11:20 11.09.2018
Ավարտվել է Շիրակի մարզի Մեղրաշատ և Իսահակյան գյուղերի բնակիչներին աշնանացան ցորենի սերմացուի բաշխման գործընթացում համայնքապետարանների պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքի օգտագործմամբ առերևույթ չարաշահումներ կատարելու դեպքերի առթիվ քննված քրեական գործերի նախաքննությունը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ դատախազությունից:
Ինչպես նշվել է ավելի վաղ, Շիրակի մարզի դատախազությունում կատարված՝ տեղական սերմարտադրողներից և Ռուսաստանի Դաշնությունից աշնանացան ցորենի սերմացուի ձեռքբերման, բաշխման գործընթացում պետական շահերի պաշտպանության վիճակի ուսումնասիրության արդյունքում ի հայտ են բերվել առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող տվյալներ, որոնք նյութեր նախապատրաստելու համար ուղարկվել են Ոստիկանության Շիրակի մարզի տարբեր բաժիններ: Արդյունքում մարզի Իսահակյան և Մեղրաշատ համայնքների բնակիչների աշնանացան ցորենի սերմացուի բաշխման գործընթացում նշված համայքնների ղեկավարների կողմից պաշտոնեական դիրքի օգտագործմամբ առերևույթ չարաշահումներ կատարելու դեպքերի առթիվ մարզի դատախազությունում 2018թ. մարտի 27-ին ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 314-րդ հոդվածի հատկանիշներով հարուցվել է երկու քրեական գործ և նախաքննություն կատարելու հանձնարարությամբ ուղարկվել ՔԿ Շիրակի մարզի քննչական վարչություն:
Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների բավարար համակցությամբ հիմնավորվել է, որ Շիրակի մարզի Իսահակյան համայնքի (ներկայիս Անի խոշորացված համայնքի Իսահակյան գյուղի) նախկին ղեկավար Արտավազդ Արսենյանը և Մեղրաշատ համայնքի (ներկայումս Ամասիա խոշորացված համայնքի Մեղրաշատ գյուղի) նախկին ղեկավար Վահրամ Սաղաթելյանը, նպատակ ունենալով հափշտակել համայնքների բնակիչներին հասանելիք աշնանացան ցորենի սերմացուն, 2012-2016թթ. ընթացքում համայնքների մի քանի բնակիչների տվյալները ձևականորեն ներառել են պետական աջակցության ծրագրի շրջանակներում տրամադրվող աշնանացան ցորենի սերմացուի բաշխման ցուցակներում, սակայն նրանց չեն հատկացրել վերջիններիս անվամբ դուրս գրված սերմացուն և, օգտագործելով իրենց պաշտոնեական դիրքը, յուրացման եղանակով հափշտակել են:
Այս հանցավոր արարքների հանգամանքները թաքցնելու նպատակով համայնքների ղեկավարներն անձամբ կազմել և իրենց ստորագրություններով ու համայնքապետարանների կնիքներով հաստատել են սերմացու ցորենն ստացած լինելու մասին հավաստող կեղծ բաշխացուցակներ, որոնցում ներառել են նաև տասնյակ այնպիսի բնակիչների տվյալներ, որոնք կամ առհասարակ սերմացու ցորեն չեն ստացել կամ ստացել են նշվածից շատ ավելի քիչ քանակությամբ:
Վերոգրյալից բացի, նշված ժամանակահատվածներում սերմացու ցորենի դիմաց Իսահակյան համայնքի թվով 27 բնակիչների, իսկ Մեղրաշատ համայնքի թվով 18 բնակիչների կողմից ստացված սերմացուի դիմաց վճարված համապատասխանաբար 2.030.000 ՀՀ դրամ և 2.688.000 ՀՀ դրամ գումարները համայնքապետերը չեն մուտքագրել համայնքների բյուջե, չեն փոխանցել «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ հաշվեհամարին՝ յուրացման եղանակով հափշտակելով դրանք: Իսկ հափշտակության հանգամանքը թաքցնելու համար համայնքապետերը սերմացուն ստացած շահառումների վերաբերյալ կազմած կեղծ բաշխացուցակները, որոնցում չեն ներառել համայնքի բազմաթիվ բնակիչների կողմից կատարված վճարումները, տրամադրել են Շիրակի մարզպետարանին:
Նշված հանցավոր արարքների կատարման կասկածանքով 2018թ. մարտի 29-ին Արտավազդ Արսենյանը և Վահրամ Սաղաթելյանը ձերբակալվել են: Նրանց վերջնական մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով և 314-րդ հոդվածի 1-ին մասով, և նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին:
Նախաքննության ընթացքում նրանց կողմից ամբողջությամբ վերականգնվել է պետությանը հասցված վնասը:
Քրեական գործերով նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազների կողմից հաստատվել է մեղադրական եզրակացությունը և ուղարկվել ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:
23:59 25.05.2025
Նախաձեռնություն՝ տարեցների համար. նրանք մասնակցում են օտար լեզուների, պարի և երգի դասընթացներիԵրևանը բոլորի քաղաքն է։ Կարևոր է, որ յուրաքանչյուր քաղաքացի՝ անկախ տարիքից, ունենա ակտիվ, ստեղծագործ և իմաստալից առօրյա։ Տարեցների աշխույժ ժամանցն ապահովելու նպատակով «Արժանավայել ծերություն» տարեցների շահերի պաշտպանություն ՀԿ-ն նախաձեռնել է մի ծրագիր, որի ընթացքում մեծահասակները մասնակցում են օտար լեզուների, պարի և երգի դասընթացների: Նախագծին աջակցում է Կենտրոն վարչական շրջանը: Մանրամասները՝ քաղաքապետարանի տեսանյութում: ...
