Transparency International-ը ԵԽ-ին կոչ է արել կոշտ միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կոռուպցիոն սկանդալների և փողերի լվացման դեմ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 08 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.79
  • 447.84
WEATHER
+30.09 oC

Transparency International-ը ԵԽ-ին կոչ է արել կոշտ միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կոռուպցիոն սկանդալների և փողերի լվացման դեմ

16:29 10.10.2017

«Թրանսփերենսի Ինթերնեյշնլ» կազմակերպությունը Եվրոպայի խորհրդին կոչ է անում կոռուպցիայի դեմ պայքարի կոշտ միջոցներ ձեռնարկել վերջին կոռուպցիոն սկանդալներից և Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահի հրաժարականից հետո այդ կառույցի նկատմամբ վստահությունը վերականգնելու համար: Կազմակերպությունը հայտարարություն է տարածել, որում ողջունել է այն հանգամանքը, որ ԵԽԽՎ-ում այս շաբաթ քվեարկության է դրվելու հակակոռուպցիոն կանոններն ընդունելու հարցը, սակայն կոչ է արել արագ անդրադարձ կատարել առկա մեղադրանքներին:

«Եվրոպայի խորհուրդը ժողովրդավարության պահպանման և ամրապնդման մանդատ ունի: Սեպտեմբերի 4-ին Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի լուսաբանման նախագծի և դրա գործընկերների բացահայտումները ցույց տվեցին, որ ԵԽԽՎ ներկա և նախկին պատգամավորներ գումարներ են ստացել վեհաժողովում Ադրբեջանի շահերը պաշտպանելու համար»,- ասված է հայտարարության մեջ` հիշեցնելով, որ հոկտեմբերի 6-ին հրաժարական է ներկայացրել ԵԽԽՎ արդեն նախկին նախագահ Պեդրո Ագրամունտը` մինչ նրան քվեարկությամբ կհեռացնեին վեհաժողովի աշնանային նստաշրջանի մեկնարկին:

«Թրանսփերենսի Ինթերնեյշնլ» կազմակերպության տնօրեն Պատրիսիա Մորեյրան ընդգծել է, որ ԵԽԽՎ նախագահը պետք է արագ քայլեր ձեռնարկի իրավախախտումների դեմ` շեշտելով, որ անցյալում դա ձգձգվեց, երբ 2012թ. առաջին անգամ խոսք գնաց այդ մասին: «ԵԽԽՎ ներկա և նախկին պատգամավորների` Ադրբեջանից կասկածելի ֆինանսական օգուտներ ստանալու մասին բացահայտումները պետք է հետաքննության ենթարկվեն նրանց ազգային իշխանությունների կողմից: Այդ բացահայտումներում պատգամավորներ են ներգրավված Բելգիայից, Գերմանիայից, Իտալիայից, Սլովենիայից, իսկ փողերի լվացման վերաբերյալ բացահայտումներում ներգրավված են Բուլղարիան, Չեխիան, Դանիան, Էստոնիան, Ֆրանսիան, Հունգարիան, Ռուսաստանը, Շվեյցարիան և Միացյալ Թագավորությունը: Եվրոպայի խորհրդի որոշմանը սկսելու փոխարեն այդ երկրները պետք է սեփական ջանքերը գործադրեն կոռուպցիոն սկանդալների վերաբերյալ հետաքննություն անցկացնելու ուղղությամբ` սերտ համագործակցելով նաև Եվրոպայի խորհրդի հետ: Եվրոպայի խորհրդի անդամ երկրները պետք է այնպես անեն, որ հետաքննող մարմինները հասանելիություն ունենան անհրաժեշտ ողջ տեղեկատվությանը և փաստաթղթերին, իրավասություն ունենալ անցկացնել ստուգումներ»,- ասել է նա:

Կազմակերպությունը Եվրոպայի խորհրդին կոչ է արել նաև ստեղծել մշտական հետաքննության գրասենյակ` որպես ապագայում փողերի լվացման և կոռուպցիայի դեպքերի բացահայտման արդյունավետ մեխանիզմ: «Թրանսփերենսի Ինթերնեյշնլ»-ը նաև գտնում է, որ Եվրոպայի խորհուրդը և նրա անդամ երկրները պետք է ընդունեն այնպիսի ընթացակարգեր, որոնք թույլ կտան հեռացնել այն անդամին, ով կխախտի օրենքները և կաշառք կվերցնի:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հնդկաստանը ողջունել է Պուտինի և Թրամփի հանդիպումը

16:16 16.08.2025

Հնդկաստանը ողջունել է Պուտինի և Թրամփի հանդիպումը

Հնդկաստանը ողջունում է Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպումը Ալյասկայում, հայտարարել է Հնդկաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Ռանդհիր Ջայսվալը։ «Հնդկաստանը ողջունում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև Ալյասկայում կայացած հանդիպումը։ Խաղաղության ձգտելու գործում նրանց առաջնորդությունը արժանի է բարձր գնահատանքի», – ասել է բարձրաստիճան դիվանագետը։ ...

