16:45 11.09.2018
ՀՀ Ազգային անվտանգության ծառայության և Հատուկ քննչական ծառայության պետերը համարում են, որ իրենց հեռախոսազրույցի ձայնագրության հրապարակումը նպատակ ունի խափանելու իրենց սկսած աշխատանքները։ Նրանց պնդմամբ՝ դա անում են նախկին իշխանությունները։ Այս մասին երկու պաշտոնյաները հայտնեցին ասուլիսի ընթացքում։
ՀՀ ԱԱԾ պետի խոսքերով՝ դա անում են նախկին իշխանությունների ներկայացուցիչները, որոնք մինչև հիմա էլ մնացել են իշխանության որոշ կառույցներում։ ԱԱԾ պետին ուղղված ճշտող հարցին՝ ովքե՞ր են նրանք, Արթուր Վանեցյանը հայտնեց, որ դրանք Ռոբերտ Քոչարյանից մինչև Սերժ Սարգսյանի օրոք պաշտոնյա եղած մարդիկ են։
ՀՔԾ պետին այս համատեքստում հարցրին՝ իսկ Սերժ Սարգսյանը հարցաքննության կանչվե՞լ է։ Սասուն Խաչատրյանը նշեց, որ մինչև այս պահը Սերժ Սարգսյանին հարցաքննության չեն կանչել, որովհետև նպատակահարմար չեն համարել դա։ Իսկ ե՞րբ կկանչվի նա հարցաքննության և ի՞նչ կարգավիճակով՝ Սասուն Խաչատրյանը հրաժարվեց պատասխանել՝ հղում անելով նախաքննական գաղտնիքին։
https://www.youtube.com/watch?v=sKmAFNk1TbU
21:00 05.05.2025
Թրամփը մտադիր է Ուկրաինայի հարցում համակարգել ջանքերը Էրդողանի հետԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մտադիր է համակարգել Ուկրաինայի հակամարտության կարգավորման ջանքերը իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ «Ամեն դեպքում, ես անհամբեր սպասում եմ նախագահ Էրդողանի հետ համագործակցելուն՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև անհեթեթ և մահացու պատերազմը հենց հիմա դադարեցնելու համար», – գրել է Թրամփը Truth Social-ում հեռախոսազրույցից հետո։ Նա հավելել է, որ […] ...
20:59 05.05.2025
Կարդինալները պատմել են, թե ինչպիսին պետք է լինի ապագա Հռոմի պապըՀռոմի կաթոլիկ եկեղեցու ապագա ղեկավարը պետք է կարողանա կամուրջներ կառուցել այն ժամանակ, երբ մարդկությունը համաշխարհային կարգի ճգնաժամ է ապրում։ Սա էր կարդինալների ուղերձը, որոնք հանդիպել են մայիսի 7-ին սկսվող կոնկլավից (Պապի ընտրությունից) առաջ։ Սուրբ Աթոռի մամուլի ծառայության ղեկավար Մատեո Բրունիի խոսքով՝ հանդիպմանը մասնակցել են 179 կարդինալներ, որոնցից 132-ը ունեն քվեարկելու իրավունք (80 տարեկանից փոքր): «Քննարկվեց […] ...
20:52 05.05.2025
Թայվանում երկրաշարժ է գրանցվելԵրկուշաբթի օրը Թայվանի արևելյան ափին 5.3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Չինաստանի սեյսմոլոգիական կենտրոնը։ Կենտրոնի տվյալներով՝ ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով ժամը 18:53-ին Հուալիեն շրջանի ափամերձ գոտում։ Էպիկենտրոնի խորության մասին տեղեկություններ դեռևս չեն հաղորդվել։ Զոհերի կամ ավերածությունների մասին հաղորդագրություններ չեն եղել։ ...
20:50 05.05.2025
Կասպեր Ռուդը` Մադրիդի «Մասթերսի» հաղթողԿասպեր Ռուդը դարձել է Մադրիդի «Մասթերսի» տղամարդկանց մենախաղի հաղթող։ Նորվեգացի թենիսիստը եզրափակչում 7-5, 3-6, 6-4 հաշվով հաղթել է Ջեք Դրեյփերին (Մեծ Բրիտանիա, 5-րդ ռակետ)։ 26-ամյա Ռուդը կարիերայում առաջին անգամ է «Մասթերս» շարքի մրցաշարի տիտղոս նվաճել և ATP-ի դասակարգման աղյուսակում 1000 միավոր վաստակելու շնորհիվ 15-ից բարձրացել է 7-րդ տեղ։ ...
20:45 05.05.2025
Բոլոր 133 կարդինալները, որոնք պետք է ընտրեն Հռոմի հաջորդ պապին, ժամանել են ՀռոմԲոլոր 133 կարդինալները, որոնք պետք է ընտրեն Հռոմի հաջորդ պապին, ժամանել են Հռոմ: Այս մասին հայտնել է Vatican News-ը։ «Աշխարհի տարբեր անկյուններից ժամանած բոլոր 133 կարդինալները գտնվում են Հռոմում», – նշվում է հաղորդագրության մեջ: Նոր Հռոմի պապի ընտրության կոնկլավը կգումարվի Վատիկանում մայիսի 7-ին։ ...