Լիտվայի ՆԳ նախարարության հետ համագործակցությունն ամրապնդվում է. ՆԳՆ ՄՔԾ պատվիրակությունն այցելել է Լիտվայի Հանրապետություն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 06 2024
  • $
    388.49
  • RUBLE
    4.40
  • 415.57
WEATHER
+28.09 oC

Լիտվայի ՆԳ նախարարության հետ համագործակցությունն ամրապնդվում է. ՆԳՆ ՄՔԾ պատվիրակությունն այցելել է Լիտվայի Հանրապետություն

14:18 23.05.2024

ԵՄ կողմից իրականացվող «Աջակցություն Հայաստանում իրավապահ մարմինների և անվտանգության ոլորտի բարեփոխումներին» ծրագրի շրջանակում՝ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության մի խումբ աշխատակիցներ մայիսի 13-ից 17-ը ճանաչողական այցով մեկնել էին Լիտվայի Հանրապետություն։

Այցի նպատակն էր ծանոթանալ Լիտվայի ՆԳՆ Միգրացիոն դեպարտամենտի և ենթակա ստորաբաժանումների աշխատանքին։

Հանդիպման ընթացքում ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության աշխատակիցներին ներկայացվել են Միգրացիոն դեպարտամենտի կառուցվածքը և գործառույթները։

Պատվիրակության անդամներն ծանոթացել են նաև դեպարտամենտի Վիլնյուսի բաժնի, Անձը հաստատող փաստաթղթերի անհատականացման կենտրոնի, Զանգերի կենտրոնի, Պետական ձեռնարկությունների ռեգիստրների կենտրոնի և Վիլնյուսի միջազգային տան աշխատանքներին։

Միգրացիոն դեպարտամենտ ճանաչողական այցի ընթացքում ձեռք բերված փորձը կնպաստի ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության բարեփոխումների հաջող իրականացմանը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վարդենյաց լեռնանցքի՝ Սալլի բնակավայրի հատվածում ճանապարհի երթեւեկությունը միակողմանի բացվել է

11:11 16.06.2024

Վարդենյաց լեռնանցքի՝ Սալլի բնակավայրի հատվածում ճանապարհի երթեւեկությունը միակողմանի բացվել է

Վարդենյաց լեռնանցքի՝ Սալլի բնակավայրի հատվածում ճանապարհի երթեւեկությունը միակողմանի բացվել է։ Այս մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտը»։ Հիշեցնենք, որ տվյալ հատվաղում տեղի էր ունեցել քարաթափում։ Ճանապարհը սպասարկող կազմակերպությունը շարունակում է մաքրման աշխատանքներ։ ...

Հրդեհ Նիզամի գյուղում

10:59 16.06.2024

Հրդեհ Նիզամի գյուղում

Հունիսի 15-ին, ժամը 17:32-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նիզամի գյուղի Միկոյան փողոցում այրվում է տնակ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի Մարգարյան փողոցում գտնվող վագոն-տնակում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։05-ին, մարվել՝ 19։30-ին: Այրվել […] ...

Հրդեհ Գետամեջ գյուղում

10:42 16.06.2024

Հրդեհ Գետամեջ գյուղում

Հունիսի 15-ին, ժամը 20:04-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Հաճն քաղաքի սկզբնամասում՝ տներից մեկի բակում, հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Գետամեջ գյուղի 20-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում է խորդանոց։ Հրդեհը մեկուսացվել է […] ...

Վարդենյաց լեռնանցքի՝ Սալլի բնակավայրի հատվածում տեղի է ունեցել քարաթափում

10:27 16.06.2024

Վարդենյաց լեռնանցքի՝ Սալլի բնակավայրի հատվածում տեղի է ունեցել քարաթափում

Վարդենյաց լեռնանցքի՝ Սալլի բնակավայրի հատվածում տեղի է ունեցել քարաթափում։ Երթեւեկությունը երկկողմանի փակ է։ Այս մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտը»։ Սպասարկող կազմակերպությունը կատարում է մաքրման աշխատանքներ։ ...

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կադրեր է հրապարակել Կապան այցից

10:16 16.06.2024

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կադրեր է հրապարակել Կապան այցից

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում կադրեր է հրապարակել Կապան այցից։ «Երևան-Կապան թռիչք»,-տեսանյութին կից գրել է Փաշինյանը։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Փաշինյանը Կապանում մասնակցել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստին։   ...

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

10:02 16.06.2024

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Արարատի մարզի Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի հետիոտնի համար նախատեսված հատվածում տեղի է ունեցել մասնակի փլուզում, ինչի հետևանքով կամրջով երթևեկությունը դադարեցվել է։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի` Վանաձոր – Ալավերդի – Այրում – Բագրատաշեն ավտոճանապարհը երթևեկելի է միայն մարդատար ավտոմեքենաների համար։ Վարորդներին հորդորվում է դեպի Վրաստանի […] ...

BACK_TO_TOP