Մակրոնը հայտարարություն է արել Պուտին-Թրամփ հանդիպումից հետո

16:00 16.08.2025

Մակրոնը հայտարարություն է արել Պուտին-Թրամփ հանդիպումից հետո

Ալյասկայում կայացած Ռուսաստան-ԱՄՆ գագաթնաժողովից հետո Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է Ուկրաինայի հարցով «կամավորների կոալիցիայի» ներկայացուցիչների անհապաղ հանդիպման մասին։ «Ցանկացած երկարատև խաղաղություն պետք է ուղեկցվի անխախտ անվտանգության երաշխիքներով։ Ես ողջունում եմ ԱՄՆ-ի պատրաստակամությունը՝ նպաստելու դրան այս հարցում։ Մենք կաշխատենք այս ուղղությամբ նրանց և կամավորների կոալիցիայի մեր բոլոր գործընկերների հետ, որոնց հետ մենք շուտով կրկին կհավաքվենք՝ […] ...

Երևանում «Mercedes»-ը բախվել է բազալտե եզրաքարին, ապա՝ երկաթե էլեկտրասյանը. կա տուժած

15:46 16.08.2025

Երևանում «Mercedes»-ը բախվել է բազալտե եզրաքարին, ապա՝ երկաթե էլեկտրասյանը. կա տուժած

Այսօր՝ օգոստոսի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:50-ի սահմաններում «Mercedes» մակնիշի ավտոմեքենան Ռուբինյանց փողոցում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարին, ապա՝ երկաթե էլեկտրասյանը: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդի ինքնությունը: ...

Իրանը և Հայաստանը՝ ընդհանուր պատմության և ապագայի արտացոլում. Աբբաս Արաղչիի հոդվածը

15:27 16.08.2025

Իրանը և Հայաստանը՝ ընդհանուր պատմության և ապագայի արտացոլում. Աբբաս Արաղչիի հոդվածը

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչին Իրանի նախագահ Մասուդ  Փեզեշքիանի՝ Հայաստանի Հանրապետություն այցին ընդառաջ, հոդված է պատրաստել՝ անդրադառնալով երկու երկրների ժողովուրդների մշակութային ընդհանրություններին և պատմական անցյալին: Հոդվածում ընդգծվում է, որ համաշխարհային անորոշության և տարածաշրջանային զարգացումների  պայմաններում Իրանի և Հայաստանի շահերը ավելի ու ավելի են միահյուսվում: «Արմենպրես»-ը հոդվածն ամբողջությամբ ներկայացնում է ստորև. «Մինչ […] ...

Կողմերի պնդմամբ՝ «միջանցքը» հանվել է բանակցությունների սեղանից և փոխարինվել է Հայաստանի լիակատար ինքնիշխանության ներքո տարանցիկ ճանապարհով. Ֆաթիմա Մոհաջերանի

15:14 16.08.2025

Կողմերի պնդմամբ՝ «միջանցքը» հանվել է բանակցությունների սեղանից և փոխարինվել է Հայաստանի լիակատար ինքնիշխանության ներքո տարանցիկ ճանապարհով. Ֆաթիմա Մոհաջերանի

Իրանն աջակցում է ցանկացած գործընթացի, որը բերում է բախումների դադարեցման, լարվածության նվազեցման և անխախտ կայունության ստեղծման: Այս մասին հայտարարել է Իրանի կառավարության մամուլի քարտուղար Ֆաթիմա Մոհաջերանին: «Իհարկե, այս աջակցությունը պայմանական է և հիմնված է տարածաշրջանային երկրների կողմից համաձայնեցված սկզբունքների վրա»,-ասել է Մոհաջերանին։ Նա ընդգծել է, որ հիմնական տեղաշարժերից մեկը վիճահարույց այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» ծրագրի […] ...

SHANTNEWS

15:00 16.08.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP