ՃՏՊ Սպիտակ-Երևան ավտոճանապարհին․ կան տուժածներ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 06 2024
  • $
    388.49
  • RUBLE
    4.40
  • 415.57
WEATHER
+28.09 oC

ՃՏՊ Սպիտակ-Երևան ավտոճանապարհին․ կան տուժածներ

08:10 23.05.2024

Մայիսի 22-ին, ժամը 21:28-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սպիտակի ոլորաններում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան արգելափակված քաղաքացիներ։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Սպիտակ-Երևան ավտոճանապարհի մոտ 11-րդ կմ-ին «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ն․ Մ․) դուրս է եկել երթևեկելի հատվածից և կողաշրջվել։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ երկու ուղևոր հոսպիտալացվել է ԲԿ։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, ուղևոր Մ․ Հ․-ին (ծնված 1988 թ․) դուրս բերել և մոտեցրել շտապօգնության մեքենային։ Տուժածը հոսպիտալացվել է ԲԿ։
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Կապանի թիվ 9 մանկապարտեզի շենքի վերակառուցման և տարածքի բարեկարգման աշխատանքների ընթացքին

11:29 16.06.2024

Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Կապանի թիվ 9 մանկապարտեզի շենքի վերակառուցման և տարածքի բարեկարգման աշխատանքների ընթացքին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Կապանի թիվ 9 մանկապարտեզի շենքի վերակառուցման և տարածքի բարեկարգման աշխատանքների ընթացքին: «Շինարարական աշխատանքները նախատեսվում է ավարտել մոտ ժամանակներս: 170 սանի համար նախատեսված մանկապարտեզի արժեքը 295 մլն դրամ է, որից Կառավարության մասնաբաժինը 80 տոկոս է»,-Ֆեյսբուքի իր էջում գրել է Փաշինյանը: ...

ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ․ ՀՀ ՊՆ

11:25 16.06.2024

ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ․ ՀՀ ՊՆ

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե հունիսի 16-ին՝ ժամը 00:50-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։ ...

Տարադրամի փոխարժեքները հունիսի 16-ին

11:22 16.06.2024

Տարադրամի փոխարժեքները հունիսի 16-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 387․5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 391 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 414 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 422 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.28 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.44 դրամ:   ...

Վարդենյաց լեռնանցքի՝ Սալլի բնակավայրի հատվածում ճանապարհի երթեւեկությունը միակողմանի բացվել է

11:11 16.06.2024

Վարդենյաց լեռնանցքի՝ Սալլի բնակավայրի հատվածում ճանապարհի երթեւեկությունը միակողմանի բացվել է

Վարդենյաց լեռնանցքի՝ Սալլի բնակավայրի հատվածում ճանապարհի երթեւեկությունը միակողմանի բացվել է։ Այս մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտը»։ Հիշեցնենք, որ տվյալ հատվաղում տեղի էր ունեցել քարաթափում։ Ճանապարհը սպասարկող կազմակերպությունը շարունակում է մաքրման աշխատանքներ։ ...

Իրականացվում են Վաչագան գետի հունի մաքրման, բետոնե հարթակների, գետի հենապատերի վերականգնման, մայթերի վերակառուցման աշխատանքներ

11:04 16.06.2024

Իրականացվում են Վաչագան գետի հունի մաքրման, բետոնե հարթակների, գետի հենապատերի վերականգնման, մայթերի վերակառուցման աշխատանքներ

Կապանում իրականացվում են Վաչագան գետի հունի մաքրման, բետոնե հարթակների, գետի հենապատերի վերականգնման և վերանորոգման, մայթերի վերակառուցման աշխատանքներ: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Սուբվենցիոն ծրագրի արժեքը 295.2 մլն դրամ է, որից 174 մլն դրամը տրամադրել է Կառավարությունը: ...

Հրդեհ Նիզամի գյուղում

10:59 16.06.2024

Հրդեհ Նիզամի գյուղում

Հունիսի 15-ին, ժամը 17:32-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նիզամի գյուղի Միկոյան փողոցում այրվում է տնակ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի Մարգարյան փողոցում գտնվող վագոն-տնակում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։05-ին, մարվել՝ 19։30-ին: Այրվել […] ...

BACK_TO_TOP