16:46 27.05.2024
Հորդառատ անձրևների հետևանքով Արթիկ համայնքի Մեծ Մանթաշ բնակավայրի շուրջ 350 մետր ճանապարհամերձ գազատար խողովակը վնասվել է, որի հետևանքով դադարեցվել է համայնքի 10 բնակելի տան և հարակից հատվածում գտնվող մանկապարտեզի գազամատակարարումը։
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը Արթիկ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանի, Մեծ Մանթաշի վարչական ղեկավար Նարեկ Մկրտչյանի, Շիրակ ԳԳՄ տնօրեն Թորգոմ Սուքիասյանի, մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանի, շինարարական կազմակերպության պատասխանատուների հետ եղել է Մեծ Մանթաշում, հանդիպել բնակիչների հետ, լսել նրանց և պատասխանատու կառույցների ներկայացուցիչներին, որից հետո եղել է նաև բնակավայրի մանկապարտեզում։ Տնօրենի հետ զրույցում քննարկվել է բնակավայրում նոր մանկապարտեզ կառուցելու հարցը, քանի որ հաջորդ տարի սաների թիվը, ըստ նախնական տվյալների, կավելանա 27-ով։
«Մեզ համար կարևոր է առաջացած խնդրի օր առաջ լուծումն ու գազամատակարարման վերականգնումը, եղանակային պայմաններն, իհարկե, անբարենպաստ են, սակայն մեր ջանքերը պետք է միտված լինեն մեր բնակիչների հոգսերի թեթևացմանը։ Շիրակի մարզպետի աշխատակազմը լիազորությունների և հնարավորությունների սահմանում կանգնած է բոլոր պատասխանատու կառույցների կողքին»,- նշել է Մուշեղ Մուրադյանը։
Մարզպետի հետ հանդիպման ժամանակ գազամատակարար և ճանապարհաշինական կազմակերպության պատասխանատուները խոստացել են համատեղ ջանքերով ամենասեղմ ժամկետներում վերացնել փլուզման հետևանքները և վերականգնել գազամատակարարումը։
17:37 18.08.2025
Ուկրաինան ցանկանում է, որ Ադրբեջանը գազ մատակարարի իրեն մինչև տարեվերջՈւկրաինան բանակցություններ է վարում Ադրբեջանի հետ մինչև տարեվերջ գազի մատակարարման պայմանագիր կնքելու համար, հայտարարել է Ուկրաինայի էներգետիկայի նախարար Սվետլանա Գրինչուկը։ Հուլիսի 28-ին «Նավթոգազ Ուկրաինա» ընկերության վարչության ղեկավար Սերգեյ Կորեցկին հայտնեց, որ Ուկրաինան կնքել է Ադրբեջանից գազի ներմուծման առաջին համաձայնագիրը, փորձնական մատակարարումը փոքր ծավալի է և իրականացվում է Տրանսբալկանյան միջանցքով։ «Մենք ներկայումս բանակցություններ ենք վարում (ադրբեջանական […] ...
17:25 18.08.2025
Մոդին և Պուտինը քննարկել են Ալյասկայում բանակցություններըՀնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին հայտնել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի մասին, որի ընթացքում նրանք քննարկել են Ալյասկայում կայացած բանակցությունները: «Շնորհակալություն իմ ընկեր նախագահ Պուտինին հեռախոսազրույցի և Ալյասկայում նախագահ Թրամփի հետ վերջերս կայացած հանդիպման տպավորությունները կիսելու համար։ Հնդկաստանը մշտապես կոչ է արել Ուկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորմանը և աջակցում է այս ուղղությամբ ձեռնարկվող բոլոր ջանքերին։ […] ...
17:12 18.08.2025
Դեբեդ գետի աղտոտման դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ քննչական կոմիտեՕգոստոսի 16-ին, առավոտյան 07։30-ի սահմաններում, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին ահազանգ էր ստացվել Դեբեդ գետի աղտոտման վերաբերյալ։ ԲԸՏՄ Լոռու և Տավուշի տարածքային բաժինների տեսուչները՝ աղտոտման հավանական աղբյուրը հայտնաբերելու համար, ժամեր շարունակ գետի երկայնքով տարածքի զննման արդյունքում պարզել են, որ Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի «Նահատակ» պոչամբար տանող խողովակաշարը վթարվել է, ինչն էլ հանդիսացել է գետի աղտոտման պատճառ։ […] ...
17:03 18.08.2025
Խաչանովը երկու տարվա ընդմիջումից հետո դարձյալ թոփ-10-ում էՌուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը ATP-ի` օգոստոսի 18-ին թարմացված դասակարգման աղյուսակում բարելավել է դիրքը երեք տեղով և 3240 միավորով 9-րդն է։ Նա դարձել է Ռուսաստանի առաջին համարը։ 29-ամյա թենիսիստը նախորդ անգամ լավագույն տասնյակում եղել էր 2023թ. հունիսի 12-ի թարմացումից հետո։ Խաչանովի կարիերայի լավագույն արդյունքն 8-րդ տեղն է։ Տղամարդկանց մենախաղի դասակարգման աղյուսակի առաջատարը Յանիկ Սիներն […] ...
16:53 18.08.2025
Կանեփ աճեցնող ու թմրանյութ պատրաստող մրգաշատցին ձերբակալվել է․ Արմավիրի համայնքային ոստիկանների բացահայտումըՕգոստոսի 14-ին Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները տեղեկություններ էին ստացել, որ Մրգաշատ գյուղի 48-ամյա բնակիչը տնամերձ հողամասում ցանել և աճեցնում է կանեփի բույսեր, ինչպես նաև դրանցից թմրամիջոց է պատրաստում։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում 48-ամյա տղամարդու տնամերձ հողամասում կատարված զննությամբ հայտնաբերվել է կանեփի 2 թուփ, 3 ապակե գլանակ՝ լցված չորացված մանրացված կանեփանման զանգվածով և […] ...
16:40 18.08.2025
ԵՄ առաջնորդները Վաշինգտոնում կհանդիպեն Զելենսկու հետ մինչև նրա՝ Թրամփին այցելելըԱՄՆ ժամանած ԵՄ առաջնորդները Վաշինգտոնում կհանդիպեն Վլադիմիր Զելենսկու հետ, նախքան վերջինի՝ Սպիտակ տուն գնալը, որտեղ կհանդիպի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Այս մասին լրագրողներին հայտնել է Եվրահանձնաժողովի մամուլի ծառայությունը: «Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը և ԵՄ պետությունների ու կառավարությունների ղեկավարները Վաշինգտոնում նախապատրաստական հանդիպում կանցկացնեն Զելենսկու հետ՝ Թրամփին այցելելուց առաջ», – հայտնել է Եվրահանձնաժողովը։ Ավելի […] ...