակցությանը մասնակցել են «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները, Ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագիծը նախագծող gmp International GmbH Architects and Engineers ընկերության փոխտնօրեն Թոբիաս Քեյլը, պատասխանատու գերատեսչությունների ղեկավարներ: Թոբիաս Քեյլը ներկայացրել է նախորդ քննարկման դիտարկումների և առաջարկությունների հիման […] ...

Նորոգվում է Արագածոտնի մարզի Գառնահովիտի Սուրբ Գևորգ եկեղեցու տանիքածածկը

17:30 03.06.2024

Նորոգվում է Արագածոտնի մարզի Գառնահովիտի Սուրբ Գևորգ եկեղեցու տանիքածածկը

ԿԳՄՍ նախարարության և բարերարի համագործակցությամբ նորոգվում է Գառնահովիտ գյուղի Սուրբ Գևորգ եկեղեցու կղմինդրե տանիքածածկը: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Գմբեթի և լանջերի կղմինդրե ծածկը տարիների ընթացքում խիստ քայքայվել էր և վնասվել եկեղեցի ներթափանցած խոնավության հետևանքով: Տանիքածածկի նորոգման ճարտարապետական նախագիծը նախապես համաձայնեցվել էր Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ՝ ստանալով գիտամեթոդական խորհրդի դրական եզրակացությունը: […] ...

Շամլուղում 9-ամյա երեխան վնասվածքներ է ստացել․ նա սանավիացիայի ուղղաթիռով տեղափոխվել է Երևան

17:16 03.06.2024

Շամլուղում 9-ամյա երեխան վնասվածքներ է ստացել․ նա սանավիացիայի ուղղաթիռով տեղափոխվել է Երևան

Հունիսի 2-ին՝ ժամը 14:30-ի սահմաններում, շտապ օգնության կանչ է գրանցվել Շամլուղ բնակավայրից՝ իննամյա երեխայի որովայնի բութ տրավմա՝ շոկային վիճակ ախտորոշմամբ: Շտապ օգնության մեքենան, որը հերթապահում էր Ախթալայի ժամանակավոր կամրջի մոտ, տարհանել է երեխային և շտապ տեղափոխել «Ալավերդու բժշկական կենտրոն» ՓԲԸ: Այս մասին հայտնում են «Ալավերդի» ԲԿ-ից: Հետազոտություններից պարզ է դարձել, որ Հ. Սոխակյանը հեծանիվից վայր […] ...

Պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները մայրաքաղաքում և մարզերում

17:11 03.06.2024

Պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները մայրաքաղաքում և մարզերում

Մայիսի 27-ից հունիսի 3-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 2923 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 122 մեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 145, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 249 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 29, չամրակապված վարելու՝ 359, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 241, վարելիս հեռախոսից […] ...

Քննարկվել են ՀՀ վարչապետի և նախագահի աշխատակազմերի 2023 թ. պետական բյուջեի կատարման հաշվետվությունները

17:03 03.06.2024

Քննարկվել են ՀՀ վարչապետի և նախագահի աշխատակազմերի 2023 թ. պետական բյուջեի կատարման հաշվետվությունները

2023 թվականին ՀՀ վարչապետի աշխատակազմը շարունակել է բարելավել պետական ապարատի աշխատանքները` հնարավորինս կիրառելով թվային գործիքներ. ասել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը: Նրա տեղեկացմամբ 2023 թվականին վարչապետի աշխատակազմին 11 ծրագրի իրականացման համար հատկացվել է շուրջ 22,2 մլրդ դրամ, որից 2023 թվականի ծախսերը կազմել են 21.2 մլրդ դրամ կամ նախատեսվածի 95.3 տոկոսը: Ծրագրված ցուցանիշից շեղումը […] ...

BACK_TO_TOP