Արփինե Հովհաննիսյանը կարևոր հանդիպում է ունեցել Ֆրանսիայում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 05 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.80
  • 441.84
WEATHER
+13.09 oC

Արփինե Հովհաննիսյանը կարևոր հանդիպում է ունեցել Ֆրանսիայում

14:24 11.09.2018

ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը գրառում է կատարել Facebook-ի իր էջում, որտեղ հայտնել է, որ կարևոր հանդիպում է տեղի ունեցել Ֆրանսիայի ԱԳՆ-ում:

«Այսօր Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունում հանդիպում ունեցա Մայրցամաքային Եվրոպայի տնօրեն Ֆլորենս Մանջինի հետ։ Հանդիպման ընթացքում ներկայացրել եմ Հայաստանում տիրող ներքաղաքական իրավիճակը, իրադարձությունների զարգացումները, ինչպես նաև խոսքի ազատության, անհանդուրժողականության, ատելության խոսքի, իրավունքի գերակայության հետ կապված մոտեցումները»,- գրել է նա։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թրամփը հրավիրել է Էրդողանին ԱՄՆ

23:12 05.05.2025

Թրամփը հրավիրել է Էրդողանին ԱՄՆ

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցից հետո հայտարարել է, որ վերջինս իրեն հրավիրել է այցելել Միացյալ Նահանգներ։ Թուրք առաջնորդն այս մասին գրել է X-ի իր միկրոբլոգում: «ԱՄՆ նախագահ, իմ սիրելի ընկեր Դոնալդ Թրամփի հետ այսօր ունեցած հեռախոսազրույցը շատ արդյունավետ, իմաստալից և անկեղծ էր։ Ես փոխանցեցի, որ շատ ուրախ կլինեմ որքան […] ...

Հայ-վրացական սահմանի՝ Գոգավան-Գուգութի անցակետում ժամանակավորապես դադարեցված է բեռնատար տրանսպորտային միջոցների մուտքը և ելքը. ՊԵԿ

23:01 05.05.2025

Հայ-վրացական սահմանի՝ Գոգավան-Գուգութի անցակետում ժամանակավորապես դադարեցված է բեռնատար տրանսպորտային միջոցների մուտքը և ելքը. ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ հայ-վրացական սահմանի՝ Գոգավան-Գուգութի անցակետում ժամանակավորապես դադարեցված է բեռնատար տրանսպորտային միջոցների մուտքը և ելքը: Մասնավորապես, վրացական կողմի մալուխի վնասման հետևանքով խափանվել է ինտերնետային կապն այդ տարածքում, ինչի պատճառով որոշ ժամանակով չի գործի անցակետը: Կոմիտեն տնտեսվարողներին հորդորում է զերծ մնալ Գոգավան-Գուգութի անցակետով բեռնատար տրանսպորտային միջոցների երթևեկության կազմակերպումից՝ մինչև ինտերնետային կապի վերականգնումը։ ...

«Սևիլիան» Կապառոսի գլխավորությամբ կրկին չի կարողացել հաղթել

22:54 05.05.2025

«Սևիլիան» Կապառոսի գլխավորությամբ կրկին չի կարողացել հաղթել

«Սևիլիան» Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի վերադարձից հետո չհաղթեց նաև չորրորդ խաղում։ Իսպանիայի Լա լիգայի 34-րդ տուրում սեփական դաշտում 2-2 հաշիվն է գրանցել «Լեգանեսի» հետ։ «Սևիլիան» 38 միավորով 15-րդն է, «Լեգանեսը» 31 միավորով՝ 19-րդը։ 69-ամյա Կապառոսը «Սևիլիան» կարիերայում չորրորդ անգամ գլխավորել է այս տարվա ապրիլի 13-ին։ ...

ՊԵԿ-ը 2025 թվականի հունվար-ապրիլ ամիսներին՝ նախորդ տարվա համեմատ ապահովել է 14.5 %-ով ավելի հարկային եկամուտներ և պետական տուրքեր

22:41 05.05.2025

ՊԵԿ-ը 2025 թվականի հունվար-ապրիլ ամիսներին՝ նախորդ տարվա համեմատ ապահովել է 14.5 %-ով ավելի հարկային եկամուտներ և պետական տուրքեր

2025 թվականի հունվար-ապրիլ ամիսների ընթացքում ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ապահովել է 948.7 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից ավելի է 120 մլրդ դրամով կամ 14.5 %-ով: Մասնավորապես, հարկային մարմնի մասով պետական բյուջե մուտքագրվել է 802.6 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ […] ...

Ձեռքերի հիգիենայի համաշխարհային օր

22:33 05.05.2025

Ձեռքերի հիգիենայի համաշխարհային օր

Ձեռքերի հիգիենայի համաշխարհային օրն անցկացվում է 2009 թվականից: Այս մասին հայտնել են Առողջապահության նախարարությունից: Այս տարվա կարգախոսն է. «ՁԵՌՆՈՑՆ՝ ԸՍՏ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ, ՁԵՌՔԵՐԻ ՀԻԳԻԵՆԱՆ՝ ՄՇՏԱՊԵՍ»: ԱՀԿ անդամ բոլոր երկրներում անցկացվող միջոցառումները նպատակ ունեն ձևավորելու բժշկական օգնության ցուցաբերման ճիշտ կարծրատիպ. այն պետք է իրականացվի մաքուր ձեռքերով, հետևաբար՝ անվտանգ և արդյունավետ։ Ձեռքերը համարվում են ներհիվանդանոցային վարակների փոխանցման հիմնական […] ...

Նիկոլ Փաշինյանը գնա՞ Մոսկվա, թե՞ ոչ. զրույց Ազատ Արշակյանի հետ

22:23 05.05.2025

Նիկոլ Փաշինյանը գնա՞ Մոսկվա, թե՞ ոչ. զրույց Ազատ Արշակյանի հետ

Արդյո՞ք Հայաստանի ղեկավարը պետք է մեկնի Մոսկվա և մասնակցի զորահանդեսին, թե՞ դա կարող է լուրջ հարված հասցնել դեպի Եվրամիություն ձգտող Հայաստանի հնարավորություններին. այս և այլ թեմաների «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է հանրային գործիչ Ազատ Արշակյանը: Հարցազրույցն ամբողջությամբ` տեսանյութում։ ...

BACK_TO_TOP