23:34 25.05.2025
Երեք ֆուտբոլիստ լքում է ՄՅՈւ-նԱնգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» ակումբը իր պաշտոնական կայքում հայտարարել է, որ պաշտպաններ Վիկտոր Լինդելոֆը և Ջոնի Էվանսը, ինչպես նաև դանիացի կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը, ընթացիկ մրցաշրջանի ավարտին կհեռանան ակումբից։ Այսօր՝ մայիսի 25-ին, երեք ֆուտբոլիստներն էլ մասնակցել են Անգլիայի Պրեմիեր լիգայի 38-րդ տուրի՝ «Աստոն Վիլլայի» հետ խաղին (2-0): ...
23:10 25.05.2025
Առողջապահության նախարարի տեղակալը ներկայացրել է ակնաբուժական ոլորտում մեր երկրի ձեռքբերումներըԱկնաբուժական ոլորտի ամենամյա միջոցառմանն այս տարի մասնակցում են առաջատար մասնագետներ ու պրոֆեսորներ ԱՄՆ-ից, Եվրոպայից, ԱՊՀ երկրներից: «Շատ կարևոր է գիտակրթական, համահայկական այս հարթակի դերը, որն աշխարհի տարբեր երկրների անվանի ակնաբույժների փորձառությունն ու գիտելիքը մեկտեղելու հրաշալի հնարավորություն է ընձեռում»,- ողջունելով Հայկական միջազգային ակնաբուժական կոնֆերանսի մասնակիցներին՝ նշել է առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Գասպարյանը։ Նախարարի տեղակալը ներկայացրել է […] ...
22:40 25.05.2025
Ճապոնիան առանց նախազգուշացման կրակ է բացել Ռուսաստանի սահմանի մոտՃապոնիայի առափնյա պահպանությունը սխալմամբ առանց նախազգուշացման կրակ է բացել Կունաշիրի մոտ՝ հրաձգության ուսումնավարժանքի ժամանակ, հայտնում է Yomiuri թերթը։ «Մայիսի 23-ին Հոկայդո նահանգապետության Նեմուրո առափնյա պահպանությունը հայտնել է, որ «Կավագիրի» պարեկային նավի անձնակազմը սխալ է թույլ տվել՝ կրակային վարժություններ անցկացնելով Շիրետոկո հրվանդանի ափերի մոտ՝ առանց մոտակա նավերին նավիգացիոն նախազգուշացում տալու», – ասվում է հաղորդագրությունում: Ըստ հրապարակման՝ […] ...
22:07 25.05.2025
Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն պաշտոնական այցով ժամանեց ՀայաստանԵրկօրյա պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն է ժամանել Սլովակիայի Հանրապետության վարչապետ Ռոբերտ Ֆիցոն: Պաշտոնական այցի շրջանակում նախատեսված են հանդիպումներ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ: Ռոբերտ Ֆիցոն կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Սլովակիայի վարչապետը կմասնակցի նաև «Երևանյան երկխոսություն-2025» միջազգային համաժողովին։ ...
22:01 25.05.2025
Մեքենավարը անմիջապես կիրառել է ձայնային ազդանշաններ և արտակարգ արգելակում, սակայն բախումը կանխել չի հաջողվել. ՀԿԵ-ն մանրամասներ է հայտնել ողբերգական դեպքից«Հարավկովկասյան երկաթուղի»-ն հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «2025 թվականի մայիսի 25-ին՝ ժամը 14:35-ին, Էջմիածին–Մասիս երկաթուղային հատվածում տեղի է ունեցել դժբախտ պատահար մահվան ելքով։ Գյումրի–Երևան երթուղով ընթացող էլեկտրագնացքի մեքենավարական անձնակազմը, շարժվելով սահմանված արագությամբ, նկատել է երկաթուղային գծերի վրա կանգնած անձի, որը գտնվել է գնացքից մոտ 130 մետր հեռավորության վրա՝ մեջքով դեպի գնացքը։ Մեքենավարը անմիջապես կիրառել […] ...