2023-ին կատարվել են 436 հեկտար անտառվերականգնման և անտառպատման աշխատանքներ․ Հակոբ Սիմիդյանը ներկայացրել է հաշվետու տարվա պետական բյուջեի կատարողականը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 06 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.85
  • 437.46
WEATHER
+19.09 oC

2023-ին կատարվել են 436 հեկտար անտառվերականգնման և անտառպատման աշխատանքներ․ Հակոբ Սիմիդյանը ներկայացրել է հաշվետու տարվա պետական բյուջեի կատարողականը

21:37 05.06.2024

Ազգային ժողովի տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների՝ հունիսի 5-ի համատեղ նիստում նախարար Հակոբ Սիմիդյանը ներկայացրել է Շրջակա միջավայրի նախարարության 2023 թվականի պետական բյուջեի կատարողականը։
Ինչպես հայտնում են ՇՄՆ-ից, նախարարը ներկայացրել է այն ձեռնարկված քայլերը, որոնք նպաստել են ձեռնարկատիրական մուտքերի աճին, մասնավորապես․
ԲՀՊՏ ՊՈԱԿ-ներում վերանայվել են հողատարածքների վարձակալական մեկնարկային գները։ Վարձակալությունից մուտքերը «Դիլիջան», «Սևան» և «Արփի լիճ» ԱՊ-ների մասով ավելացել են մոտ 20%-ով՝ կազմելով մոտ 273.0 մլն դրամ։ Ինչպես նաև ավելացել է ներդրումային ծրագրերի թիվը՝ կնքվել է 16 պայմանագիր (2022 թվականին՝ 1 պայմանագիր), որոնց ներդրումային ընդհանուր արժեքը կազմում է 5.6 մլրդ դրամ՝ 2022 թվականի 59,0 մլն դրամի դիմաց։
Զզգալիորեն աճել են նաև «Հայանտառ» ՊՈԱԿ-ի անտառօգտագործման ծրագրերով տարածքների վարձակալության տրամադրման ցուցանիշները՝ մասնավորապես, 2023 թվականին թվով 75 կնքված պայմանագրերի արդյունքում տարեկան վարձակալական վճարները կազմել են շուրջ 43.0 մլն դրամ, որը 2022 թվականի համեմատ ավելի է 41.5%-ով, իսկ ներդրումային ստանձնած պարտավորությունները՝ 9.02 մլրդ դրամ, 2022 թվականի համեմատ աճը կազմել է 39%։
2023 թվականին Ճապոնիայի կառավարության ֆինանսավորմամբ ձեռք է բերվել 11 ավտոմատ օդերևութաբանական կայան, որոնցից՝ 5–ը տեղադրվել է Սևանա լճի ավազանում, 2-ում տեղադրվել են նաև ջրի մակերևույթից գոլորշացման դիտարկման տվիչներ, ինչպես նաև ՀՀ պետական բյուջեից 200 մլն.դրամ հատկացումների շրջանակում ձեռք են բերվել 9 ավտոմատ օդերևութաբանական կայան և 20 հողի խորքային ջերմաստիճանի ու ձյան բարձրության չափման տվիչներ:
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 09.06.2025

SHANTNEWS

Հայաստանի թենիսի հավաքականը կմասնակցի Դեյվիսի գավաթին

21:56 09.06.2025

Հայաստանի թենիսի հավաքականը կմասնակցի Դեյվիսի գավաթին

Հայաստանի թենիսի հավաքականն արդեն ժամանել է Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյե, որտեղ մասնակցելու է Դեյվիսի գավաթի խաղարկությանը։ Երրորդ ենթախմբում Հայաստանի հավաքականի մրցակիցներն են Հյուսիսային Մակեդոնիայի, Լատվիայի, Մոլդովայի, Չեռնոգորիայի ու Մալթայի հավաքականները։ Այս մասին հայտնել են Հայաստանի թենիսի ֆեդերացիայից: Մարզիչ Վահե Ավետիսյանի գլխավորությամբ Դեյվիսի գավաթին կմասնակցեն Միքայել Ավետիսյանը, Միքայել Ավանեսյանը, Հենրիկ Նիկողոսյանը, Սամվել Աղայանն ու Ավետիք Ղազարյանը։ […] ...

Մեծ Պարնի գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ օգնության են հասել փրկարարները

21:49 09.06.2025

Մեծ Պարնի գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ օգնության են հասել փրկարարները

Հունիսի 9-ին, ժամը 14:45-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեծ Պարնի գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները քաղաքացուն պատգարակով մոտ 300 մետր իջեցրել են և մոտեցրել անձնական […] ...

Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման ծրագրի իրականացումն անցնում է հաջորդ փուլ

21:44 09.06.2025

Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման ծրագրի իրականացումն անցնում է հաջորդ փուլ

Երևանի մետրոպոլիտենի 11-րդ՝ «Աջափնյակ» կայարանի նախագծային փաթեթն արդեն իսկ ստացել է պետական համալիր փորձաքննության դրական եզրակացությունը: Սա նշանակում է, որ կայարանի կառուցման մասով արդեն մեկնարկում են հաջորդ փուլի գործընթացները, մասնավորապես՝ ամբողջական ֆինանսավորման հաստատումը ՀՀ կառավարության կողմից, ազդեցության ենթակա տարածքում օտարման և տարաբնակեցման աշխատանքները, շինարարության մրցույթի նախապատրաստումը: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Նախագծի ընթացքը և […] ...

Ըմբիշներ Մարտին Մանջիկյանը և Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպիեում ընթացող ԵԱ եզրափակիչ

21:40 09.06.2025

Ըմբիշներ Մարտին Մանջիկյանը և Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպիեում ընթացող ԵԱ եզրափակիչ

Հունահռոմեական ոճի ըմբիշներ 48 կգ Մարտին Մանջիկյանը և 65 կգ Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպյեում ընթացող Եվրոպայի առաջնության եզրափակիչ։ Այս մասին հայտնել են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից։ Մանջիկյանը կիսաեզրափակչում 6:6 հաշվով հաղթել է ադրբեջանցի ըմբիշին, իսկ Նազարյանը 10:4 հաշվով շվեդ մրցակցին։ Մինչև եզրափակիչ Մանջիկյանը առավելության է հասել նաև հույն մրցակցի նկատմամբ, իսկ Նազարյանը ուժեղ է […] ...

Իրազեկման ծավալուն միջոցառումներ՝ հակահրդեհային կանոնների պահպանման նպատակով

21:33 09.06.2025

Իրազեկման ծավալուն միջոցառումներ՝ հակահրդեհային կանոնների պահպանման նպատակով

Հրդեհների կանխարգելման և հնարավոր աղետներից խուսափելու կարևոր միջոցներից է արդյունավետ իրազեկումը։ Ջերմաստիճանի բարձրացմանը զուգընթաց ՆԳ նախարարության հանրային հաղորդակցության և իրազեկման վարչությունն ու Փրկարար ծառայությունը շարունակում են իրականացնել անտառային և բուսածածկ տարածքներում հակահրդեհային կանոնների պահպանման վերաբերյալ հանրային իրազեկման միջոցառումներ, որոնցում մինչ հունիսի 3-ը ներգրավված է եղել 528 փրկարարական ծառայող: Հանրային իրազեկման միջոցառումները նպատակ ունեն կանխարգելել հրդեհների […] ...

BACK_TO_TOP