Երևանում 8-ամյա երեխան 2-րդ հարկի լուսամուտից ցած է ընկել․ նրան տեղափոխել են հիվանդանոց – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 05 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 435.58
WEATHER
+22.09 oC

Երևանում 8-ամյա երեխան 2-րդ հարկի լուսամուտից ցած է ընկել․ նրան տեղափոխել են հիվանդանոց

17:08 24.05.2024

Մայիսի 17-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։20-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Նոր Նորքի բաժին հաղորդում է ստացվել, որ «պոլիտրավմա» ախտորոշմամբ շտապօգնության 53 խումբը «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն է տեղափոխել մի երեխայի։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն հիվանդանոց է մեկնել ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը: Ոստիկանները պարզել են, որ երեխան ՌԴ քաղաքացի 8-ամյա Յ․ Վ․-ն է։ Պարզվել է նաև, որ վերջինս նշված վնասվածքը ստացել է նույն օրը ժամը 12։00-ի սահմաններում 2-րդ հարկի բնակարանի պատուհանից վայր ընկնելու հետևանքով: Դեպքի փաստով ոստիկանության Նոր Նորքի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Վերջին զանգի» միջոցառումների շրջանակում ուժեղացված ծառայության արդյունքները ժամը 21.00-ի դրությամբ

22:11 23.05.2025

«Վերջին զանգի» միջոցառումների շրջանակում ուժեղացված ծառայության արդյունքները ժամը 21.00-ի դրությամբ

Մայիսի 23-ի ժամը 21.00-ի դրությամբ մայրաքաղաքում և մարզերում պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել «Վերջին զանգի» միջոցառումների մասնակից անձանց 262 տրանսպորտային միջոց, որոնցից 148-ի ղեկին եղել են անչափահասներ: Կրկին հորդորում ենք զերծ մնալ ավտոմեքենաները երեխաներին վստահելուց․ յուրաքանչյուր դեպք առաջացնելու է իրավական հետևանք։ Ուժեղացված հսկողությունը շարունակվում է։ ...

SHANTNEWS

22:00 23.05.2025

SHANTNEWS

Ոչ ոք ինձ չի հեռացրել․ Թիկնիզյան

21:48 23.05.2025

Ոչ ոք ինձ չի հեռացրել․ Թիկնիզյան

«Լոկոմոտիվի» և Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը հայտարարել է, որ ակումբը չի հեռացրել իրեն մարզումներից: «Ինձ չեն հեռացրել ո՛չ մարզումներից, ո՛չ էլ առաջիկա խաղի հայտացուցակից: Ես զրույց եմ ունեցել ակումբի ղեկավարության հետ և ներկայացրել եմ ապագայի վերաբերյալ դիրքորոշումս: Նրանք ընդունել են առաջարկներս, այդ պատճառով էլ ես չեմ մեկնելու խաղին: Ոչ ոք ինձ չի հեռացրել, ոչ […] ...

«Երեխաների պաշտպանության ամրապնդումը Հայաստանում» խորագրով երկօրյա համաժողով Երևանում

21:38 23.05.2025

«Երեխաների պաշտպանության ամրապնդումը Հայաստանում» խորագրով երկօրյա համաժողով Երևանում

Երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտի շահագրգիռ գերատեսչությունների և Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի է ունեցել «Երեխաների պաշտպանության ամրապնդումը Հայաստանում» խորագրով երկօրյա համաժողովը՝ քննարկելու արտակարգ և հետճգնաժամային իրավիճակներում երեխաների պաշտպանության մեխանիզմները: Այս մասին հայտնել են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից Հանդիպմանը մասնակցել են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը, Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի […] ...

Անահիտ Մանասյանը մասնակցել է «Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրի» աշակերտների Վերջին զանգի միջոցառմանը

21:25 23.05.2025

Անահիտ Մանասյանը մասնակցել է «Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրի» աշակերտների Վերջին զանգի միջոցառմանը

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մայիսի 23-ին մասնակցել է «Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիր» ՊՈԱԿ-ի աշակերտների «Վերջին զանգին» նվիրված «Լռության լուսե թռիչք» խորագրով միջոցառմանը: Կրթահամալիրի շրջանավարտները հանդես են եկել համերգային ծրագրով, ներկայացրել բեմադրություն: Երիտասարդներին իրենց ելույթներով շնորհավորել են սիրված արտիստները: Շնորհավորելով շրջանավարտներին՝ Պաշտպանը նշել է, որ գիտելիքը մարդու ամենաարժեքավոր և անփոխարինելի հարստությունն է, […] ...

Սյունիքում ընթանում են լայնածավալ ճանապարհաշինական աշխատանքներ

21:16 23.05.2025

Սյունիքում ընթանում են լայնածավալ ճանապարհաշինական աշխատանքներ

Սյունիքի մարզում ընթանում են լայնածավալ ճանապարհաշինական աշխատանքներ: «Հորիզոնի» նկարահանող խումբը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ներկայացուցիչների հետ երկու օր եղել է Սյունիքի մարզում, հետևել շինաշխատանքներին: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...

BACK_TO_TOP