Ախթալա, Շամլուղ, Մեծ Այրում, Փոքր Այրում, Ճոճկան, Բենդիկ բնակավայրերում չկա սննդամթերքով, դեղորայքով, առաջին անհրաժեշտության պարագաներով սնուցման խնդիր. Արեն Մկրտչյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 06 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.85
  • 437.46
WEATHER
+22.09 oC

Ախթալա, Շամլուղ, Մեծ Այրում, Փոքր Այրում, Ճոճկան, Բենդիկ բնակավայրերում չկա սննդամթերքով, դեղորայքով, առաջին անհրաժեշտության պարագաներով սնուցման խնդիր. Արեն Մկրտչյան

11:08 29.05.2024

Սարամիջյան ճանապարհով այցելեցինք արգելափակված Շամլուղ, Ախթալա քաղաքներ, օպերատիվ իրավիճակը ներկայացրինք քաղաքացիներին։ Հենասյուներով Դեբեդի վրայով անցնող և Ախթալան ջրամատակարարող խողովակը հեղեղումներից հետո գոյություն չունի։ Այդ մասին ասված է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը ֆեյսբուքի էջում։

«Մասնագետները ինտենսիվ աշխատում են նոր խողովակ անցկացնելու ուղղությամբ։ Անօդաչու թռչող սարքով համապատասխան տեխնիկական միջոցներ են տարվել մյուս ափ։ Վերականգնումը մոտ օրերի հարց է։

Իսկ մինչև այդ Ախթալա է տեղափոխվել 4 տոննա տարողությամբ ջրատար մեքենա, որը Ճոճկանից Ագարակի խմելու ջուրը կհասցնի Ախթալա։ Արգելափակված Ախթալա, Շամլուղ, Մեծ Այրում, Փոքր Այրում, Ճոճկան, Բենդիկ բնակավայրերում այս պահին վերականգնված է

  • Էլեկտրամատակարարումը
  • Գազամատակարարումը (բացի Ախթալա կայարան թաղամասից)
  • Ջրամատակարարումը (բացի Ախթալա քաղաքից)
  • Կապը
  • Չկա սննդամթերքով, դեղորայքով, առաջին անհրաժեշտության պարագաներով սնուցման խնդիր»,- գրել է նա։
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վերականգնվել է պետությանը պատճառված 52 մլն դրամ վնասը

10:00 10.06.2025

Վերականգնվել է պետությանը պատճառված 52 մլն դրամ վնասը

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում 2024 թվականի օգոստոսի 7-ին ապօրինի ձեռնարկատիրական գործունեության և հողը փչացնելու դեպքերի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, հայտնում են ՔԿ-ից։ «Քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ-ում գործող ընկերություններից մեկը Արմավիրի մարզի բնակավայրերից մեկի վարչական տարածքում վարձակալական հիմունքներով ձեռք բերված հողատարածքներում ձկնաբուծարան […] ...

SHANTNEWS

22:00 09.06.2025

SHANTNEWS

Հայաստանի թենիսի հավաքականը կմասնակցի Դեյվիսի գավաթին

21:56 09.06.2025

Հայաստանի թենիսի հավաքականը կմասնակցի Դեյվիսի գավաթին

Հայաստանի թենիսի հավաքականն արդեն ժամանել է Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյե, որտեղ մասնակցելու է Դեյվիսի գավաթի խաղարկությանը։ Երրորդ ենթախմբում Հայաստանի հավաքականի մրցակիցներն են Հյուսիսային Մակեդոնիայի, Լատվիայի, Մոլդովայի, Չեռնոգորիայի ու Մալթայի հավաքականները։ Այս մասին հայտնել են Հայաստանի թենիսի ֆեդերացիայից: Մարզիչ Վահե Ավետիսյանի գլխավորությամբ Դեյվիսի գավաթին կմասնակցեն Միքայել Ավետիսյանը, Միքայել Ավանեսյանը, Հենրիկ Նիկողոսյանը, Սամվել Աղայանն ու Ավետիք Ղազարյանը։ […] ...

Մեծ Պարնի գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ օգնության են հասել փրկարարները

21:49 09.06.2025

Մեծ Պարնի գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ օգնության են հասել փրկարարները

Հունիսի 9-ին, ժամը 14:45-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեծ Պարնի գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները քաղաքացուն պատգարակով մոտ 300 մետր իջեցրել են և մոտեցրել անձնական […] ...

Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման ծրագրի իրականացումն անցնում է հաջորդ փուլ

21:44 09.06.2025

Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման ծրագրի իրականացումն անցնում է հաջորդ փուլ

Երևանի մետրոպոլիտենի 11-րդ՝ «Աջափնյակ» կայարանի նախագծային փաթեթն արդեն իսկ ստացել է պետական համալիր փորձաքննության դրական եզրակացությունը: Սա նշանակում է, որ կայարանի կառուցման մասով արդեն մեկնարկում են հաջորդ փուլի գործընթացները, մասնավորապես՝ ամբողջական ֆինանսավորման հաստատումը ՀՀ կառավարության կողմից, ազդեցության ենթակա տարածքում օտարման և տարաբնակեցման աշխատանքները, շինարարության մրցույթի նախապատրաստումը: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Նախագծի ընթացքը և […] ...

Ըմբիշներ Մարտին Մանջիկյանը և Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպիեում ընթացող ԵԱ եզրափակիչ

21:40 09.06.2025

Ըմբիշներ Մարտին Մանջիկյանը և Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպիեում ընթացող ԵԱ եզրափակիչ

Հունահռոմեական ոճի ըմբիշներ 48 կգ Մարտին Մանջիկյանը և 65 կգ Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպյեում ընթացող Եվրոպայի առաջնության եզրափակիչ։ Այս մասին հայտնել են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից։ Մանջիկյանը կիսաեզրափակչում 6:6 հաշվով հաղթել է ադրբեջանցի ըմբիշին, իսկ Նազարյանը 10:4 հաշվով շվեդ մրցակցին։ Մինչև եզրափակիչ Մանջիկյանը առավելության է հասել նաև հույն մրցակցի նկատմամբ, իսկ Նազարյանը ուժեղ է […] ...

BACK_TO_TOP